00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշխատանքից ուշացել էի, վազել եմ միջանցքով, այդ կադրերն են օգտագործել. Մհեր Սահակյան

© Sputnik / Asatur YesayantsԱզգային ժողովի միջանցնքերում. արխիվային լուսանկար
Ազգային ժողովի միջանցնքերում. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 03.04.2023
Ազգային ժողովի միջանցնքերում. արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
«Հայաստան» խմբակցության պատգամավորը հերքում է լուրը, թե ինքը փախել ու թաքնվել է զուգարանում։
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. ՔՊ–ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և Մհեր Սահակյանի միջև միջադեպից հետո համացանցում տարածածված կադրերը մոնտաժված են։ Ձերբակալվածների պահման վայրից ազատ արձակվելուց հետո լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց Մհեր Սահակյանը։
«Ես աշխատանքից ուշացել էի, դրա համար այդ օրը վազել եմ միջանցքով, երևի այդ կադրերն են վերցրել և օգտագործել»,– ասաց նա։
Նա հերքեց լուրը, թե ինքը փախել ու թաքնվել է զուգարանում։
«Գնացել, մտել եմ մեր փորձագետների սենյակ, հենց ասել են, որ ոստիկանությունն է եկել, վայրկյանների ընթացքում ներկայացել եմ»,– հավելեց պատգամավորը։
Սահակյանը նաև որոշ մանրամասներ պատմեց իր և ՔՊ–ական Վլադիմիր Վարդանյանի միջև տեղի ունեցած դեպքից։ Նա պնդեց, որ Վարդանյանը մի քանի անգամ դրսևորել է ագրեսիվ վարքագիծ ու չարաշահել լիազորությունները։
«Հերթական անգամ, երբ նա նման վարքագիծ դրսևորեց, ես փորձեցի սաստել` պահանջելով, որ հարգալից վերաբերվի։ Դրանից նա ոգեւորվեց, կանգնեց, քայլեց դեպի ինձ ու գոռաց` ում վրա ուզի, կարա գոռա։ Ես այդ պահին, հաշվի առնելով իշխանավորների բազմիցս դրսևորած վարքագիծը, դիմեցի անհրաժեշտ պաշտպանության և մեկ անգամ հարվածեցի նրան»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է այլ առարկայով հարվածելու փաստին,պատգամավորը հերքեց ` ասելով, որ հարվածել է ձեռքով ու անգամ կոտրել այն։
«Ես պատրաստ եմ պատասխան տալ , եթե անցել եմ սահմանը, թող վարույթ իրականացնող մարմինը որոշի»,– հավելեց նա։
Հիշեցնենք՝ մարտի 31-ին հայտնի դարձավ, որ ՔՊ–ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և Մհեր Սահակյանի միջև միջադեպ է տեղի ունեցել Ազգային ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում։
ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց` ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ Մհեր Սահակյանը անհիմն դիտողություն է արել Վլադիմիր Վարդանյանին բարձր տոնով խոսելու համար, ապա մոտեցել և աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով մեկ անգամ հարվածել է Վարդանյանի ձախ հոնքին, որի հետևանքով վերջինս ընկել է։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (ֆիզիկական ներգործություն, որը կատարվել է անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ալեն Սիմոնյանը խառնաշփոթ կազմակերպեց. Սեյրան Օհանյանը՝ ԱԺ–ում միջադեպի մասին
Մհեր Սահակյանն առերևույթ հանցավոր արարք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել էր և տարվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին։
Վլադիմիր Վարդանյանն էլ վնասվածքով, բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն։ Նա ճանաչվել է տուժող։
«Ամոթ է, որ նա մանդատ ունի». ՔՊ–ական պատգամավորը` ԱԺ–ում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանն այսօր ազատ արձակվեց։
Լրահոս
0