https://arm.sputniknews.ru/20230403/inchpes-e-patrastvum-rd-n-pataskhanel-finlandiaji-natoin-andamakcutjany-57613574.html
Ինչպես է պատրաստվում ՌԴ-ն պատասխանել Ֆինլանդիայի ՆԱՏՕ–ին անդամակցությանը
Ինչպես է պատրաստվում ՌԴ-ն պատասխանել Ֆինլանդիայի ՆԱՏՕ–ին անդամակցությանը
Sputnik Արմենիա
Ֆինլանդիայի տարածքում ՆԱՏՕ-ի մյուս անդամների ուժերի և միջոցների տեղակայման դեպքում քայլեր կձեռնարկվեն Ռուսաստանի ռազմական անվտանգությունն ապահովելու համար: 03.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-03T16:30+0400
2023-04-03T16:30+0400
2023-04-03T16:30+0400
նատօ
ֆինլանդիա
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/980/97/9809743_0:82:2821:1668_1920x0_80_0_0_cae01890e43eff28937eac564c37a6ed.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. Ռուսաստանը կամրապնդի ռազմական ներուժը արևմտյան և հյուսիս-արևմտյան ուղղություններում ՝ որպես պատասխան ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությանը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։Այսօր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է, որ Ֆինլանդիան դաշինքին կանդամակցի ապրիլի 4-ին, երկրի դրոշը կբարձրացվի Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում:Մարտի լույս 31-ի գիշերը դաշինքի բոլոր անդամները վավերացրել են ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցման հայտը, սպասվում է, որ առաջիկա օրերին երկիրը կդառնա Հյուսիսատլանտյան դաշինքի լիիրավ անդամ:Ֆինլանդիան և Շվեդիան անցած տարվա մայիսին Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին են փոխանցել դաշինքին անդամակցելու հայտերը: Մինչև 2023 թվականի սկիզբը երկու հայտերն էլ հավանության էին արժանացրել ՆԱՏՕ-ի 30 երկրներից 28-ը։ Սակայն Հունգարիան և Թուրքիան ցանկացել են շվեդական հայտը դիտարկել ֆիննական հայտից առանձին։
ֆինլանդիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/980/97/9809743_0:0:2731:2048_1920x0_80_0_0_04a37ea206ff5b16515a4ca7af193f69.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նատօ, ֆինլանդիա, ռուսաստան
նատօ, ֆինլանդիա, ռուսաստան
Ինչպես է պատրաստվում ՌԴ-ն պատասխանել Ֆինլանդիայի ՆԱՏՕ–ին անդամակցությանը
Ֆինլանդիայի տարածքում ՆԱՏՕ-ի մյուս անդամների ուժերի և միջոցների տեղակայման դեպքում քայլեր կձեռնարկվեն Ռուսաստանի ռազմական անվտանգությունն ապահովելու համար:
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. Ռուսաստանը կամրապնդի ռազմական ներուժը արևմտյան և հյուսիս-արևմտյան ուղղություններում ՝ որպես պատասխան ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությանը: Այս մասին
ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։
«Միջոցառումների մի մասն արդեն հայտարարվել է։ Ֆինլանդիայի տարածքում ՆԱՏՕ-ի մյուս անդամների ուժերի և միջոցների տեղակայման դեպքում լրացուցիչ քայլեր կձեռնարկենք Ռուսաստանի ռազմական անվտանգության հուսալի ապահովման համար», - ասել է ռուս դիվանագետը ։
Այսօր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է, որ Ֆինլանդիան դաշինքին կանդամակցի ապրիլի 4-ին, երկրի դրոշը կբարձրացվի Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում:
Մարտի լույս 31-ի գիշերը դաշինքի բոլոր անդամները վավերացրել են ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցման հայտը, սպասվում է, որ առաջիկա օրերին երկիրը կդառնա Հյուսիսատլանտյան դաշինքի լիիրավ անդամ:
Ֆինլանդիան և Շվեդիան անցած տարվա մայիսին Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին են փոխանցել դաշինքին անդամակցելու հայտերը: Մինչև 2023 թվականի սկիզբը երկու հայտերն էլ հավանության էին արժանացրել ՆԱՏՕ-ի 30 երկրներից 28-ը։ Սակայն Հունգարիան և Թուրքիան ցանկացել են շվեդական հայտը դիտարկել ֆիննական հայտից առանձին։