00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԶՈւ կարգապահական սահմանափակումները թեև արդարացված, բայց բավականին ուշացած են. փորձագետ

Բանակում խիստ կարգ ու կանոնի առկայության դեպքում սմարթֆոնների խնդիր չի առաջանա
Բաժանորդագրվել
Ռազմական փորձագետ Ռոբերտ Նազարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՊՆ–ի օրենսդրական նախաձեռնությանը, որով փոփոխություններ են առաջարկվում «ՀՀ ԶՈւ կարգապահական կանոնագիրք» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում։
Չպետք է մոռանալ, որ սմարթֆոնների օգտագործումը բանակում թույլատրվել էր 2018 թվականի հեղափոխությունից հետո, իսկ դրանից երկու տարի անց այդ որոշման վատ հետևանքները մենք տեսանք 44-օրյա պատերազմի ժամանակ ու դրանից հետո։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ռազմական փորձագետ Ռոբերտ Նազարյանը` հավելելով, որ ՀՀ զինված ուժերում սմարթֆոնների օգտագործման արգելքը թեև արդարացված, սակայն բավականին ուշացած է։
ՀՀ ՊՆ–ն հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, ըստ որի` փոփոխություններ են կատարվել «ՀՀ ԶՈւ կարգապահական կանոնագիրք» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում։ Մասնավորապես զինծառայողների նկատմամբ օրենքով սահմանված սահմանափակումները վերաբերում են ծառայության կրման ցանկացած վայրում սմարթֆոն տիպի բջջային հեռախոս օգտագործելու արգելքին։ Օրինագծով սահմանվում են նաև զինվորական համազգեստով հավաքների կամ հանրային բողոքի բնույթ ունեցող այլ միջոցառման մասնակցելու, ինչպես նաև անհատական կամ կոլեկտիվ կերպով քաղաքական բնույթի կոչեր հնչեցնելու արգելքները։
«Թվային տեխնոլոգիաների այս ժամանակաշրջանում կան հետախուզական արդի միջոցներ, որոց տիրապետում է մեր թշնամին, ու թեև սմարթֆոնների տեղորոշման միջոցով անհրաժեշտ ինֆորմացիա կորզելու մեթոդը մի փոքր հնացել է, բայց ամենևին չի նշանակում, որ չպետք է դրանց օգտագործումը բանակում արգելել։ Շատ լավ է, որ այդ սահմանափակումը վերստին ուժի մեջ կմտնի»,– ասաց Նազարյանը։
Նրա դիտարկմամբ` ապացուցված փաստ է, որ բջջային հեռախոսներով տեղորոշումը հնարավոր է ոչ միայն սմարթֆոնների օգտագործման դեպքում, հետևաբար արգելքը պետք է վերաբերի բջջային բոլոր տեսակի հեռախոսներին։ Ըստ նրա` այստեղ ավելի շատ գործ ունենք կարգապահական գործառույթի հետ, այսինքն` մարտական գործողությունների ժամանակ ԶՈւ ստորաբաժանումները պետք է լավ հրահանգավորված լինեն սահմանափակումների վերաբերյալ, և խիստ կարգ ու կանոնի առկայության դեպքում նման խնդիր չի առաջանա։
Սուրեն Պապիկյանը զինծառայողներին հորդորել է խստագույնս հետևել անվտանգության կանոններին
«Ներքին կանոնագրքով կարելի է սահմանել որոշակի ժամանակահատվածներ ու կիրառել կարգապահական նորմեր, թե ինչպես, որտեղ և ինչ պայմաններում ծառայության ժամանակ կարելի է օգտվել բջջային հեռախոսներից։ Եթե չլինեն սմարթֆոններ, ապա արգելված տեսանյութեր չեն հայտնվի համացանցում, թշնամին էլ տեղեկություններ չի ստանա, սա ակնհայտ է, բայց խնդիրն ավելի շատ կապված է բարձր կարգապահություն ապահովելու հետ։ Պատերազմի ժամանակ համացանցն ամբողջությամբ փակելն ավելի շատ հոգեբանական հարց է, քանի որ մարդիկ իրադարձությունների մասին տեղեկանալու ցանկություն ունեն։ Մյուս կողմից էլ պաշտոնական լրահոսի նկատմամբ վստահությունն է բավականին նվազել, ինչն էլ նպաստում է «Ֆեյսբուքով» կամ «Տիկ–Տոկով» տեղեկություններ ստանալուն»,– ասաց փորձագետը։
Նազարյանն անդրադարձավ նաև զինվորական համազգեստով հավաքների կամ հանրային բողոքի բնույթ ունեցող այլ միջոցառման մասնակցելու արգելքին` շեշտելով, որ տվյալ որոշումն ավելի շատ քաղաքական ենթատեքստ ունի։ Նա հիշեցրեց, որ 2018 թվականի ցույցերի ու հավաքների ժամանակ բանակի ստորաբաժանումներից մեկը, ավելի ստույգ՝ խաղաղապահների զորամիավորման ներկայացուցիչները հենց համազգեստով մասնակցում էին միջոցառումներին։
«Ասում էին, որ բանակը ցուցարարների, ժողովրդի կողքին է, սակայն պատերազմից հետո, երբ ԳՇ–ն հայտարարություն տարածեց` պահանջելով վարչապետի հրաժարականը, դա արդեն այլ լույսի ներքո ընկալվեց։ Այս որոշմամբ` իշխանությունը ցանկանում է իրեն ապահովագրել` բացառելով զինվորականների կողմից հնարավոր ընդվզման որևէ ալիք ու անցանկալի դրսևորումներ։ Բայց եթե մարդը գործող զինծառայող է, ապա իրավունք ունի իր հանդերձանքով մասնակցել ցանկացած միջոցառման»,– ասաց մեր զրուցակիցը։
Փորձագետն ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ նախորդ փոփոխությունների արդյունքում ԳՇ պետն այսուհետ պաշտպանության նախարարի առաջին տեղակալն է, այսինքն` տվյալ պաշտոնը դարձել է ավելի վերահսկելի, ինչը նույնպես նույն տրամաբանության մեջ պետք է դիտարկել։
Նշենք, որ ՊՆ–ի կողմից ներկայացված օրենսդրական փոփոխությունների նոր փաթեթը պետք է ընդգրկվի ԱԺ առաջիկա նիստում քննարկման համար։
Լրահոս
0