https://arm.sputniknews.ru/20230404/iranum-dprvocakanneri-zangvatsajin-tunavvorman-nvor-aliq-e-sksvel-57679134.html
Իրանում դպրոցականների զանգվածային թունավորման նոր ալիք է սկսվել
Իրանում դպրոցականների զանգվածային թունավորման նոր ալիք է սկսվել
Sputnik Արմենիա
Աշակերտներն այրված ռետինի հոտ են զգացել, որից հետո նրանց մոտ սրտխառնոց, գլխացավ ու որովայնի ցավեր են սկսվել: Բժիշկները հոսպիտալացրել են դպրոցականներին։ 04.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-04T18:55+0400
2023-04-04T18:55+0400
2023-04-04T18:56+0400
իրանի իսլամական հանրապետություն
դպրոցական
թունավորում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/1a/50432943_0:158:1200:833_1920x0_80_0_0_c932ac1ea0affe88fbc8e70c9b1da88d.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Իրանցի դպրոցականների թունավորումների շարքը, որը գրանցվել էր 2022 թվականի աշնանը, վերսկսվել է տոների ավարտից հետո։ Տեղեկությունը հայտնում է «Khabar Online» գործակալությունը։Իրանական օրացույցով նոր՝ 1402 թվականը, սկսվել է 2023 թվականի մարտի 21-ին։Նշվում է, որ թունավորման 25 դեպք գրանցվել է հանրապետության հյուսիս-արևմուտքում։«Կրթության նախարարության աղբյուրը երկուշաբթի հաստատել է Մոհամադյար շրջանում (Արևմտյան Ադրբեջանի նահանգում. խմբ.) 5 աշակերտուհիների թունավորման մասին տեղեկությունը: Երեքշաբթի Բաղմիշե շրջանում (Արևելյան Ադրբեջանի նահանգում Թավրիզի պատմական շրջան. խմբ.) մի շարք աշակերտուհիների մոտ շնչահեղձության մասին հաղորդագրություն ստանալուց հետո այնտեղ շտապօգնության բրիգադ է մեկնել: Ախտանիշները զգացել են 15-ամյա քսան աշակերտուհիներ... Նրանց տեղափոխել են հիվանդանոց», - ասված է հաղորդագրության մեջ։Նշվում է, որ աշակերտուհիները այրված ռետինի հոտ են զգացել, ինչից հետո սրտխառնոց, գլխացավ և որովայնի ցավեր են սկսվել։Գործակալության տվյալներով՝ Արևելյան Ադրբեջանի նահանգում աշակերտներին բուժօգնություն է ցուցաբերվել, այժմ նրանց վիճակը գնահատվում է կայուն:2022 թվականի նոյեմբերից Իրանի 25 նահանգում գրանցվել է 230 դպրոցների երեխաների թունավորման ավելի քան 5 հազար դեպք։ Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները թունավորումների այս շարքը կապում են վերջին անկարգությունների հետ, որոնք երկրում առաջացել են 2022 թվականի սեպտեմբերի կեսերին, երբ բարքերի ոստիկանության կողմից ձերբակալվելուց հետո երիտասարդ իրանցի աղջիկը` Մահսա Ամինին, մահացել էր։Ղրղզստանում 43 երեխա թունավորվել է անհայտ նյութից
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/1a/50432943_0:0:1185:889_1920x0_80_0_0_3eef089cefea70e748d34aa2f2d6943d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, դպրոցական, թունավորում
իրանի իսլամական հանրապետություն, դպրոցական, թունավորում
Իրանում դպրոցականների զանգվածային թունավորման նոր ալիք է սկսվել
18:55 04.04.2023 (Թարմացված է: 18:56 04.04.2023) Աշակերտներն այրված ռետինի հոտ են զգացել, որից հետո նրանց մոտ սրտխառնոց, գլխացավ ու որովայնի ցավեր են սկսվել: Բժիշկները հոսպիտալացրել են դպրոցականներին։
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Իրանցի դպրոցականների թունավորումների շարքը, որը գրանցվել էր
2022 թվականի աշնանը, վերսկսվել է տոների ավարտից հետո։ Տեղեկությունը հայտնում է
«Khabar Online» գործակալությունը։
Իրանական օրացույցով նոր՝ 1402 թվականը, սկսվել է 2023 թվականի մարտի 21-ին։
Նշվում է, որ թունավորման 25 դեպք գրանցվել է հանրապետության հյուսիս-արևմուտքում։
«Կրթության նախարարության աղբյուրը երկուշաբթի հաստատել է Մոհամադյար շրջանում (Արևմտյան Ադրբեջանի նահանգում. խմբ.) 5 աշակերտուհիների թունավորման մասին տեղեկությունը: Երեքշաբթի Բաղմիշե շրջանում (Արևելյան Ադրբեջանի նահանգում Թավրիզի պատմական շրջան. խմբ.) մի շարք աշակերտուհիների մոտ շնչահեղձության մասին հաղորդագրություն ստանալուց հետո այնտեղ շտապօգնության բրիգադ է մեկնել: Ախտանիշները զգացել են 15-ամյա քսան աշակերտուհիներ... Նրանց տեղափոխել են հիվանդանոց», - ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ աշակերտուհիները այրված ռետինի հոտ են զգացել, ինչից հետո սրտխառնոց, գլխացավ և որովայնի ցավեր են սկսվել։
Գործակալության տվյալներով՝ Արևելյան Ադրբեջանի նահանգում աշակերտներին բուժօգնություն է ցուցաբերվել, այժմ նրանց վիճակը գնահատվում է կայուն:
2022 թվականի նոյեմբերից Իրանի 25 նահանգում գրանցվել է 230 դպրոցների երեխաների թունավորման ավելի քան 5 հազար դեպք։ Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները թունավորումների այս շարքը կապում են վերջին անկարգությունների հետ, որոնք երկրում առաջացել են 2022 թվականի սեպտեմբերի կեսերին, երբ բարքերի ոստիկանության կողմից ձերբակալվելուց հետո երիտասարդ իրանցի աղջիկը` Մահսա Ամինին, մահացել էր։