00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄԱԿ–ի 5 մանդատակիր կոչ է արել Բաքվին անհապաղ վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով

Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 04.04.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՄԱԿ-ի փորձագետները լրջորեն մտահոգված են Լաչինի միջանցքի շրջափակմամբ և շեշտում են, որ ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել բնակչության համար մարդասիրական ծանր հետևանքների։
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերի 5 մանդատակիր հայտարարություն է հրապարակել, համաձայն որի Ադրբեջանի կառավարությանը կոչ են անում անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով անխոչընդոտ երթևեկությունը և անվտանգ տեղաշարժը։ Տեղեկությունը հրապարակված է Շվեյցարիայում Հայաստանի դեսպանության և Ժնևում ՄԱԿ–ի մասնաճյուղում Հայաստանի մշտական ներկայացուցչության կայքէջում։
«ՄԱԿ-ի` մարդու իրավունքների հարցերով փորձագետները հայտարարել են, որ Լաչինի միջանցքը Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը միմյանց կապող միակ ճանապարհն է, և այն հումանիտար նշանակություն ունի: Միջանցքի շրջափակումը խաթարել է ԼՂ-ում բնակվող շուրջ 120 000 մարդու սննդի, դեղորայքի, վառելիքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումը: Հումանիտար իրավիճակը սրվել է գազամատակարարման պարբերական ընդհատումների պատճառով, ինչը խախտել է նաև բժշկական հաստատությունների գործունեությունը: Կրթական հաստատությունները ևս չեն կարողացել գործել և դադարեցրել են աշխատանքը»,– ասված է հաղորդագրությունում։
ՄԱԿ-ի փորձագետները լուրջ մտահոգություն են հայտնել առ այն, որ Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի երկարատև շրջափակումը կարող է հանգեցնել բնակչության համար մարդասիրական ծանր հետևանքների և նրանց իրավունքների խախտման։
Հաղորդագրությունն ուղարկել են ՄԱԿ-ի սննդի իրավունքի հատուկ զեկուցողը, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հատուկ զեկուցողը, կրթության իրավունքի հատուկ զեկուցողը, ֆիզիկական և հոգեկան առողջության ամենաբարձր հասանելի մակարդակի յուրաքանչյուր մարդու իրավունքի հատուկ զեկուցողը և տարեցների կողմից մարդու բոլոր իրավունքների իրականացման անկախ փորձագետը:
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
2023-ի փետրվարի 22–ին ՄԱԿ–ի Արդարադատության դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։
Սակայն Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
Լրահոս
0