00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ-ի, Իրանի, Թուրքիայի և Սիրիայի ԱԳ նախարարների հանդիպման ժամկետներ են առաջարկվել. Լավրով

© Sputnik / Asatur YesayantsՍերգեյ Լավրով
Սերգեյ Լավրով - Sputnik Արմենիա, 1920, 04.04.2023
Սերգեյ Լավրով
Բաժանորդագրվել
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բանակցությունների մասնակիցներին կոչ է արել քննարկումը վարել՝ հիմնվելով Սիրիայի և Թուրքիայի ինքնիշխանության, միասնության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի հստակ և հասկանալի սկզբունքի վրա:
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Մոսկվայում Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Սիրիայի փոխարտգործնախարարների մակարդակով կայացած խորհրդակցությունների ժամանակ որոշ ժամկետներ են առաջարկվել արտգործնախարարների հանդիպման անցկացման համար:Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Առաջարկել ենք որոշ ժամկետներ, որոնք կարող են բոլորի համար ընդունելի լինել ձեր բանակցային փուլի վերջում», - Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի և Թուրքիայի փոխարտգործնախարարների մակարդակով քառակողմ խորհրդակցությունների մեկնարկից առաջ ասել է Լավրովի ողջույնի խոսքում, որը հրապարակվել է ԱԳՆ–ի կայքում:
Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան բանակցությունների սիրիացի և թուրք մասնակիցներից ակնկալում է հնարավոր առավելագույն ճկունության և կառուցողականության դրսևորում:
«Առճակատման հռետորաբանությունն ու նախկին վիրավորանքների հիշողությունը լավ կլինի թողնել բանակցային սենյակի շեմից այն կողմ։ Անկեղծորեն կոչ եմ անում ձեզ քննարկումը վարել՝ հիմնվելով Սիրիայի և Թուրքիայի ինքնիշխանության, միասնության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի հստակ և հասկանալի սկզբունքի վրա՝ առաջնորդվելով կուտակված խնդիրների շուտափույթ հաղթահարման և բարիդրացիության վերականգնման ձգտմամբ», - նշել է Լավրովը։
Նրա խոսքով՝ հասկանալի է, որ բոլոր հարցերը չեն կարող երկու-երեք հանդիպման ընթացքում լուծվել։ Կարգավորման գործընթացը շատ ժամանակ կպահանջի։
«Բայց, ինչպես ասում են չինացի իմաստուն ընկերները, «մեծ ճանապարհը սկսվում է փոքր առաջին քայլից»: Գլխավորը շահերի հավասարակշռության ձևավորման համար ընդհանուր եզրեր փնտրելն ու նախապայմաններից խուսափելն է։ Առավել ևս, որ փոխադարձ պահանջներ շատ են կուտակվել այն բազմաթիվ կողմերի մոտ, որոնք ներգրավված են այս հակամարտության մեջ երկար տարիներ», - ավելացրել է նա։
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ ապրիլի 3-4-ը Մոսկվայում ՌԴ-ի, Իրանի, Թուրքիայի և Սիրիայի փոխարտգործնախարարների բանակցություններ են նախատեսվում:
Լրահոս
0