https://arm.sputniknews.ru/20230403/hajastani-dzgtumn-e-verjnakan-khaghaghutjan-hamadzajnagir-knqel-adrbejani-het-hh-nakhagah-57612248.html
Հայաստանի ձգտումն է վերջնական խաղաղության համաձայնագիր կնքել Ադրբեջանի հետ. ՀՀ նախագահ
Հայաստանի ձգտումն է վերջնական խաղաղության համաձայնագիր կնքել Ադրբեջանի հետ. ՀՀ նախագահ
Sputnik Արմենիա
Խաչատուրյանը շվեդ խորհրդարանականներին մանրամասներ է հայտնել ավելի քան երեք ամիս ադրբեջանական կողմից Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակման վերաբերյալ: 03.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-03T16:13+0400
2023-04-03T16:13+0400
2023-04-03T16:13+0400
հայաստան
շվեդիա
լաչինի միջանցք
արցախ
շրջափակում
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/03/57612380_0:0:1600:901_1920x0_80_0_0_1142bb3faec2e236ca33d8ac11bbf2f1.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. Հայաստանը հավատարիմ է հարևանների հետ առանց նախապայմանների բարիդրացիական հարաբերությունների հաստատման իր դիրքորոշմանը: Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բյորն Սյոդերի գլխավորած պատվիրակության ընդունելության ժամանակ ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից։Խաչատուրյանն իր խոսքում անդրադարձել է տարածաշրջանային իրողություններին, շվեդ խորհրդարանականներին մանրամասներ է հայտնել ավելի քան երեք ամիս ադրբեջանական կողմից Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակման վերաբերյալ:«Հայաստանի ձգտումն է բանակցությունների միջոցով վերջնական խաղաղության համաձայնագիր կնքել Ադրբեջանի հետ»,–ասել է նախագահը։Անդրադառնալով Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հաստատման հեռանկարին` նախագահն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է հաղորդակցության ուղիների ապաշրջափակման և սահմանների բացման իր դիրքորոշմանը։
շվեդիա
լաչինի միջանցք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/03/57612380_57:0:1477:1065_1920x0_80_0_0_837fdd713cc986f977fd4cf661a887f3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, շվեդիա, լաչինի միջանցք, արցախ, շրջափակում, ադրբեջան
հայաստան, շվեդիա, լաչինի միջանցք, արցախ, շրջափակում, ադրբեջան
Հայաստանի ձգտումն է վերջնական խաղաղության համաձայնագիր կնքել Ադրբեջանի հետ. ՀՀ նախագահ
Խաչատուրյանը շվեդ խորհրդարանականներին մանրամասներ է հայտնել ավելի քան երեք ամիս ադրբեջանական կողմից Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակման վերաբերյալ:
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. Հայաստանը հավատարիմ է հարևանների հետ առանց նախապայմանների բարիդրացիական հարաբերությունների հաստատման իր դիրքորոշմանը: Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բյորն Սյոդերի գլխավորած պատվիրակության ընդունելության ժամանակ ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, տեղեկանում ենք
նախագահի աշխատակազմից։
Խաչատուրյանն իր խոսքում անդրադարձել է տարածաշրջանային իրողություններին, շվեդ խորհրդարանականներին մանրամասներ է հայտնել ավելի քան երեք ամիս ադրբեջանական կողմից Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակման վերաբերյալ:
«Հայաստանի ձգտումն է բանակցությունների միջոցով վերջնական խաղաղության համաձայնագիր կնքել Ադրբեջանի հետ»,–ասել է նախագահը։
Անդրադառնալով Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հաստատման հեռանկարին` նախագահն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է հաղորդակցության ուղիների ապաշրջափակման և սահմանների բացման իր դիրքորոշմանը։