https://arm.sputniknews.ru/20230403/hajastanum-meknarkum-e-buheri-yndunelutjan-hajtagrumy-57625114.html
Հայաստանում մեկնարկում է բուհերի ընդունելության հայտագրումը
Հայաստանում մեկնարկում է բուհերի ընդունելության հայտագրումը
Sputnik Արմենիա
ԳԹԿ անձնական համար ստանալու համար շրջանավարտը դիմում է իր տնօրենին, վերջինս էլ ստուգում է ընդունելության քննություն հայտագրել ցանկացող դիմորդի կատարած պետական... 03.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-03T18:55+0400
2023-04-03T18:55+0400
2023-04-03T19:00+0400
հայաստան
բուհ
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
գթկ (գնահատման և թեստավորման կենտրոն)
https://cdn.am.sputniknews.ru/img/2025/59/20255992_0:0:1600:901_1920x0_80_0_0_d42f46dba97d09881904c3466df2944a.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Հայաստանում ապրիլի 15-ից մեկնարկում է 2022-2023 ուստարվա բուհերի ընդունելության հայտագրումը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։«Պետական ավարտական քննություններին մասնակցելու համար շրջանավարտը մինչև ապրիլի 15-ը գրավոր դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին։ Ուսումնական հաստատության տնօրենը ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը պետական ավարտական քննություններ հանձնողների ցուցակ-հայտերը մուտքագրում է Գնահատման և թեստավորման կենտրոնի app.dimord.am էլեկտրոնային կայքում։ Շրջանավարտը (դիմորդը) բուհը և մասնագիտությունը նշելու և նշված մասնագիտության համար սահմանված ընդունելության (միասնական, ներբուհական) քննություն(ներ)ը հանձնելու կամ հանձնած քննություն(ներ)ը մուտքագրելու համար պետք է ունենա ԳԹԿ անձնական համար։ Նա ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը առցանց եղանակով պետք է ԳԹԿ–ի կայքում լրացնի ընդունելության դիմում-հայտ»,– ասված է հաղորդագրությունում։ԳԹԿ անձնական համար ստանալու համար շրջանավարտը դիմում է իր տնօրենին։ Նախորդ տարիների և 2022-2023 ուստարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները դիմում են իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին:Ուսումնական հաստատության տնօրենը ստուգում է ընդունելության քննություն հայտագրել ցանկացող դիմորդի՝ ՀՀ ֆինանսների նախարարությունում ԳԹԿ հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցված 1500 դրամ վճարի անդորրագրի առկայությունը կամ վճարից ազատված լինելու փաստաթուղթը և տալիս ԳԹԿ անձնական համար։Ընդունելության դիմում-հայտը լրացնելու համար անհրաժեշտ է նաև`Միասնական քննությունների վճարից ազատվում են`Այս խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ՆԳ նախարարության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները։ Պետք է կցել նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2025/59/20255992_0:0:1424:1068_1920x0_80_0_0_42d274a4abcc91fe7417c3b1de21fc72.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բուհ, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), գթկ (գնահատման և թեստավորման կենտրոն)
հայաստան, բուհ, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), գթկ (գնահատման և թեստավորման կենտրոն)
Հայաստանում մեկնարկում է բուհերի ընդունելության հայտագրումը
18:55 03.04.2023 (Թարմացված է: 19:00 03.04.2023) ԳԹԿ անձնական համար ստանալու համար շրջանավարտը դիմում է իր տնօրենին, վերջինս էլ ստուգում է ընդունելության քննություն հայտագրել ցանկացող դիմորդի կատարած պետական վճարները կամ դրանից ազատված լինելու փաստաթուղթը և տրամադրում այդ անձնական համարը։
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Հայաստանում ապրիլի 15-ից մեկնարկում է 2022-2023 ուստարվա բուհերի ընդունելության հայտագրումը։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
«Պետական ավարտական քննություններին մասնակցելու համար շրջանավարտը մինչև ապրիլի 15-ը գրավոր դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին։ Ուսումնական հաստատության տնօրենը ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը պետական ավարտական քննություններ հանձնողների ցուցակ-հայտերը մուտքագրում է Գնահատման և թեստավորման կենտրոնի app.dimord.am էլեկտրոնային կայքում։ Շրջանավարտը (դիմորդը) բուհը և մասնագիտությունը նշելու և նշված մասնագիտության համար սահմանված ընդունելության (միասնական, ներբուհական) քննություն(ներ)ը հանձնելու կամ հանձնած քննություն(ներ)ը մուտքագրելու համար պետք է ունենա ԳԹԿ անձնական համար։ Նա ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը առցանց եղանակով պետք է ԳԹԿ–ի կայքում լրացնի ընդունելության դիմում-հայտ»,– ասված է հաղորդագրությունում։
ԳԹԿ անձնական համար ստանալու համար շրջանավարտը դիմում է իր տնօրենին։ Նախորդ տարիների և 2022-2023 ուստարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները դիմում են իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին:
Ուսումնական հաստատության տնօրենը ստուգում է ընդունելության քննություն հայտագրել ցանկացող դիմորդի՝ ՀՀ ֆինանսների նախարարությունում ԳԹԿ հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցված 1500 դրամ վճարի անդորրագրի առկայությունը կամ վճարից ազատված լինելու փաստաթուղթը և տալիս ԳԹԿ անձնական համար։
Ընդունելության դիմում-հայտը լրացնելու համար անհրաժեշտ է նաև`
3x4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը,
անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը։
Միասնական քննությունների վճարից ազատվում են`
պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք,
1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,
ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,
առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:
Այս խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ՆԳ նախարարության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները։ Պետք է կցել նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները: