https://arm.sputniknews.ru/20230403/hardzakman-e-entarkvel-nikvol-pashinjani-vordin-alen-simvonjan-57592948.html
Հարձակման է ենթարկվել Նիկոլ Փաշինյանի որդին. Ալեն Սիմոնյան
Հարձակման է ենթարկվել Նիկոլ Փաշինյանի որդին. Ալեն Սիմոնյան
Sputnik Արմենիա
Ալեն Սիմոնյանը կարծում է, որ վերջին օրերին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ կազմակերպված սադրանքների շարք է տեղի ունենում։ 03.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-03T11:31+0400
2023-04-03T11:31+0400
2023-04-03T11:32+0400
ալեն սիմոնյան
աշոտ փաշինյան
սադրանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/19/26584785_0:41:1600:941_1920x0_80_0_0_44c4fc1d4bc414f4f649c9a6dc418bb9.jpg
ԵՐԵՎԱՆ,3 ապրիլի - Sputnik. Երեկ հարձակման է ենթարկվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը, տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։Սիմոնյանը հիշեցրել է օրերս ԱԺ–ում պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջև տեղի ունեցած միջադեպը, ինչպես նաև երեկ իր հետ Կասկադում տեղի ունեցած դեպքը, երբ մեկը նրան «դավաճան» էր անվանել։Նրա խոսքով` Հայաստանը մնալու է և զարգացնելու է ժողովրդավարությունը, տարածաշրջանում խաղաղություն է լինելու:Հիշեցնենք՝ մարտի 31–ին ՔՊ–ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և Մհեր Սահակյանի միջև միջադեպ է տեղի ունեցել Ազգային ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում։ ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց` ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ Մհեր Սահակյանը անհիմն դիտողություն է արել Վլադիմիր Վարդանյանին բարձր տոնով խոսելու համար, ապա մոտեցել և աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով մեկ անգամ հարվածել է Վարդանյանի ձախ հոնքին, որի հետևանքով վերջինս ընկել է։ Իսկ երեկ, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, երբ Ալեն Սիմոնյանը Կասկադում քայլելիս է եղել, մի տղամարդ նրան «դավաճան» է անվանել։ Դրանից հետո, ըստ լուրերի, Սիմոնյանի թիկնապահները բռնել են տղամարդուն, իսկ վերջինս մոտեցել է, հայհոյել ու թքել տղամարդու երեսին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/19/26584785_70:0:1493:1067_1920x0_80_0_0_defac16dcf752dbc801dc55380d24591.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեն սիմոնյան, աշոտ փաշինյան, սադրանք
ալեն սիմոնյան, աշոտ փաշինյան, սադրանք
Հարձակման է ենթարկվել Նիկոլ Փաշինյանի որդին. Ալեն Սիմոնյան
11:31 03.04.2023 (Թարմացված է: 11:32 03.04.2023) Ալեն Սիմոնյանը կարծում է, որ վերջին օրերին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ կազմակերպված սադրանքների շարք է տեղի ունենում։
ԵՐԵՎԱՆ,3 ապրիլի - Sputnik. Երեկ հարձակման է ենթարկվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը, տեղեկությունը
ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Սիմոնյանը հիշեցրել է օրերս ԱԺ–ում պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջև տեղի ունեցած միջադեպը, ինչպես նաև երեկ իր հետ Կասկադում տեղի ունեցած դեպքը, երբ մեկը նրան «դավաճան» էր անվանել։
«Երեկ նաև հարձակում է տեղի ունենում ՀՀ վարչապետի տղայի նկատմամբ: Սա կազմակերպված սադրանքների շարք է, որի հետքերը, վստահ եմ, տանում են նաև մեր երկրի սահմաններից դուրս, սրա իրավական և քաղաքական արձագանքը չի ուշանալու»,–գրել է Սիմոնյանը։
Նրա խոսքով` Հայաստանը մնալու է և զարգացնելու է ժողովրդավարությունը, տարածաշրջանում խաղաղություն է լինելու:
Հիշեցնենք՝ մարտի 31–ին ՔՊ–ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և Մհեր Սահակյանի միջև
միջադեպ է տեղի ունեցել Ազգային ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում։ ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց` ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ Մհեր Սահակյանը անհիմն դիտողություն է արել Վլադիմիր Վարդանյանին բարձր տոնով խոսելու համար, ապա մոտեցել և աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով մեկ անգամ հարվածել է Վարդանյանի ձախ հոնքին, որի հետևանքով վերջինս ընկել է։
Իսկ երեկ, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, երբ Ալեն Սիմոնյանը Կասկադում քայլելիս է եղել, մի տղամարդ նրան «դավաճան» է անվանել։ Դրանից հետո, ըստ լուրերի, Սիմոնյանի թիկնապահները բռնել են տղամարդուն, իսկ վերջինս մոտեցել է, հայհոյել ու թքել տղամարդու երեսին։