00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Իշխանությունը կադրային խնդիր ունի. ինչո՞ւ են փոխում ՄԻՊ–ի մասին օրենքը

Իշխանությունը կադրային խնդիր ունի. ինչո՞ւ են փոխում ՄԻՊ–ի մասին օրենքը
Բաժանորդագրվել
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի համոզմամ՝ ՄԻՊ ինստիտուտը Հայաստանում այն աստիճան կայացած չէ, որ դրա բացակայությունից ոչինչ չի փոխվում։
«Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ–ի հիմնադիր ղեկավար Վարդան Հարությունյանը չի բացառում, որ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուների հարցում իշխանությունը կադրային խնդիր ունի։ Ըստ նրա, թերևս դրանով է բացատրվում նաև, որ առաջ է քաշվել պաշտպանի ընտրության ժամկետը 2 ամսով երկարացնելու օրենսդրական նախագիծը։
«Ամենայն հավանականությամբ կադրային խնդիր ունեն, ու փորձում են երևի թե ժամանակ շահել, որպեսզի նոր կադրեր առաջադրեն»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը` մեկնաբանելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքում առաջարկված փոփոխության նախագիծը։
ՔՊ-ն պաշտոնապես ՄԻՊ թեկնածու է առաջադրել Անահիտ Մանասյանին
Կառավարությունը մարտի 30-ին հավանության էր արժանացրել Աժ պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի հեղինակած օրինագիծը, որով առաջարկվում է Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության համար նախատեսված մեկամսյա ժամկետը փոխարինել եռամսյա ժամկետով:
Ընդ որում, փոփոխությունը վերաբերում է միայն պաշտոնավարման ժամկետի ավարտով չպայմանավորված լիազորությունների դադարեցման դեպքերին։ Այսինքն` այնպիսի իրավիճակներին, որում ՄԻՊ ինստիտուտը հայտնվել է նախկին ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանի հրաժարականից հետո։
Անդրադառնալով խորհրդարանական ուժերի առաջադրած թեկնածուներին` Վարդան Հարությունյանն արձանագրում է, որ երկու թեկնածուներն էլ իրավապաշտպան չեն։
«ՄԻՊ–ը պետք է իրավապաշտպան լինի, մարդ, որը իրավապաշտպանության ոլորտից պետք է տեղափոխվի այդ ինստիտուտ, որպեսզի ինստիտուտին հենց իրավապաշտպանական բնույթ հաղորդի։ Հակառակ դեպքում կարող է տնտեսագետ լինել, վարորդ, ֆիզիկոս։ Բայց դա չէր նպատակը, երբ այդ ինստիտուտը ՀՀ–ում ստեղծվում էր»,– ասաց Հարությունյանը։
Այն, որ Հայաստանն արդեն 3 ամիս է, ինչ մարդու իրավունքների պաշտպան չունի, մեր զրուցակցի համոզմամբ, որևէ կերպ չի ազդում մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության որակի վրա, քանի որ, ըստ նրա, պաշտպանի ինստիտուտն այն աստիճան կայացած չէ, որ դրա բացակայությունը ոչինչ չի փոխում։
«Երբ դեռ այդ ինստիտուտը նոր էր ձևավորվում, և ես այդ ինստիտուտի ստեղծման ակունքներում էի, հույս կար, որ մարդու իրավունքների պաշտպանը լինելու է մարդ, ով ազդեցություն կունենա, դերակատարում կունենա ու կկարողանա ինչ–որ գործ անել։ Բայց հիմնադրման հենց առաջին շրջանից էլ ՄԻՊ–երը դարձան իշխանության կողմից դրածոներ,– ասում է նա,– ՄԻՊ ինստիտուտն ի սկզբանե իշխանությունից տարանջատվելու, առանձնանալու խնդիր չդրեց իր առջև։ Թեթև փորձեր որոշ դեպքերում, իհարկե, եղել են, չեմ ուզում հիմա անդրադառնալ, բայց հիմա ընդհանրապես նման խնդիր գոյություն չունի»,– ասաց Հարությունյանը։
Էդգար Ղազարյանն ուզում է հանդիպել ՔՊ–ականներին. նա դիմել է խմբակցության ղեկավարին
Հիշեցնենք` ՀՀ մարդու իրավունքների վերջին պաշտպանը` Քրիստինե Գրիգորյանն այդ պաշտոնից ազատվել էր 2023թ–ի հունվարի 23-ին` 1 տարի պաշտոնավարելուց հետո։
Մարտի 28-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրեց ՀՀ գլխավոր դատախազի ներկայիս տեղակալ Անահիտ Մանասյանի թեկնածությունը: Իսկ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները ՄԻՊ–ի թափուր պաշտոնում առաջադրեցին Վայոց Ձորի նախկին մարզպետ, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի թեկնածությունը։
Լրահոս
0