https://arm.sputniknews.ru/20230404/anspaseli-er-simvonjann-ardzaganqel-e-levvon-ter-petrvosjani-hajtararutjany-57663781.html
Անսպասելի էր. Սիմոնյանն արձագանքել է Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը
Անսպասելի էր. Սիմոնյանն արձագանքել է Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը
Sputnik Արմենիա
Ալեն Սիմոնյանը Լևոն Տեր–Պետրոսյանին հրավիրել է ՀՀ Ազգային ժողով պատմության ընթացքում պետության վարկին հասցված ամենամեծ վնասների վերաբերյալ քննարկում ունենալու... 04.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-04T15:54+0400
2023-04-04T15:54+0400
2023-04-04T16:02+0400
ալեն սիմոնյան
լևոն տեր–պետրոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/07/54972020_122:348:1401:1067_1920x0_80_0_0_2b1f755c7a59b96b439b4b4810b60396.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանի համար անսպասելի էր, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կպահանջի իր հրաժարականը։ Այս մասին Սիմոնյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել։Նա վստահեցրել է, որ դավաճան չի, երբեք չի եղել և չի էլ լինելու, և այն օրը, երբ կրկին փողոցում հավաքված հայրենակիցներն իր առաջնորդության կարիքը կունենան, ապա ինքը տանը չի նստի։«Ես կլինեմ նրանց կողքին և «թքած», թե հետո ով ինչ կասի: Պատմաբան նախագահը պետք է լավ իմանա, թե որոնք են աններելի սխալները և ինչ գին են վճարում պատմության մեջ աններելի սխալներ գործած երկրի ղեկավարները: Առիթից օգտվելով՝ ես նույնպես տարածում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի սույն հոդվածը, ինչպես նաև նրան հրավիրում եմ առաջնային մանդատով օժտված միակ ատյան՝ ՀՀ Ազգային ժողով, պատմության ընթացքում պետության վարկին հասցված ամենամեծ վնասների վերաբերյալ քննարկման համար»,– ասված է Ալեն Սիմոնյանի հայտարարության մեջ։Նշենք, որ Լևոն Տեր–Պետրոսյանը քիչ առաջ անդրադարձել էր Ալեն Սիմոնյանի արարքին և գրել, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, ժողովրդի առջև իր վարկը վերջնականապես չկորցնելու համար պարտավոր է նախաձեռնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը։ ՀՀ առաջին նախագահը կոչ է արել ՀՀ ողջ հասարակությանը, քաղաքական ուժերին՝ միանալ այս նախաձեռնությանը և ոչ միայն զանգվածային միջոցառումների, ցույցերի, երթերի, այլ զուտ իրավական միջոցներով։Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Կասկադում մի երիտասարդ Ալեն Սիմոնյանին դավաճան է անվանել: Սիմոնյանի թիկնապահները բռնել են երիտասարդի ձեռքերը, իսկ նա հայհոյել է երիտասարդին և թքել նրա դեմքին: ԱԺ նախագահը չի հերքել, որ նման միջադեպ է եղել, բայց չի էլ հստակեցրել, թե ինչպես է արձագանքել իրեն դավաճան անվանած երիտասարդին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/07/54972020_177:0:1600:1067_1920x0_80_0_0_96fad647338e123df01d2a54ff160960.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեն սիմոնյան, լևոն տեր–պետրոսյան
ալեն սիմոնյան, լևոն տեր–պետրոսյան
Անսպասելի էր. Սիմոնյանն արձագանքել է Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը
15:54 04.04.2023 (Թարմացված է: 16:02 04.04.2023) Ալեն Սիմոնյանը Լևոն Տեր–Պետրոսյանին հրավիրել է ՀՀ Ազգային ժողով պատմության ընթացքում պետության վարկին հասցված ամենամեծ վնասների վերաբերյալ քննարկում ունենալու համար։
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանի համար անսպասելի էր, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կպահանջի իր հրաժարականը։ Այս մասին Սիմոնյանը «
Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել։
«Ամեն բան սպասում էի, բայց որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կպահանջի իմ հրաժարականը, իրոք անսպասելի էր: Ես շնորհակալ եմ Ռուզվելտի, Տրումենի, Քլինթոնի և այլ պատմական դեմքերի հետ համեմատության համար, բայց եթե Լևոն Տեր-Պետրոսյանը տխրահռչակ իրադարձություններից, իրեն դավաճան անվանելուց հետո այսպես է հանգստացել կամ փարատվել` դա իր ընտրությունն է»,– նշել է ԱԺ նախագահը:
Նա վստահեցրել է, որ դավաճան չի, երբեք չի եղել և չի էլ լինելու, և այն օրը, երբ կրկին փողոցում հավաքված հայրենակիցներն իր առաջնորդության կարիքը կունենան, ապա ինքը տանը չի նստի։
«Ես կլինեմ նրանց կողքին և «թքած», թե հետո ով ինչ կասի: Պատմաբան նախագահը պետք է լավ իմանա, թե որոնք են աններելի սխալները և ինչ գին են վճարում պատմության մեջ աններելի սխալներ գործած երկրի ղեկավարները: Առիթից օգտվելով՝ ես նույնպես տարածում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի սույն հոդվածը, ինչպես նաև նրան հրավիրում եմ առաջնային մանդատով օժտված միակ ատյան՝ ՀՀ Ազգային ժողով, պատմության ընթացքում պետության վարկին հասցված ամենամեծ վնասների վերաբերյալ քննարկման համար»,– ասված է Ալեն Սիմոնյանի հայտարարության մեջ։
Նշենք, որ Լևոն Տեր–Պետրոսյանը քիչ առաջ
անդրադարձել էր Ալեն Սիմոնյանի արարքին և գրել, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, ժողովրդի առջև իր վարկը վերջնականապես չկորցնելու համար պարտավոր է նախաձեռնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը։
ՀՀ առաջին նախագահը կոչ է արել ՀՀ ողջ հասարակությանը, քաղաքական ուժերին՝ միանալ այս նախաձեռնությանը և ոչ միայն զանգվածային միջոցառումների, ցույցերի, երթերի, այլ զուտ իրավական միջոցներով։
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Կասկադում մի երիտասարդ Ալեն Սիմոնյանին դավաճան է անվանել: Սիմոնյանի թիկնապահները բռնել են երիտասարդի ձեռքերը, իսկ նա հայհոյել է երիտասարդին և թքել նրա դեմքին: ԱԺ նախագահը չի հերքել, որ նման միջադեպ է եղել, բայց չի էլ հստակեցրել, թե ինչպես է արձագանքել իրեն դավաճան անվանած երիտասարդին։