00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Մարիա Զախարովա
Անդրանիկ Միհրանյանի մուտքը ՀՀ արգելելը Մոսկվան դիտարկում է որպես ոչ բարեկամական քայլ. Մարիա Զախարովա
13:06
1 ր
Մարիա Զախարովա
Արժե պաշտոնական Երևանից հետաքրքրվել, թե ինչպես է նա վերաբերվում Բաքվի հայտարարություններին. Մարիա Զախարովա
13:07
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ալեն Սիմոնյանը փորձում է ներկայանալ զոհի կարգավիճակում. Իշխան Սաղաթելյան

© Sputnik / Asatur YesayantsԻշխան Սաղաթելյան
Իշխան Սաղաթելյան - Sputnik Արմենիա, 1920, 03.04.2023
Իշխան Սաղաթելյան
Բաժանորդագրվել
Իշխան Սաղաթելյանը մեկնաբանել է Ազգային ժողովի նախագահի հայտարարությունները և անդրադարձել ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպին։
ԵՐԵՎԱՆ,3 ապրիլի - Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փորձում է ներկայանալ զոհի կարգավիճակում։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Երեկ ընդդիմադիր պատգամավորներ Հայկ Մամիջանյանը և Ասպրամ Կրպեյանը հայտնել էին, որ Կասկադում մի երիտասարդ Ալեն Սիմոնյանին դավաճան է անվանել: Սիմոնյանի թիկնապահները բռնել են երիտասարդի ձեռքերը, իսկ նա հայհոյել է երիտասարդին և թքել նրա դեմքին: ԱԺ նախագահը չի հերքել, որ նման միջադեպ է եղել, բայց չի էլ հստակեցրել, թե ինչպես է արձագանքել իրեն դավաճան անվանած երիտասարդին։
«Երեկվա հոխորտալուց հետո Ալեն Սիմոնյանը հավանաբար հասկացել է, որ հակառակ ազդեցությունն ունեցավ, այսօր էլ փորձում է ներկայանալ զոհի կարգավիճակով։ Սիմոնյանը և Նիկոլ Փաշինյանը պետք է մի բան հասկանան` կլինի Երևանի կենտրոնում, Հայաստանի հեռավոր գյուղերում կամ Հայաստանի սահմաններից դուրս, մշտապես լինելու են արժանապատիվ քաղաքացիներ, որոնք հիշեցնելու են, թե ովքեր են իրենք և երկիրն ինչ օրի են հասցրել»,–նշեց Սաղաթելյանը:
Պատգամավորն անդրադարձավ նաև Սիմոնյանի հայտարարությանը, թե իր և Աշոտ Փաշինյանի նկատմամբ հարձակման իրավական և քաղաքական արձագանքը չի ուշանալու։
«Մենք շատ ուրախ կլինենք, որ ամեն ինչ ունենա իրավական և քաղաքական հետևանք։ Եթե Հայաստանում լիներ օրենք, ու եթե այդ ամեն ինչը քաղաքական ու իրավական հետևանք ունենար, այսօր Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանն ու այդ խմբակը ժողովրդին բերած աղետի համար հայտնված կլինեին բանտում»,– ասաց Սաղաթելյանը։
Ինչ վերաբերում է ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի և իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի միջև տեղի ունեցած միջադեպին, ապա Սաղաթելյանը հիշեցրեց, որ երբ 20-30 հոգով հարձակվել էին ընդդիմադիր պատգամավորի օգնականների վրա, տեսախցիկները կորան և չհայտնվեցին «Հայկական ժամանակի» առաջին էջերում։
«Մենք խորհրդարանում ունեցել ենք իշխանական պատգամավորներ, որոնք ունեցել են խուլիգանական բազմաթիվ դրսևորումներ, և իրավապահ համակարգը մատնված է եղել անգործության։ Հայաստանում օրենքը երկակի է կիրառվում»,–ասաց նա։
Սաղաթելյանը չբացառեց, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կարող է Ազգային ժողով գնալ Սահակյանին մանդատից զրկելու հարցով, և նշեց, որ իրենք պատրաստ են ցանկացած սցենարի։
Ինչ վերաբերում է ընդդիմության առաջիկա անելիքներին, ապա պատգամավորը նշեց, որ պետք է համախմբել ուժերը, փոխել օրակարգը և ազատվել իշխանություններից, որպեսզի հնարավոր լինի փրկել երկիրը։ Այս համատեքստում նա չբացառեց, որ առաջիկայում կարող է փողոցային պայքար սկսվել։
«Մենք չենք պատրաստվում համակերպվել այս իրավիճակի հետ և պատրաստվել հաջորդ ընտրություններին, որովհետև մինչև հաջորդ ընտրությունները մեր երկրից բան չի մնա», - ասաց Սաղաթելյանը։
Հիշեցնենք՝ մարտի 31-ին հայտնի դարձավ, որ ՔՊ–ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և Մհեր Սահակյանի միջև միջադեպ է տեղի ունեցել Ազգային ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում։
ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց` ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ Մհեր Սահակյանը անհիմն դիտողություն է արել Վլադիմիր Վարդանյանին բարձր տոնով խոսելու համար, ապա մոտեցել և աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով մեկ անգամ հարվածել է Վարդանյանի ձախ հոնքին, որի հետևանքով վերջինս ընկել է։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (ֆիզիկական ներգործություն, որը կատարվել է անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ալեն Սիմոնյանը խառնաշփոթ կազմակերպեց. Սեյրան Օհանյանը՝ ԱԺ–ում միջադեպի մասին
Մհեր Սահակյանն առերևույթ հանցավոր արարք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել էր և տարվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին։
Վլադիմիր Վարդանյանն էլ վնասվածքով, բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն։ Նա ճանաչվել է տուժող։
«Ամոթ է, որ նա մանդատ ունի». ՔՊ–ական պատգամավորը` ԱԺ–ում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանն այսօր ազատ արձակվեց։
Լրահոս
0