00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ն պետք է տեր կանգնի Երուսաղեմում ապրող հայերին. Իսրայելում նախկին դեսպան

© Sputnik / Laura SarkisianԱրմեն Սմբատյան
Արմեն Սմբատյան - Sputnik Արմենիա, 1920, 04.04.2023
Արմեն Սմբատյան
Բաժանորդագրվել
Արմեն Սմբատյանի գնահատմամբ` Երուսաղեմում հայերի վրա հարձակումների դեպքերն են փաստում Իսրայելում դեսպանություն ունենալու կարևորությունը։
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունը պետք է տեր կանգնի հայերին, որոնք գտնվում են Երուսաղեմում, քանի որ նրանցի շատերն այս պահին չունեն որևէ կարգավիճակ և գտնվում են անօգնական վիճակում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Իսրայելում նախկին դեսպան Արմեն Սմբատյանը` անդրադառնալով վերջին շրջանում Երուսաղեմում հայերի վրա հարձակումների դեպքերին։
Հունվարի 28-ին ծայրահեղականները հարձակվել էին Երուսաղեմում գտնվող հայկական «Taboon Wine Bar» ռեստորանի վրա: Հաջորդ օրը Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Աղան Գոգչեանը տեղեկացրել էր, որ փորձել են բարձրանալ Հայոց պատրիարքարանի տանիք և հանել խաչակիր ու ՀՀ դրոշները, ինչպես նաև երկու հարձակում են կատարել հայերի վրա։ Իսկ մարտին հարձակման էր ենթարկվել հայ և հույն ուղղափառ եկեղեցիների համատեղ հսկողության ներքո գտնվող Գեթսեմանի Սուրբ Աստվածածին տաճարը։
Նախկին դեսպանի խոսքով` Իսրայելում միջադեպերը սովորական բնույթ են կրում, անգամ տպավորություն է, որ մարդիկ չեն կարող ապրել առանց միջադեպերի։ Միևնույն ժամանակ նա ընդգծեց այնտեղ հայերի կարևորությունը։
«Երուսաղեմի մեկ քառորդը հայկական սեփականություն է։ Հայերին պետք է տեր կանգնել, պետք է կողքին լինել, թե չէ մենք կկորցնենք նրանց։ Առաջ մեզմոտ` ճեմարանում, սովորում էր մոտավորապես 300-400 ուսանող. այսօր 50-60–ն են։ Պետք է Հայաստան պետությունը տեր կանգնի հայերին, որոնք այսօր Երուսաղեմում մեծ դեր ունեն որպես առաջին քրիստոնյա ազգ։ Որտե՞ղ է ծնվել Քրիստոսը` Բեթղեհեմում, մենք այնտեղ ենք, պետք է պահենք»,–ընդգծեց նախկին դեսպանը։
Նրա գնահատմամբ` Երուսաղեմում հայերի վրա հարձակումների դեպքերն են փաստում Իսրայելում դեսպանություն ունենալու կարևորությունը։ Սմբատյանը համաձայն չէ փորձագիտական այն կարծիքների հետ, որ Իրանի գործոնը խոչընդոտ է հայ–իսրայելական հարաբերությունների համար։ Հակառակը` նա պնդում է, որ պետք է հնարավորինս բարելավել հարաբերությունները Իսրայելի հետ և բարձրացնել հարաբերությունների մակարդակը։
«Ես դեսպանություն բացելը ճիշտ եմ համարում։ Թել Ավիվում ծածանվում է ՀՀ–ի դրոշը։ Դա այն երկիրն է, որի հետ պետք է ընկերություն անել, շփվել։ Մենք շատ–շատ ընդհանուր բաներ ունենք։ Այսօր կա դեսպանություն, կա դեսպան։ Չգիտեմ` ինչ են անում, բայց ես գիտեմ, որ շատ ակտիվ աշխատում են»,–նշեց Սմբատյանը։
Իսրայելցիների մասին դիվանագետը հատուկ կարծիք ունի, նրա խոսքով` պայքարող են և նպատակասլաց։ Դրա վառ ապացույցը, ըստ Սմբատյանի, երեք տարվա ընթացքում Իսրայելում 4 անգամ ընտրություններ անցկացնելն է։
Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը 2019 թվականի սեպտեմբերին որոշեց դեսպանություն բացել Իսրայելում, այդ ժամանակ դեսպանի նստավայրը Երևանում էր: 2020 թվականի փետրվարի 25-ին ՀՀ նախագահը հրամանագիր ստորագրեց նստավայրը Թել Ավիվ տեղափոխելու մասին։ Նույն թվականի հոկտեմբերին՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմի թեժ պահին, Հայաստանը հետ կանչեց դեսպան Արմեն Սմբատյանին` Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու պատճառով։ 2022 թվականի ապրիլին Երևանը «վերադարձրեց» դեսպանին, որի պաշտոնն արդեն զբաղեցնում էր Արման Հակոբյանը։
Լրահոս
0