https://arm.sputniknews.ru/20230403/naqkin-qaghaqapety-meknabanel-e-avtobusneri-gnman-het-kapvats-kvorupciaji-masin-lurery-57594106.html
Նախկին քաղաքապետը մեկնաբանել է ավտոբուսների գնման հետ կապված կոռուպցիայի մասին լուրերը
Նախկին քաղաքապետը մեկնաբանել է ավտոբուսների գնման հետ կապված կոռուպցիայի մասին լուրերը
Sputnik Արմենիա
Սարգսյանի խոսքով` Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ որոշ մարդիկ իրենց «փիառն» իրականացնում են Երևանի քաղաքապետարանի ձեռքբերումները նսեմացնելու... 03.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-03T12:05+0400
2023-04-03T12:05+0400
2023-04-03T12:05+0400
ավտոբուս
հրաչյա սարգսյան
երևան
կոռուպցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/17/48786644_0:0:1600:901_1920x0_80_0_0_15b1eac909d5e16b57a31a33cebad0a7.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մեկնաբանել է այն լուրերը, թե ինքը կոռուպցիոն սխեմաների մեջ է եղել մայրաքաղաքի համար չինական ավտոբուսներ գնելու ժամանակ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հրաչյա Սարգսյանը:Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ Երևանի քաղաքապետարանի կողմից չինական 150 ավտոբուսների գնման գործընթացը իրավապահ մարմինների տեսադաշտում է։ Նշվել էր, որ 2021 թվականին հայտարարված ավտոբուսների գնման մրցույթը շահել է չինական Zhongtong չինական ընկերությունը։ Հրաչյա Սարգսյանի քաղաքապետ ընտրվելուց հետո մրցույթի արդյունքները չեղարկվել են։ Հրաչյա Սարգսյանը ՀՀ նախագահին է ներկայացրել Երևանի քաղաքային տրանսպորտում առկա խնդիրները2022 թվականին հայտարարված նոր մրցույթում գրեթե նույն պայմաններում շահել է նույն ընկերությունը, սակայն փոխարժեքի տատանումների պատճառով ավտոբուսների գինը «աճել է» յուրաքանչյուր ավտոբուսի համար 22 հազար դոլարով։ Միաժամանակ չինական ընկերությունը գինը չի բարձրացրել։Սարգսյանի խոսքով, նման բոլոր հաղորդումները կեղծ են, անհիմն և իրականության հետ կապ չունեն։Նրա խոսքով՝ իր կողմից որևէ կայացած մրցույթ՝ կապված ավտոբուսների ձեռքբերման հետ, չի չեղարկվել: Նման գործընթաց չի եղել, ավտոբուսների վերաբերյալ գործարքները ոչ միայն օրինաչափ, այլ նաև աննախադեպ արդյունավետ են եղել։«Ամենակարևորը` գործարքը եղել է ՀՀ դրամով. ապրանքի գնի փոխանցման օրվա դրությամբ իրականացվել է դրամի փոխարկերպում ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանած կուրսով:Արդյունքում, նվազագույն գնով ձեռք բերված թվով 150 ավտոբուս գտնվում է Երևանում, իսկ երկկողմ հանձնման-ընդունման արձանագրությունը ստորագրվել է դեռևս 2023 թվականի մարտի 13-ին»,- գրել է Սարգսյանը։Նա ընդգծել է, որ փաստերը հիմնավորող ապացույցները գտնվում են Երևանի քաղաքապետարանում, որոնց արժանահավատության և իրավաչափության հարցում կարող են համոզվել նաև իրավապահ մարմինները:Հիշեցնենք` Երևանի 13-րդ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել մարտի 17–ին։ Նա քաղաքապետ էր ընտրվել Հայկ Մարությանի պաշտոնանկությունից հետո՝ 2021 թվականի դեկտեմբերի 22-ին։ Մինչ այդ նա զբաղեցնում էր փոխքաղաքապետի պաշտոնը։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/17/48786644_90:0:1510:1065_1920x0_80_0_0_11cb16f79de7feb3f58f126df094871a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավտոբուս, հրաչյա սարգսյան, երևան, կոռուպցիա
ավտոբուս, հրաչյա սարգսյան, երևան, կոռուպցիա
Նախկին քաղաքապետը մեկնաբանել է ավտոբուսների գնման հետ կապված կոռուպցիայի մասին լուրերը
Սարգսյանի խոսքով` Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ որոշ մարդիկ իրենց «փիառն» իրականացնում են Երևանի քաղաքապետարանի ձեռքբերումները նսեմացնելու ճանապարհով։
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մեկնաբանել է այն լուրերը, թե ինքը կոռուպցիոն սխեմաների մեջ է եղել մայրաքաղաքի համար չինական ավտոբուսներ գնելու ժամանակ։ Այս մասին
ֆեյսբուքյան իր էջում գրել է Հրաչյա Սարգսյանը:
Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ Երևանի քաղաքապետարանի կողմից չինական 150 ավտոբուսների գնման գործընթացը իրավապահ մարմինների տեսադաշտում է։ Նշվել էր, որ 2021 թվականին հայտարարված ավտոբուսների գնման մրցույթը շահել է չինական Zhongtong չինական ընկերությունը։ Հրաչյա Սարգսյանի քաղաքապետ ընտրվելուց հետո մրցույթի արդյունքները չեղարկվել են։
2022 թվականին հայտարարված նոր մրցույթում գրեթե նույն պայմաններում շահել է նույն ընկերությունը, սակայն փոխարժեքի տատանումների պատճառով ավտոբուսների գինը «աճել է» յուրաքանչյուր ավտոբուսի համար 22 հազար դոլարով։ Միաժամանակ չինական ընկերությունը գինը չի բարձրացրել։
Սարգսյանի խոսքով, նման բոլոր հաղորդումները կեղծ են, անհիմն և իրականության հետ կապ չունեն։
«Իհարկե հասկանալի է, որ ավագանու ընտրություններին ընդառաջ որոշ դիլետանտներ իրենց «փիառն» իրականացնում են Երևանի քաղաքապետարանի ձեռքբերումները նսեմացնելու ճանապարհով, բայց ես վստահ եմ՝ երևանցին իրավունք ունի գնահատել արված աշխատանքը, և ոչ միայն տրանսպորտի ոլորտում»,- գրել է Սարգսյանը։
Նրա խոսքով՝ իր կողմից որևէ կայացած մրցույթ՝ կապված ավտոբուսների ձեռքբերման հետ, չի չեղարկվել: Նման գործընթաց չի եղել, ավտոբուսների վերաբերյալ գործարքները ոչ միայն օրինաչափ, այլ նաև աննախադեպ արդյունավետ են եղել։
«Ամենակարևորը` գործարքը եղել է ՀՀ դրամով. ապրանքի գնի փոխանցման օրվա դրությամբ իրականացվել է դրամի փոխարկերպում ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանած կուրսով:Արդյունքում, նվազագույն գնով ձեռք բերված թվով 150 ավտոբուս գտնվում է Երևանում, իսկ երկկողմ հանձնման-ընդունման արձանագրությունը ստորագրվել է դեռևս 2023 թվականի մարտի 13-ին»,- գրել է Սարգսյանը։
Նա ընդգծել է, որ փաստերը հիմնավորող ապացույցները գտնվում են Երևանի քաղաքապետարանում, որոնց արժանահավատության և իրավաչափության հարցում կարող են համոզվել նաև իրավապահ մարմինները:
Հիշեցնենք` Երևանի 13-րդ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել մարտի 17–ին։ Նա քաղաքապետ էր ընտրվել Հայկ Մարությանի պաշտոնանկությունից հետո՝ 2021 թվականի դեկտեմբերի 22-ին։ Մինչ այդ նա զբաղեցնում էր փոխքաղաքապետի պաշտոնը։