https://arm.sputniknews.ru/20230404/simvonjany-vochinch-chi-haskacel-levvon-terpetrvosjani-hajtararutjunic-musinjany-pataskhanel-e-57678496.html
Սիմոնյանը ոչինչ չի հասկացել Լևոն Տեր–Պետրոսյանի հայտարարությունից. Մուսինյանը պատասխանել է
Սիմոնյանը ոչինչ չի հասկացել Լևոն Տեր–Պետրոսյանի հայտարարությունից. Մուսինյանը պատասխանել է
Sputnik Արմենիա
Մուսինյանն ընդգծել է, որ Ալեն Սիմոնյանի կողմից մանկամտություն է պարբերաբար իրեն պատեպատ տալը, թե ինքը դավաճան չէ։ 04.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-04T18:28+0400
2023-04-04T18:28+0400
2023-04-04T18:30+0400
ալեն սիմոնյան
արման մուսինյան
լևոն տեր–պետրոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/07/27842736_0:83:1600:983_1920x0_80_0_0_fbc6168ed2d79c075dae8e4c0403332c.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը ոչինչ չի հասկացել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի հայտարարությունից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։Նշենք, որ այսօր ՀՀ առաջին նախագահը, անդրադառնալով Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ տեղի ունեցած աղմկահարույց միջադեպին, հայտարարել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, ժողովրդի առջև իր վարկը վերջնականապես չկորցնելու համար, պարտավոր է նախաձեռնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը։Նա ընդգծել է, որ մանկամտություն է պարբերաբար իրեն պատեպատ տալը, թե ինքը դավաճան չէ: Այն հակառակում է համոզելու հանրությանը:«Սակայն, հարկ է նշել, որ խրախուսելի է պետությանը հասցված աղետալի վնասների մասին ինքնախոստովանականը: Այս մի բանով Ալեն Սիմոնյանը կարող է զբաղվել օրուգիշեր, քանի որ փաստական նյութն ահռելի ծավալ ունի: Ցավն այն է, որ ավելի քան վստահ եմ, Ալեն Սիմոնյանն այս տեքստն էլ կարդա, կրկին բան չի հասկանալու»,–գրել է նա։Ավելի վաղ ՀՀ ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել ու նշել, որ իր համար անսպասելի էր, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կպահանջի իր հրաժարականը։Նա վստահեցրել է, որ դավաճան չի, երբեք չի եղել և չի էլ լինելու, և այն օրը, երբ կրկին փողոցում հավաքված հայրենակիցներն իր առաջնորդության կարիքը կունենան, ապա ինքը տանը չի նստի։Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Կասկադում մի երիտասարդ Ալեն Սիմոնյանին դավաճան է անվանել: Սիմոնյանի թիկնապահները բռնել են երիտասարդի ձեռքերը, իսկ նա հայհոյել է երիտասարդին և թքել նրա դեմքին: ԱԺ նախագահը չի հերքել, որ նման միջադեպ է եղել, բայց չի էլ հստակեցրել, թե ինչպես է արձագանքել իրեն դավաճան անվանած երիտասարդին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/07/27842736_90:0:1510:1065_1920x0_80_0_0_9cf9b79853d810d88a7e550e93340068.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեն սիմոնյան, արման մուսինյան, լևոն տեր–պետրոսյան
ալեն սիմոնյան, արման մուսինյան, լևոն տեր–պետրոսյան
Սիմոնյանը ոչինչ չի հասկացել Լևոն Տեր–Պետրոսյանի հայտարարությունից. Մուսինյանը պատասխանել է
18:28 04.04.2023 (Թարմացված է: 18:30 04.04.2023) Մուսինյանն ընդգծել է, որ Ալեն Սիմոնյանի կողմից մանկամտություն է պարբերաբար իրեն պատեպատ տալը, թե ինքը դավաճան չէ։
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը ոչինչ չի հասկացել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի հայտարարությունից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում
գրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։
Նշենք, որ այսօր ՀՀ առաջին նախագահը, անդրադառնալով Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ տեղի ունեցած աղմկահարույց միջադեպին,
հայտարարել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, ժողովրդի առջև իր վարկը վերջնականապես չկորցնելու համար, պարտավոր է նախաձեռնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը։
«Կարելի էր, իհարկե, Ալեն Սիմոնյանին հուշել, որ. անխելքություն է նախագահին վերագրել մտքեր իր հրաժարականի պահանջի և համեմատություններ այլ քաղաքական անհատների հետ, որոնք Տեր-Պետրոսյանի տեքստում գոյություն չունեն: Տեքստ կարդալը մի հունար է, տեքստում գրվածը հասկանալը՝ մի այլ, տեքստ գրելն էլ մի ուրիշ շնորհ: Ցավոք, Ալեն Սիմոնյանն, ինչպես ցույց տվեց իր արձագանքը, այդ ունակությունները չունի»,–գրել է Մուսինյանը։
Նա ընդգծել է, որ մանկամտություն է պարբերաբար իրեն պատեպատ տալը, թե ինքը դավաճան չէ: Այն հակառակում է համոզելու հանրությանը:
«Սակայն, հարկ է նշել, որ խրախուսելի է պետությանը հասցված աղետալի վնասների մասին ինքնախոստովանականը: Այս մի բանով Ալեն Սիմոնյանը կարող է զբաղվել օրուգիշեր, քանի որ փաստական նյութն ահռելի ծավալ ունի: Ցավն այն է, որ ավելի քան վստահ եմ, Ալեն Սիմոնյանն այս տեքստն էլ կարդա, կրկին բան չի հասկանալու»,–գրել է նա։
Ավելի վաղ ՀՀ ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը «Ֆեյսբուքի» իր էջում
գրառում է կատարել ու նշել, որ իր համար անսպասելի էր, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կպահանջի իր հրաժարականը։
Նա վստահեցրել է, որ դավաճան չի, երբեք չի եղել և չի էլ լինելու, և այն օրը, երբ կրկին փողոցում հավաքված հայրենակիցներն իր առաջնորդության կարիքը կունենան, ապա ինքը տանը չի նստի։
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Կասկադում մի երիտասարդ Ալեն Սիմոնյանին դավաճան է անվանել: Սիմոնյանի թիկնապահները բռնել են երիտասարդի ձեռքերը, իսկ նա հայհոյել է երիտասարդին և թքել նրա դեմքին: ԱԺ նախագահը չի հերքել, որ նման միջադեպ է եղել, բայց չի էլ հստակեցրել, թե ինչպես է արձագանքել իրեն դավաճան անվանած երիտասարդին։