00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արևմուտքը բանկային ճգնաժամի մեջ է. ՌԴ-ն խաղաղ նավահանգիստ է դառնում տնտեսական փոթորկի մեջ

© AP Photo / Mary AltafferՈւոլ Սթրիթում ամերիկյան դրոշներով ցուցանակ Նյու Յորքի ֆինանսական թաղամասում
Ուոլ Սթրիթում ամերիկյան դրոշներով ցուցանակ Նյու Յորքի ֆինանսական թաղամասում - Sputnik Արմենիա, 1920, 03.04.2023
Ուոլ Սթրիթում ամերիկյան դրոշներով ցուցանակ Նյու Յորքի ֆինանսական թաղամասում
Բաժանորդագրվել
ԱՄՆ իշխանությունները փորձում են ձևացնել, թե բանկերի փլուզումը մարտին հաջողվել է կանգնեցնել, և այդպիսով ճգնաժամը հաղթահարվել է։
Իրականում դա այդպես չէ: Տարածաշրջանային խոշոր բանկերը շարունակում են ռիսկի գոտում մնալ, ավանդատուները շարունակում են հանել գումարները բանկերից: Սնանկության հերթում հաջորդը First Republic-ն է՝ խոշորությամբ 14-րդ ամերիկյան բանկը։ Այս մասին գրում է նշում է ՌԻԱ Նովոստիի նյութի հեղինակը։
Ինչ վերաբերում է սնանկությունների շարքին, շատերն ասում են, որ դրանք ձեռնտու են առաջին հերթին ամերիկյան բանկային գործի լևիաթաններին՝ տրիլիոն դոլարից ավելի կապիտալով։ Նրանք իբր հատուկ են սնանկացնում մրցակիցներին, որպեսզի փողերն իրենց ուղղությամբ հոսեն։ Այդպես է, թե ոչ, բայց այս անգամ Դաշնային պահուստը ֆինանսական հսկաներին ստիպել է մասնակցել First Republic բանկի փրկությանը:
Ամենահարուստ բանկերը փող դրեցին և երեսուն միլիարդ դոլար նվիրաբերեցին։ Շատ արագ պարզ դարձավ, որ դա չի օգնել։ First Republic-ի բաժնետոմսերը ծակում էին առանց կանգնելու անկում էին ապրում։ Եթե պիկին դրանք 147-ական դոլար արժեին, ապա հիմա վաճառվում են 12-14 դոլարով։ Ավանդատուները շարունակում են հանել գումարները։ The Wall Street Journal-ը վստահ է, որ First Republic-ը դատապարտված է, թեև ամերիկյան ԶԼՄ-ները սովորություն են դարձրել տհաճ ֆինանսական իրավիճակը թաքցնել քաղաքացիներից։
Սնանկացման վարակն արագորեն տարածվեց Եվրոպայում։ Փլուզվեց լեգենդար շվեյցարական Credit Suisse-ը։ Հետո սրընթաց ընկան այնպիսի հսկաների բաժնետոմսերի գները, ինչպիսին է Deutsche Bank-ը։ Հարկերից խուսափելու թեմայով բազմաթիվ խուզարկություններ այսօր տեղի են ունենում ֆրանսիական խոշորագույն BNP Paribas և Societe General բանկերում։
Զանգվածային ձևով արևմտյան բանկերի փլուզման հնարավորությունը մասնագետները բացատրում են համակարգում կուտակված պարտքերի հսկայական քանակով։
Ֆինանսական հաստատությունները տարիներ շարունակ վարկավորում և վերավարկավորում են միմյանց, և արդյունքում պարզվում է, որ նրանց գումարի մոտ 90%-ը փոխառված է. ժամանակի հարց է, թե այդ MMM-ը, երբ կփլուզվի: Իսկ ոչ մասնագետի համար ակնհայտ է, որ կառավարությունների հիմարությունը և բանկերի ագահությունն են հանգեցրել այդ վտանգավոր գծին:
Իշխանությունները գործի են դրել տպագրական մեքենան, ինչի հետևանքով անցյալ տարի ԱՄՆ-ում և Եվրոպայում գնաճը կազմել է ութից մինչև ավելի քան քսան տոկոս: Այնինչ ավանդների տոկոսադրույքները գրեթե չեն բարձրացել։ Նայեք, օրինակ, Անգլիային: Այնտեղ միայն պաշտոնական գնաճը տասնմեկ տոկոսից ավելի է, իրականում իրավիճակն ավելի վատ է։ Իսկ երկրի բոլոր հիմնական բանկերն 1,3%-ից էլ պակաս են առաջարկում տարեկան դեպոզիտի համար:
Նույն իրավիճակն է նաև Ամերիկայում, չնայած Դաշնային պահուստն արդեն մեկ տարի է, ինչ բարձրացնում է դրույքը: Գնաճը գրեթե տասը տոկոս է։ Իսկ տարեկան դեպոզիտի միջին եկամտաբերությունը 1,28% է, հնգամյակինը՝ 1,21%. Եթե իրերն իրենց անուններով անվանենք, ավանդատուն վճարում է բանկին իր փողերը պահելու համար և բավականին լավ փողեր է վճարում:
Բնական է, որ քաղաքացիները հաշիվներից հանում են գումարները, ներդնում են ով որտեղ կարողանում է։ Ֆիզիկական անձիք հաղթական տեսքով խնայողությունները գնումների վրա են ծախսում, այլապես գնաճը միևնույնն է խժռելու է փողը։ Բիզնեսներն ու ավելի հարուստ մարդիկ արժեթղթեր են գնում և փորձում են ոսկի ձեռք բերել։ Այստեղ, սակայն, միշտ կա այն վախը, որ իշխանությունները կարող են հանկարծակի առգրավել թանկարժեք մետաղը․ ԱՄՆ-ում, օրինակ, անհատներին արգելել էին ոսկի ունենալ 1933 թվականին, և այդ արգելքը գործում էր ընդհուպ մինչև 1974 թվականը։ Բայց ամեն դեպքում միտումը հասկանալի է՝ ավանդատուները փորձում են իրենց փողերը հանել բանկերից։
Սկզբում թվում էր, թե տրիլիոներ բանկերն ապահովագրված են այդ տնտեսական փոթորկից։ Սակայն դա այդպես չէ։
Ամերիկյան խոշորագույն բանկերի անցյալ տարվա հաշվետվություններն ապշեցուցիչ են:
ԱՄՆ-ի չորրորդ ամենախոշոր բանկի՝ Wells Fargo Group-ի եկամուտները 2022 թվականին 2021-ի համեմատ նվազել են 13 անգամ։ Դրա բաժնետոմսերը 27% ավելի քիչ արժեն, քան մեկ տարի առաջ։ Երկրորդ ամենախոշոր բանկի՝ Bank of America-ի բաժնետոմսերը 35 տոկոսով պակաս արժեն։ Եվ այդպես ամեն տեղ է։
Հետաքրքիր է, որ բանկերի արժեթղթերն անկում ապրեցին հաշվետվությունների հրապարակումից անմիջապես հետո։ Գուցե հենց այդ է պատճառը, որ ԱՄՆ-ի խոշորագույն ֆինանսական լևիաթան` JP Morgan Chase-ը, չի շտապում հրապարակել իր հաշվետվությունը։ Փոխարենը լեգենդար բանկը հսկայական սկանդալի մեջ է հայտնվել։ CNBC հեռուստաալիքը պնդում է, որ բանկի տերերը որոշել են հեռացնել իրենց մշտական CEO, «մեծագույն վերբեռնման» ջատագով և Դեմոկրատական կուսակցության ֆանատիկ կողմնակից Ջեյմի Դայմոնին։ Ի դեպ, հենց նրան է պատկանում «տնտեսական փոթորկի» մասին կանխագուշակությունը, որը աշխարհին սպառնում է 2023-ին։
Անսպասելիորեն պարզվեց, որ Ջեյմի Դեյմոնը տալիս-առնում էր տխրահռչակ կավատ Ջեֆրի Էփշտեյնի հետ, որը 2019-ին խորհրդավոր մահով մահացավ Նյու Յորքի բանտերից մեկում։ Ոչ, բանկիրին բռնության կոնկրետ դեպքի համար չեն մեղադրում, սակայն ԱԴԾ-ն նրան կասկածում է այն բանում, որ նա Էփշտեյնին օգնել է փող աշխատել VIP-հաճախորդներին անչափահաս աղջիկներ վաճառելով, պահել այդ փողերը JP Morgan Chase-ում և շահավետ ներդրել դրանք։ Ջեյմի Դայմոնը խոստացել է այդ առիթով երդմնակալ ցուցմունքներ տալ։
Սույն պատվարժան, ճերմակահեր պարոնը տասնամյակներ շարունակ մատների վրա խաղացնում էր ամբողջ աշխարհը` մեզ համոզելով ավելի քիչ սպառել, քիչ ուտել ու խմել, խնայել կլիման, դադարել բազմանալ և արագ տրանսգենդեր դառնալ։ Իսկ ահա վկայություն է տալու անչափահասների նկատմամբ զանգվածային բռնության գործով։ Այսպես է անցնում փառքը հողեղեն։
Տպավորություն է, սակայն, որ այդ աղմկահարույց սկանդալի նպատակը JP Morgan Chase-ի հաշվետվության գործը լղոզելու համար է։ Որովհետև այդպիսի հսկայի բաժնետոմսի փլուզումը ակնհայտ կդարձնի այն, ինչը պաշտոնական իշխանությունները փորձում են թաքցնել․ բանկային ճգնաժամն արդեն լայն քայլերով առաջ է գնում Ամերիկայում և Եվրոպայում։
Սակայն որքանո՞վ է դա վտանգավոր աշխարհի մյուս մասերի համար։ Չէ՞ որ ամերիկացիներն իրենց խնդիրներն «արտահանելու» հայտնի վարպետներ են։ Կոնկրետ բանկային ոլորտում Ռուսաստանի մեկուսացումը նրա օգտին է։ Պարադոքսալ կերպով 2022 թվականին եվրոպական բանկերի եկամուտների գծով առաջատար է դարձել ավստրիական Raiffeisen-ը, ընդ որում՝ հենց այն պատճառով, որ ռուսական շուկայում գրեթե մենակ է մնացել։ Եկամտաբերության առումով միայն Սբերբանկի գործերն են ավելի լավ։
Բնականաբար, եվրոպական իշխանությունները հիմա ամբողջ ուժով ճնշում են Raiffeisen-ին, որպեսզի նա հեռանա Ռուսաստանից և սնանկանա բոլորի հետ միասին։ Դե ինչ, սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ մեր երկիրը դասական հանգիստ հանգրվան է մոլեգնող տնտեսական փոթորկի մեջ:
Լրահոս
0