https://arm.sputniknews.ru/20230403/peterburgum-pajtjuni-hetevanqvov-tuzhatsneri-tivy-hasel-e-32-i-57585915.html
Պետերբուրգում պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 32-ի
Պետերբուրգում պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 32-ի
Sputnik Արմենիա
Պայթյունի հետևանքով տուժած 10 մարդ ծանր վիճակում է։ 03.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-03T09:25+0400
2023-04-03T09:25+0400
2023-04-03T09:25+0400
սանկտ պետերբուրգ
պայթյուն
տուժածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/03/57586040_0:319:3073:2048_1920x0_80_0_0_3d583ddd70bd3970bb40bcc49033e0af.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Սանկտ Պետերբուրգի սրճարաններից մեկում պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 32-ի, 10 հիվանդի վիճակը ծանր է: Տեղեկությունըհայտնում է Ռուսաստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։Նշվում է, որ պացիենտներն անհրաժեշտ ամբողջ օգնությունը ստանում են ստացիոնար պայմաններում, հոսպիտալացումից ևս մեկ տուժող հրաժարվել է հոսպիտալացումից, նրան ամբուլատոր պայմաններում է օգնություն ցուցաբերվել:Ապրիլի 2-ին Սանկտ Պետերբուրգում՝ Ունիվերսիտետսկայա փողոցի սրճարանում, պայթյուն է տեղի ունեցել, մեկ մարդ է զոհվել։ Պարզվել է, որ ռազմական թղթակից Վլադլեն Թաթարսկին է (իսկական անունը՝ Մաքսիմ Ֆոմին): ՌԻԱ Նովոստիի աղբյուրը հայտնել է, որ պայթուցիկ սարքը բերել է, ենթադրաբար, երեկոյի այցելու աղջիկներից մեկը, տուփի մեջ արձանիկ է եղել՝ Թաթարսկու նվերը:Հարուցվել է քրեական գործ՝ հանրության համար վտանգավոր եղանակով սպանության հոդվածով։ Սանկտ Պետերբուրգում միջոցառում կազմակերպած «Կիբեռֆրոնտ Z» շարժումը հայտնել է, որ իրենք անվտանգության միջոցներ են ձեռնարկել, սակայն դրանք բավարար չեն եղել:
սանկտ պետերբուրգ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/03/57586040_279:0:3010:2048_1920x0_80_0_0_8ee2eca888deb5bfe010d4a9abd0ffda.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սանկտ պետերբուրգ, պայթյուն, տուժածներ
սանկտ պետերբուրգ, պայթյուն, տուժածներ
Պետերբուրգում պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 32-ի
Պայթյունի հետևանքով տուժած 10 մարդ ծանր վիճակում է։
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Սանկտ Պետերբուրգի սրճարաններից մեկում պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 32-ի, 10 հիվանդի վիճակը ծանր է: Տեղեկությունըհայտնում է Ռուսաստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Օպերատիվ տվյալներով՝ Սանկտ Պետերբուրգում սրճարանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել է 32 մարդ, մեկ մարդ մահացել է: Տուժածներից 10-ի վիճակը գնահատվում է ծանր, 16-ի վիճակը՝ միջին ծանրության, նրանց թվոմ կա14 տարեկան աղջիկ, 5-ի վիճակը բավարար է», - նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ պացիենտներն անհրաժեշտ ամբողջ օգնությունը ստանում են ստացիոնար պայմաններում, հոսպիտալացումից ևս մեկ տուժող հրաժարվել է հոսպիտալացումից, նրան ամբուլատոր պայմաններում է օգնություն ցուցաբերվել:
Ապրիլի 2-ին Սանկտ Պետերբուրգում՝ Ունիվերսիտետսկայա փողոցի սրճարանում, պայթյուն է տեղի ունեցել, մեկ մարդ է զոհվել։ Պարզվել է, որ ռազմական թղթակից Վլադլեն Թաթարսկին է (իսկական անունը՝ Մաքսիմ Ֆոմին):
ՌԻԱ Նովոստիի աղբյուրը հայտնել է, որ պայթուցիկ սարքը բերել է, ենթադրաբար, երեկոյի այցելու աղջիկներից մեկը, տուփի մեջ արձանիկ է եղել՝ Թաթարսկու նվերը:
Հարուցվել է քրեական գործ՝ հանրության համար վտանգավոր եղանակով սպանության հոդվածով։ Սանկտ Պետերբուրգում միջոցառում կազմակերպած «Կիբեռֆրոնտ Z» շարժումը հայտնել է, որ իրենք անվտանգության միջոցներ են ձեռնարկել, սակայն դրանք բավարար չեն եղել: