00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյուղացիները կարողացել են կանխել ադրբեջանական առաջխաղացումը. Անդրանիկ Քոչարյան

© Sputnik / Aram NersesyanԱնդրանիկ Քոչարյան
Անդրանիկ Քոչարյան - Sputnik Արմենիա, 1920, 04.04.2023
Անդրանիկ Քոչարյան
Բաժանորդագրվել
Անդրանիկ Քոչարյանի խոսքով` գյուղերի բնակիչները կարողանում են իրացնել տարածքների նկատմամբ իրենց իրավունքները։
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Այս օրերի ընթացքում Ադրբեջանը փորձել է խախտել Հայաստանի սահմանը տարբեր հատվածներում, բայց գյուղի բնակիչները կարողացել են առանց բանակի միջամտության կանխել այդ ցանկությունը։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս հայտարարությունն արեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Մեր գյուղերի բնակիչներն իրենց ուժերով այս պահի դրությամբ կարողանում են իրենց իրավունքները իրացնել տվյալ տարածքների նկատմամբ»,– ասաց նա։
Քոչարյանի խոսքով` թե՛ ԱԱԾ սահմանապահ զորքերը, թե՛ ՊՆ հակահետախուզությունը երեկվա դրությամբ ունեն արձանագրված իրողություններ, որոնց մասին վաղը կլինի հստակ տեղեկատվություն։
«Սա կարձանագրի նոր իրավիճակ, ենթադրում եմ`բարենպաստ իրավիճակ, իսկ դա նշանակում է, որ մենք պետք է տեր լինենք այն ամենին, ինչը մերն է»,– հավելեց նա։
Ճշտող հարցին` հայկական կողմն այնուամենայնիվ դիրքերը բարելավել է, թե կորցրել, Քոչարյանը պատասխանեց. «Այդ հարցը անընդհատ հրմշտոցի մեջ է լինելու, քանի դեռ չի լուծվել սահմանազատման և սահմանագծման հարցը»։
Նա չհերքեց, որ երկու օր առաջ ադրբեջանական կողմը 100-150 մետր առաջ է եկել դեպի ՀՀ ինքնիշխան տարածք։
Հարցին, թե վերադարձե՞լ են արդյոք իրենց ելման դիրք, պատգամավորը պատասխանեց. «Չեմ կարող ասել, եթե վաղը այդ հարցը տայիք, կպատասխանեի»։
Հիշեցնենք` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մարտի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական կողմը կրկին խախտել է պայմանավորվածությունները և մի քանի կետերում տեղակայվել սահմանից 100-300 մետր ավելի առաջ, որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ:
ՀՀ ԱԱԾ–ն ապրիլի 1-ին հայտարարեց, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ, և իրականացվել սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է։
Լրահոս
0