00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բանակցությունները շարունակվում են. ՍԱՏՄ–ն` Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի արգելքի մասին

© Sputnik / Asatur YesayantsԿաթնամթերք
Կաթնամթերք - Sputnik Արմենիա, 1920, 05.04.2023
Կաթնամթերք
Բաժանորդագրվել
Այսօրվանից ուժի մեջ է մտնում Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի արտահանման արգելքը։
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Հայաստանն ամեն ինչ անում է, որ հնարավորինս արագ վերականգնվի հայկական կաթնամթերքի արտահանումը Ռուսաստան։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը։
Նշենք, որ այսօրվանից ուժի մեջ է մտնում Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի արտահանման արգելքը։
«Ռուսական կողմի հետ բանակցությունները շարունակվում են, և դրանք միտված են նրան, որ հնարավորինս շուտ խնդիրը լուծվի»,–ասաց Հարությունյանը։
Հարցին, թե արդյոք հնարավոր է բանակցությունների հետևանքով վերանայվի Հայաստանում արտադրվող կաթնամթերքի մեջ իրանական հումքի օգտագործումը, Հարությունյանը նշեց, որ դա ևս կհստակեցվի։
«Խոսքն իրանական ամբողջ հումքի մասին չէ, այլ իրանական մի քանի կազմակերպությունների։ Կարծում եմ` բանակցությունների ընթացքում դա կհստակեցվի»,–ասաց նա։
Ռոսսելխոզնադզորն ավելի վաղ հայտնել էր, որ ուսումնասիրելու է Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման սահմանափակումների կիրառման հարցը հայկական կողմի սահմանափակող միջոցների վատ վերահսկողության և խախտումների պատճառով։ Նշվում էր, որ Հայաստանի կաթնամթերքի վերամշակման ձեռնարկություններն Իրանում արտադրած հումք են օգտագործում, որի նկատմամբ Ռոսսելխոզնադզորը սահմանափակող միջոցներ է կիրառել։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, մեկնաբանելով կատարվածը, նշել էր, որ Իրանում կան այնպիսի կազմակերպություններ, որոնք գտնվում են եվրասիական ռեգիստրում, և նրանցից կաթնային սերուցք գնելը և ՌԴ արտահանվող ապրանքի մեջ օգտագործելը թույլատրվում է։
Հարցին, թե ինչու է հայկական կաթնամթերքում օգտագործվում իրանական հումք, նախարարը պատասխանել էր, որ կառավարությունը մաքսային արտոնություններ է տալիս այն ընկերություններին, որոնք իրենց արտադրության համար ներմուծում են սարքավորումներ կամ հումք։ Այս արտոնություններից օգտվում էին նաև Իրանից սերուցք ներմուծող կաթնամթերք արտադրողները։
Նշենք, որ արտադրական նպատակով Իրանից սերուցք ներմուծելով՝ հայկական գործարաններն ընդհանուր հիմունքներով օգտվում են հումքի և սարքավորումների ներմուծման համար նախատեսված մաքսային արտոնություններից:
Հիշեցնենք, որ Ռոսսելխոզնադզորի հայտարարությանը արձագանքել էր նաև ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը` ասելով, որ կաթնամթերքի արտադրությունները, ինչպես նաև սննդամթերքի արտադրության ողջ շղթան պատշաճ վերահսկվում է համապատասխան իրավական ակտերով վերապահված գործառույթների։
Ռոսսելխոզնադզորը ՀՀ–ին առաջարկել է դադարեցնել կաթնամթերքի մատակարարումները ՌԴ
Լրահոս
0