https://arm.sputniknews.ru/20230403/mer-drnery-nra-hamar-pak-en-erdvoghany-turqiajum-amn-despani-masin-57589520.html
Մեր դռները նրա համար փակ են. Էրդողանը` Թուրքիայում ԱՄՆ դեսպանի մասին
Մեր դռները նրա համար փակ են. Էրդողանը` Թուրքիայում ԱՄՆ դեսպանի մասին
Sputnik Արմենիա
Էրդողանը հրաժարվել է հետագա հանդիպումներից Թուրքիայում ԱՄՆ դեսպանի հետ։ 03.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-03T10:14+0400
2023-04-03T10:14+0400
2023-04-03T10:14+0400
ռեջեփ թայիփ էրդողան
թուրքիա
ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/11/48470374_0:0:1601:901_1920x0_80_0_0_61385a4df63a1e30da580f8c83ab83f9.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր դռները փակ են Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Ֆլեյքի համար, տեղեկանում ենք Pars Today–ից։Էրդողանն այսպիսով հրաժարվել է հետագա հանդիպումներից Թուրքիայում ԱՄՆ դեսպանի հետ, որն ավելի վաղ բանակցություններ էր վարել մայիսի 14-ի ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հետ։Հիշեցնենք` Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները նախանշված են մայիսի 14–ին։ Մարտի 30-ին Թուրքիայի Գերագույն ընտրական խորհուրդը ներկայացրել է նախագահի 4 թեկնածուների վերջնական ցուցակը։ Նույն օրը երեկոյան ընտրարշավը պաշտոնապես մեկնարկել է։Հիմնական մրցակիցներ են համարվում Էրդողանն ու Քըլըչդարօղլուն։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/11/48470374_0:0:1423:1067_1920x0_80_0_0_f035c01778b15a5726badba1fdc5b883.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռեջեփ թայիփ էրդողան, թուրքիա, ընտրություններ
ռեջեփ թայիփ էրդողան, թուրքիա, ընտրություններ
Մեր դռները նրա համար փակ են. Էրդողանը` Թուրքիայում ԱՄՆ դեսպանի մասին
Էրդողանը հրաժարվել է հետագա հանդիպումներից Թուրքիայում ԱՄՆ դեսպանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր դռները փակ են Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Ֆլեյքի համար, տեղեկանում ենք
Pars Today–ից։
Էրդողանն այսպիսով հրաժարվել է հետագա հանդիպումներից Թուրքիայում ԱՄՆ դեսպանի հետ, որն ավելի վաղ բանակցություններ էր վարել մայիսի 14-ի ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հետ։
«Ջո Բայդենի դեսպանը հանդիպել է Քեմալի հետ. ամոթ ձեզ, գլխով մտածեք, դեսպան եք, ձեր զրուցակիցն այստեղ նախագահն է, դրանից հետո ի՞նչ դեմքով եք կանգնելու և նախագահի հետ հանդիպում ակնկալելու։ Մեր դռները նրա համար փակ են, նա այլևս չի կարող ներս մտնել: Ինչո՞ւ, որ իմանա իր տեղը»,- ասել է Էրդողանը։
Հիշեցնենք` Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները նախանշված են մայիսի 14–ին։ Մարտի 30-ին Թուրքիայի Գերագույն ընտրական խորհուրդը ներկայացրել է նախագահի 4 թեկնածուների վերջնական ցուցակը։ Նույն օրը երեկոյան ընտրարշավը պաշտոնապես մեկնարկել է։
Հիմնական մրցակիցներ են համարվում Էրդողանն ու Քըլըչդարօղլուն։