https://arm.sputniknews.ru/20230402/tsaghkazardy-majr-atvorum-garegin-bn-manukneri-orhnutjan-karg-e-katarel-57579749.html
Ծաղկազարդը Մայր աթոռում. Գարեգին Բ–ն մանուկների օրհնության կարգ է կատարել
Ծաղկազարդը Մայր աթոռում. Գարեգին Բ–ն մանուկների օրհնության կարգ է կատարել
Sputnik Արմենիա
Կաթողիկոսն ընդունել և իր օրհնությունն է բաշխել հայաստանյան տարբեր թեմերի եկեղեցիներում սպասավորող դպիր մանուկներին և երգչախմբերի պատանի երգչուհիներին: 02.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-02T18:47+0400
2023-04-02T18:47+0400
2023-04-02T18:47+0400
մայր աթոռ սուրբ էջմիածին
ծաղկազարդ
երեխա
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/02/57578748_0:0:960:540_1920x0_80_0_0_3df45505b3cb0de11b7e1abd69dc7042.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի - Sputnik. Մայր աթոռ սուրբ Էջմիածնում նշել են Ծաղկազարդի տոնը, տեղեկանում ենք Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։Տոնը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդ ծայրագույն պատրիարք և ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ հռչակվել էր մանուկների օրհնության օր։ Այս առիթով առավոտյան ժամերգությունից հետո կաթողիկոսը կատարել է Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության կարգ:Սուրբ Գայանե վանքում տեղի ունեցած պատարագի ժամանակ պատարագիչ տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, անդրադառնալով օրվա խորհրդին, նշել է. «Ծաղկազարդին Երուսաղեմի ժողովուրդը քաղաքական առումով բաժանված էր մի քանի խմբերի, սակայն Մեսիայի գաղափարը Երուսաղեմի բնակիչների անհատական և համընդհանուր շահերը զետեղել էր մեկ տեղում։ Փարիսեցիներն ու սադուկեցիները, մաքսավորներն ու զելոտները մի կողմ էին դրել քաղաքական և վարդապետական տարաձայնությունները և եկել էին գտնելու իրենց թե՛ անհատական և թե՛ միասնական փրկությունը»։Տոնի առիթով կաթողիկոսն ընդունել և իր հայրապետական օրհնությունն է բաշխել հայաստանյան տարբեր թեմերի եկեղեցիներում սպասավորող դպիր մանուկներին և երգչախմբերի պատանի երգչուհիներին:Հայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում է Ծաղկազարդը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/02/57578748_107:0:960:640_1920x0_80_0_0_8befc96d9325f614513f136f834f27f0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մայր աթոռ սուրբ էջմիածին, ծաղկազարդ, երեխա, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
մայր աթոռ սուրբ էջմիածին, ծաղկազարդ, երեխա, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
Ծաղկազարդը Մայր աթոռում. Գարեգին Բ–ն մանուկների օրհնության կարգ է կատարել
Կաթողիկոսն ընդունել և իր օրհնությունն է բաշխել հայաստանյան տարբեր թեմերի եկեղեցիներում սպասավորող դպիր մանուկներին և երգչախմբերի պատանի երգչուհիներին:
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի - Sputnik. Մայր աթոռ սուրբ Էջմիածնում նշել են Ծաղկազարդի տոնը,
տեղեկանում ենք Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։
Տոնը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդ ծայրագույն պատրիարք և ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ հռչակվել էր մանուկների օրհնության օր։ Այս առիթով առավոտյան ժամերգությունից հետո կաթողիկոսը կատարել է Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության կարգ:
Սուրբ Գայանե վանքում տեղի ունեցած պատարագի ժամանակ պատարագիչ տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, անդրադառնալով օրվա խորհրդին, նշել է. «Ծաղկազարդին Երուսաղեմի ժողովուրդը քաղաքական առումով բաժանված էր մի քանի խմբերի, սակայն Մեսիայի գաղափարը Երուսաղեմի բնակիչների անհատական և համընդհանուր շահերը զետեղել էր մեկ տեղում։ Փարիսեցիներն ու սադուկեցիները, մաքսավորներն ու զելոտները մի կողմ էին դրել քաղաքական և վարդապետական տարաձայնությունները և եկել էին գտնելու իրենց թե՛ անհատական և թե՛ միասնական փրկությունը»։
Տոնի առիթով կաթողիկոսն ընդունել և իր հայրապետական օրհնությունն է բաշխել հայաստանյան տարբեր թեմերի եկեղեցիներում սպասավորող դպիր մանուկներին և երգչախմբերի պատանի երգչուհիներին: