https://arm.sputniknews.ru/20230404/ag-nakharari-ajcy-bukharest-karvogh-e-khtanel-2-erkrneri-mijev-pvokhgvortsakcutjan-yndlajnmany-57672352.html
ԱԳ նախարարի այցը Բուխարեստ կարող է խթանել 2 երկրների միջև փոխգործակցության ընդլայնումը
ԱԳ նախարարի այցը Բուխարեստ կարող է խթանել 2 երկրների միջև փոխգործակցության ընդլայնումը
Sputnik Արմենիա
Արարատ Միրզոյանն ու Նիկոլաե Չուկանը ընդգծել են տնտեսական համագործակցության և գործարար կապերի զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրման... 04.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-04T17:10+0400
2023-04-04T17:10+0400
2023-04-04T17:25+0400
արարատ միրզոյան
ռումինիա
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/04/57666710_0:0:1600:901_1920x0_80_0_0_7716cd84785f994eed95070b41e19f0d.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ռումինիայի վարչապետ Նիկոլաե Չուկանին այսօր Բուխարեստում ներկայացրել է Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը, 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այլ դրույթների կոպտագույն խախտումները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիաներն ու առավելապաշտական հռետորաբանությունը խաթարում են տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու ուղղությամբ հայկական կողմի ջանքերը:Ընդգծվել է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը և բոլոր խնդիրները խաղաղության գործընթացի միջոցով հասցեագրելու անհրաժեշտությունը:Հաղորդագրությունում ասվում է, որ զրուցակիցներն արձանագրել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները։Երկուստեք ընդգծվել է տնտեսական համագործակցության և գործարար կապերի զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրման անհրաժեշտությունը՝ այս համատեքստում կարևորելով նաև Հայաստան-Ռումինիա միջկառավարական համատեղ հանձնաժողովի ձևաչափը:Մտքեր են փոխանակվել ընդհանուր արժեքների վրա հիմնված Հայաստան-ԵՄ ընդլայնվող համագործակցության շուրջ: Բարձր է գնահատվել ինչպես Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին և զարգացման օրակարգին ԵՄ աջակցությունը, այնպես էլ Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը: Այս համատեքստում ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել ռումինական կողմին առաքելության իրագործմանն աջակցություն ցուցաբերելու համար։Ռումինիայի Պատգամավորների պալատում կայացել է հայազգի Հակոբ Զատիկին նվիրված միջոցառում
ռումինիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/04/57666710_53:0:1476:1067_1920x0_80_0_0_968a9564aec245e58b3ca70c51df79d5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, ռումինիա, հայաստան
արարատ միրզոյան, ռումինիա, հայաստան
ԱԳ նախարարի այցը Բուխարեստ կարող է խթանել 2 երկրների միջև փոխգործակցության ընդլայնումը
17:10 04.04.2023 (Թարմացված է: 17:25 04.04.2023) Արարատ Միրզոյանն ու Նիկոլաե Չուկանը ընդգծել են տնտեսական համագործակցության և գործարար կապերի զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրման անհրաժեշտությունը։
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ռումինիայի վարչապետ Նիկոլաե Չուկանին այսօր Բուխարեստում ներկայացրել է Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը, 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այլ դրույթների կոպտագույն խախտումները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիաներն ու առավելապաշտական հռետորաբանությունը խաթարում են տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու ուղղությամբ հայկական կողմի ջանքերը:
Ընդգծվել է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը և բոլոր խնդիրները խաղաղության գործընթացի միջոցով հասցեագրելու անհրաժեշտությունը:
Հաղորդագրությունում ասվում է, որ զրուցակիցներն արձանագրել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները։
«Երկար ընդմիջումից հետո ԱԳ նախարարի մակարդակով կազմակերպված պաշտոնական այցը կարող է այդ ուղղությամբ կարևոր խթան հանդիսանալ»,– ասված է հաղորդագրությունում:
Երկուստեք ընդգծվել է տնտեսական համագործակցության և գործարար կապերի զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրման անհրաժեշտությունը՝ այս համատեքստում կարևորելով նաև Հայաստան-Ռումինիա միջկառավարական համատեղ հանձնաժողովի ձևաչափը:
Մտքեր են փոխանակվել ընդհանուր արժեքների վրա հիմնված Հայաստան-ԵՄ ընդլայնվող համագործակցության շուրջ: Բարձր է գնահատվել ինչպես Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին և զարգացման օրակարգին ԵՄ աջակցությունը, այնպես էլ Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը: Այս համատեքստում ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել ռումինական կողմին առաքելության իրագործմանն աջակցություն ցուցաբերելու համար։