00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:01
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե նկատի ունի ՀՅԴ կառույցներին, աբսուրդ է. պատգամավորը պատասխանում է Ալեն Սիմոնյանին

© Sputnik / Aram NersesyanԱրթուր Խաչատրյան
Արթուր Խաչատրյան - Sputnik Արմենիա, 1920, 03.04.2023
Արթուր Խաչատրյան
Բաժանորդագրվել
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի խոսքով` ՀՅԴ–ն առկա խնդիրների համար առաջարկում է այլընտրանքային լուծումներ, ինչը նյարդայնացնում է իշխանությանը։
ՀՅԴ–ն Հայաստանում ամենամեծ և կազմակերպված քաղաքական ուժն է, որը դիմագրավում է ներկայիս իշխանությանը, այդ պատճառով էլ հայտնվել է իշխանության թիրախում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը` հակադարձելով ԱԺ նախագահի այն պնդմանը, թե իշխանության ներկայացուցիչների նկատմամբ կազմակերպված սադրանքների հետքերը տանում են Հայաստանից դուրս։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ երեկ հարձակման է ենթարկվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին։ Սիմոնյանը հիշեցրել է օրերս ԱԺ–ում պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի և «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Մհեր Սահակյանի միջև տեղի ունեցած միջադեպը, ինչպես նաև երեկ իր հետ Կասկադում տեղի ունեցած դեպքը, երբ, նրա խոսքով, դաշնակցական ոմն մեկն իրեն «դավաճան» է անվանել։ Ըստ Սիմոնյանի` այս ամենը կազմակերպված սադրանքների շարք է, որոնց հետքերը տանում են Հայաստանից դուրս։
«Ալեն Սիմոնյանի գրառման մեկնաբանությունը բանականության շրջանակում չի տեղավորվում։ Նա կոնկրետ ու՞մ նկատի ունի, եթե ասում է, որ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ կազմակերպված սադրանքների հետքերը տանում են արտասահման։ Նա ո՞ր երկիրը նկատի ունի։ Եթե մեղադրում է արտերկրում գործող դաշնակցական կառույցներին, ապա դա աբսուրդ է, բանականության շրջանակում չտեղավորվող ենթադրություն»,– նշեց պատգամավորը։
Նրա խոսքով` ՀՅԴ–ն կանգնած է այս իշխանության դեմ, որն էլ վտանգ է զգում ինստիտուցիոնալ առումով կայացած ընդդիմադիր ու ազդեցիկ քաղաքական ուժից, հետևաբար բոլոր հնարավոր և մտացածին մեղադրանքներն է ուղղում դաշնակցությանը` սադրանքներ կազմակերպելով ՀՅԴ ներկայացուցիչների հանդեպ։
Խաչատրյանը հիշեցրեց, որ ՀՅԴ–ն միշտ էլ թիրախավորվել է իշխանությունների կողմից` սկսած խորհրդային ժամանակներից։ Նա նշեց, որ հետո Լևոն Տեր–Պետրոսյանի պաշտոնավարման ընթացքում բազմաթիվ դաշնակցականներ շինծու մեղադրանքներով հայտնվել են բանտերում, իսկ հիմա էլ Նիկոլ Փաշինյանն է շարունակում նույն գործը։
«Ակնհայտ է, որ գործող իշխանության հիվանդագին երևակայությունը չափ ու սահման չունի, սակայն մենք պատրաստ ենք դիմանալ և դիմադրել բռնություններին»,– ասաց Խաչատրյանը։
Դաշնակցական պատգամավորի դիտարկմամբ` ՀՅԴ–ն ոչ միայն ընդդիմանում է գործող իշխանությանը, այլև առկա խնդիրների համար առաջարկում այլընտրանքային լուծումներ, ինչն էլ նյարդայնացնում է իշխանությանը։
Լրահոս
0