https://arm.sputniknews.ru/20230404/pashinjani-heracman-pahanjvov-hajvord-hanrahavaqy-klini-zatikic-hetvo-azatutjan-hraparakum-57678390.html
Փաշինյանի հեռացման պահանջով հաջորդ հանրահավաքը կլինի Զատիկից հետո Ազատության հրապարակում
Փաշինյանի հեռացման պահանջով հաջորդ հանրահավաքը կլինի Զատիկից հետո Ազատության հրապարակում
Sputnik Արմենիա
Դեմոկրատական կուսակցության հիմնադիրը պնդում է՝ եթե ներկայիս իշխանությունի չի կարողանում պաշտպանել ԼՂ ժողովրդին, ապա ՀՀ–ում ապրող քաղաքացիները պետք է անեն դա։ 04.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-04T18:24+0400
2023-04-04T18:24+0400
2023-04-04T18:50+0400
բողոքի ակցիա
արամ սարգսյան
արցախ
հայաստան
ադրբեջան
բաղրամյան պողոտա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/04/57668249_0:0:1456:819_1920x0_80_0_0_46a67d124d0172aba9e35b1e40f6a2a6.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները, «Միասին» շարժման անդամները և մի շարք այլ քաղաքացիներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով հաջորդ բողոքի ակցիան պատրաստվում են անցկացնել Սուրբ Զատիկի տոնից հետո` ապրիլի 11-ին. այն կմեկնարկի ժամը 18-ին։ Այս մասին ԱԺ–ի դիմաց այսօր ընթացող բողոքի ակցիայի ժամանակ հայտնեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ–ի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և Արցախի անկախության ճանաչումը։ Ելույթների ընթացքում նրանք դիմեցին նաև ԱԺ–ին` Լաչինի միջանցքը ապաշրջափակելու ուղղությամբ գործնական քայլեր անելու համար։Հիշեցնենք` մարտի 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող երթուղին Գորիս–Ստեփանակերտ ճանապարհի փոփոխությունը եղել է ըստ պայմանավորվածության։ Այժմ Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն Հայաստանի տարածքով, և սահմանապահ զորքերն այդ հատվածում ստանձնելու են ՀՀ սահմանի պետական պահպանությունը։
ադրբեջան
բաղրամյան պողոտա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/04/57668249_89:0:1384:971_1920x0_80_0_0_eb1725012d14dad8870006f49d899707.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բողոքի ակցիա, արամ սարգսյան, արցախ, հայաստան, ադրբեջան, բաղրամյան պողոտա
բողոքի ակցիա, արամ սարգսյան, արցախ, հայաստան, ադրբեջան, բաղրամյան պողոտա
Փաշինյանի հեռացման պահանջով հաջորդ հանրահավաքը կլինի Զատիկից հետո Ազատության հրապարակում
18:24 04.04.2023 (Թարմացված է: 18:50 04.04.2023) Դեմոկրատական կուսակցության հիմնադիրը պնդում է՝ եթե ներկայիս իշխանությունի չի կարողանում պաշտպանել ԼՂ ժողովրդին, ապա ՀՀ–ում ապրող քաղաքացիները պետք է անեն դա։
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները, «Միասին» շարժման անդամները և մի շարք այլ քաղաքացիներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով հաջորդ բողոքի ակցիան պատրաստվում են անցկացնել Սուրբ Զատիկի տոնից հետո` ապրիլի 11-ին. այն կմեկնարկի ժամը 18-ին։ Այս մասին ԱԺ–ի դիմաց այսօր ընթացող բողոքի ակցիայի ժամանակ հայտնեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։
«Մենք նաև պարտավոր ենք գնալ Արցախ։ Վաղը չէ մյուս օրը` հինգշաբթի, Գարեգին Նժդեհի արձանի մոտից, ժամը 11։00-ին շարասյունով պատրաստվում ենք գնալ դեպի Ստեփանակերտ։ Կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր կարող են սեփական մեքենաներով գալ, թող գան։ Պետք է ևս մեկ անգամ հաստատենք, որ 120.000 մեր հայրենակից անտեր չէ։ Եթե այսօրվա իշխանությունը չի կարողանում պաշտպանել մեր ժողովրդի այդ հատվածին, ապա մենք պետք է դա անենք։ Ասում է (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին– խմբ.), թե այլընտրանքային ճանապարհը բաց է ապրիլի 1-ից։ Գնանք տեսնենք, թե ոնց է բաց»,– ասաց Սարգսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ–ի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և Արցախի անկախության ճանաչումը։ Ելույթների ընթացքում նրանք դիմեցին նաև ԱԺ–ին` Լաչինի միջանցքը ապաշրջափակելու ուղղությամբ գործնական քայլեր անելու համար։
Հիշեցնենք` մարտի 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող երթուղին Գորիս–Ստեփանակերտ ճանապարհի փոփոխությունը եղել է ըստ պայմանավորվածության։ Այժմ Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն Հայաստանի տարածքով, և սահմանապահ զորքերն այդ հատվածում ստանձնելու են ՀՀ սահմանի պետական պահպանությունը։