00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
28 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կառավարությունը խրախուսում է, որ խախտվի ՄԻՊ–ի մասին օրենքը. Թովմասյանի նախագիծը չընդունվեց

© Photo : official site of the Parliament of RAԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում - Sputnik Արմենիա, 1920, 03.04.2023
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Բաժանորդագրվել
Կառավարության նիստում հավանության արժանացած ու ԱԺ ուղարկված նախագիծը մերժվեց հենց կառավարության ներկայայցուցչի «շնորհիվ»։
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի առաջարկած՝ ՄԻՊ ընտրության համար նախատեսված մեկամսյա ժամկետը եռամսյա ժամկետով փոխարինելու նախագիծը հավանության չարժանացավ հանձնաժողովի նիստում։
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծն այսօր քննարկվեց հանձնաժողովի նիստում, որին ներկա էր նաև կառավարության ներկայացուցիչը` ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը։
Իշխանությունը կադրային խնդիր ունի. ինչո՞ւ են փոխում ՄԻՊ–ի մասին օրենքը
Օմբուդսմենի ընտրության կարգը սահմանվում է երկու՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքներով։ Դրանք, ի դեպ, ընտրության երկու տարբեր ժամկետներ են նշում։ Առաջինի դեպքում սահմանվում է ընտրության եռամսյա ժամկետ, իսկ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքը նախ ամրագրում է, որ Պաշտպանի ընտրություններն անցկացվում են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքով նախատեսված ժամկետներում, իսկ մյուս հոդվածով այլ ժամկետ է նախանշում` մեկ ամիս։
Կառավարության նախորդ նիստում գործադիրը հավանության էր արժանացրել նախագիծը, որը ներկայացվել էր խորհրդարանի քննարկմանը։
Թագուհի Թովմասյանն ընդգծեց, որ 1–ամսյա ժամկետը 3 ամիս դարձնելով` ոչ թե խնդիր են դրել, որ օմբուդսմենը ուշ ընտրվի, այլ հնարավորություն են տալիս, որ օրենքը չխախտվի, հակառակ պարագայում օրենքն արդեն խախտված է, երբ մեկ ամիսը լրացել է, իսկ ՄԻՊ դեռ չկա։
«Հիմա դուք խրախուսում եք, որ շարունակվի օրենքի խախտումը»,–խոսքն ուղղելով արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանին՝ ասաց Թովմասյանը։
Արձագանքելով` փոխնախարարը նշեց.
«Մենք ինքներս ոչ թե ասել ենք, որ սխալ է, այլ առաջարկել ենք մեր մոտեցումը այլ ուղղությամբ։ Եթե մենք ունենք ավելի բարենպաստ նորմ, որը նախատեսում է հնարավորություն ընտրելու պաշտպանին կամ ընտրություններն անցկացնել առնվազն մեկ ամսյա կտրվածքով, մենք իմաստ չենք տեսնում լավ նորմը փոխարինել ավելի տարածական և ոչ այնքան ճիշտ նորմով»,–ասաց նա հավելելով, որ կառավարությունն առաջարկում է ԱԺ կանոնակարգ օրենքը պարզապես համապատասխանեցնել մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքին։
Կառավարության առաջարկությունը Թովմասյանի համար ընդունելի չէր, և նախագիծը դրվեց քվեարկության Թովմասյանի առաջարկած նախնական տարբերակով, որին բացի Թովմասյանից՝ ոչ ոք կողմ չքվեարկեց։
Հիշեցնենք` ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանն այդ պաշտոնից ազատվել էր 2023թ–ի հունվարի 23-ին` 1 տարի պաշտոնավարելուց հետո։
Մարտի 28-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պաշտոնապես Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը:
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններն օմբուդսմենի թափուր պաշտոնում առաջադրել են Էդգար Ղազարյանի թեկնածությունը։
Լրահոս
0