00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ռուբեն Վարդազարյան
Խնդրանքը ԲԴԽ-ի նախագահին նշանակում է տապալել սահմանադրական կարգը․Վարդազարյան
09:48
5 ր
Տիգրան Աբրահամյան
Ներկայում պարտադիր ժամկետային ծառայությունը կրճատելու հնարավորություն չունենք․Աբրահամյան
09:54
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ալեն Սիմոնյանը լարախաղացի նման «уход» է լինում. քաղտեխնոլոգը` իշխանականների պահվածքի մասին

© Sputnik / Aram NersesyanԱլեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյան - Sputnik Արմենիա, 1920, 05.04.2023
Ալեն Սիմոնյան
Բաժանորդագրվել
Ըստ քաղտեխնոլոգի` երկրում ներկայումս քաղաքական գործընթացներին փոխարինում են կենցաղային միջադեպերը` քաղաքական գործիչների մասնակցությամբ։
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Վերջին օրերին ՀՀ ներքաղաքական կյանքում տեղի ունեցող աղմկահարույց իրադարձությունները ո՛չ շոու են, ո՛չ էլ քաղտեխոնոլգիա, այլ դատարկ քաղաքականության տեղը լցնող գործընթաց։ Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես մեկնաբանեց Ազգային ժողովում հանձնաժողովի նիստում վիրավորանքներով լեցուն քննարկումը և ընդհանրապես իշխանական պատգամավորների պահվածքը։
Երեկ Ազգային ժողվում մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվում էր ՄԻՊ թեկնածուի վերաբերյալ հարցը, անցավ բավական լարված մթնոլորտում և ՔՊ–ականների ու ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի միջև փոխադարձ վիրավորանքների ուղեկցությամբ։ Մասնավորապես վիրավորանքների տարափով աչքի ընկավ իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։ Մինչ այս միջադեպը աղմկահարույց իրադարձությունների կիզակետում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր, որը նախ Կասկադում սփյուռքահայի հետ էր ընդհարում ունեցել, այնուհետև հայտարարել էր ՀՀ վարչապետի որդու` Աշոտ Փաշինյանի նկատմամբ հարձակման մասին, որը հաջորդ օրը Աշոտը հերքել էր։ Դրանից առաջ էլ ԱԺ հանձնաժողովի փակ նիստի ժամանակ վիճաբանություն էր տեղի ունեցել ՔՊ–ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի միջև։
«Եթե քաղաքականություն չկա, միջադեպերն են սկսում լցնել քաղաքական դաշտը, որովհետև ինչպես ասում են, «սուրբ տեղը դատարկ չի մնում»։ Իսկ տեղի ունեցողը ցույց է տալիս ՀՀ–ում քաղաքական դաշտի դատարկությունը»,– ասաց Բադալյանը։
Նրա խոսքով` քաղաքական կյանքի բացակայության պայմաններում խորհրդարանական մեծամասնությունը պահում է իրեն այն ձևով, ինչը նախկինում քննադատում էր, և շատ դեպքերում ո՛չ օրենք է հարգում, ո՛չ էլ հասարակական կանոններ է պահպանում։
Այս վարքագիծը, ըստ Բադալյանի, հիմնավորվում է նրանով, որ իշխանականները գիտեն, որ ունեցած պաշտոնները ժամանակավոր են։
«Իշխող ուժը շատ լավ գիտի, որ այն պահին, երբ գլխավոր իշխանավորը հեռանա իր պաշտոնից և այնտեղ գա մեկ այլ անձնավորություն, որը 180 աստիճանով կտարբերվի քաղաքական և գործնական հայացքներով գործող վարչապետից, բոլոր այն պաշտոնյաները, որ նշանակվելու են գործող իշխանության և վարչապետի օրոք, անխտիր հեռացվելու են»,–ասաց քաղտեխնոլոգը։
Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանի` Աշոտ Փաշինյանի վրա հարձակվելու մասին հայտարարությանը, ապա, ըստ Բադալյանի, ԱԺ նախագահն իր հայտարարության տեքստում ասելով, թե իբր սա կազմակերպված սադրանքների շարք է, որի հետքերը տանում են նաև մեր երկրի սահմաններից դուրս, փորձել է սլաքներն ուղղել դեպի Ռուսաստան։ Հաշվի առնելով Հռոմի ստատուտի շուրջ առաջացած աղմուկը` փորձել է ցույց տալ, թե՛ ՌԴ–ի կողմից ինչ–որ բռնություններ են տեղի ունենում, ինչին ի պատասխանը Աշոտը արձագանքել է, որ իրեն չներքաշեն քաղաքական խաղերի մեջ։
«Աշոտ Փաշինյանի հերքումից հետո Ալեն Սիմոնյանը լարախաղացի նման «уход» է լինում` փորձելով նախ սուտ չհանել իր ղեկավարի որդուն, միևնույն ժամանակ չխոստովանելով, որ ինքն էր սուտ, որովհետև իր շրջապատի համար կնշանակի, որ վարկաբեկվում է»,–ասաց քաղտեխոնոլոգը։
Բադալյանը վստահեցրեց, որ ՀՀ քաղաքական կյանքում այս իրավիճակը կամ կոնկրետ քաղաքական գործընթացների բացակայությունը, որքան էլ տարօրինակ թվա, պայմանավորված է ռուս–ուկրաինական պատերազմով։ Քաղաքական գործընթացներ տեղի չեն ունենա այնքան ժամանակ, քանի դեռ ռուսական կողմը վճռական նվաճումներ չի գրանցել։ Իսկ մինչ այդ հայ հանրությունը ստիպված է լինելու ականատես լինել քաղաքական գործիչների կողմից կենցաղային միջադեպերի։
Լրահոս
0