https://arm.sputniknews.ru/20230402/mer-npataky-uzhegh-hzvor-barekecik-hajastani-hanrapetutjun-unenaln-e-pashinjan-57580264.html
Մեր նպատակը ուժեղ, հզոր, բարեկեցիկ Հայաստանի Հանրապետություն ունենալն է. Փաշինյան
Մեր նպատակը ուժեղ, հզոր, բարեկեցիկ Հայաստանի Հանրապետություն ունենալն է. Փաշինյան
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանն այսօր Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում ներկա են գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլին 02.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-02T19:09+0400
2023-04-02T19:09+0400
2023-04-02T19:27+0400
նիկոլ փաշինյան
մրցաշար
հհ վարչապետի գավաթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/02/57580406_0:116:1670:1056_1920x0_80_0_0_a207ac56a06c339b5e54b6579a873860.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի - Sputnik. Մեր նպատակը ուժեղ, հզոր, բարեկեցիկ պետություն ունենալն է՝ Հայաստանի Հանրապետություն ունենալն է, որ լավ մարզադահլիճները ՀՀ–ում լինեն սովորական, լինեն մեր բոլոր բնակավայրերում, բոլոր գյուղերում, բոլոր թաղամասերում: «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլում պարգևները հանձնելուց հետո ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքից։ Նշենք, որ մրցաշարն անցկացվել է Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում` Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում: Արդեն երկրորդ անգամ անցկացվող սեղանի թենիսի մրցաշարով մեկնարկում են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» 2023թ. սիրողական մրցաշարերը: «Այս տարի մրցաշարի խորհրդանիշների փոփոխություն ենք իրականացրել: Արդեն հատուկ Վարչապետի գավաթի համար արտադրված մեդալներ և խորհրդանիշներ ունենք: Սա նաև ցույց է տալիս այս գաղափարի, նախաձեռնության զարգացումը: Այն, ինչ տեսնում ենք մրցահարթակում, շատ բաների մասին է պատմում և խոսում: Մենք տեսնում ենք հաղթանակի կամքը, ոգին, մենք տեսնում ենք հաջողություն, անհաջողություն: Նաև տեսնելով, մասնակցելով է, որ պիտի կարողանանք ապրել այդ ամեն ինչի հետ, հաղթահարել անհաջողությունները, հուսահատությունը, ձևավորել հաղթանակի կամքը և որոշում ունենալ, որ անպայման պետք է հասնենք մեր նպատակին»,–ասել է Փաշինյանը։ Հավելենք, որ սեղանի թենիսի սիրողական մրցաշարն անցկացվել է Երևանում և ՀՀ բոլոր մարզերում, 2 փուլով, մասնակցել է 2 տարիքային խումբ՝18-40 տարեկան ու 41 և բարձր տարիքի կանայք և տղամարդիկ: 1-ին տեղի համար դրամական պարգևատրման չափը կազմել է 1.000.000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500.000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 300.000 ՀՀ դրամ, 4-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ, 5-10-րդ տեղ՝ 50.000-ական ՀՀ դրամ: 1-ին տեղը գրաված մասնակիցներին այս տարի շնորհվել են նաև խորհրդանշական գավաթներ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/02/57580406_186:0:1670:1113_1920x0_80_0_0_6f9a7a1fd7178ae4f29c51a6cb31eafb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, մրցաշար, հհ վարչապետի գավաթ
նիկոլ փաշինյան, մրցաշար, հհ վարչապետի գավաթ
Մեր նպատակը ուժեղ, հզոր, բարեկեցիկ Հայաստանի Հանրապետություն ունենալն է. Փաշինյան
19:09 02.04.2023 (Թարմացված է: 19:27 02.04.2023) Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանն այսօր Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում ներկա են գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլին
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի - Sputnik. Մեր նպատակը ուժեղ, հզոր, բարեկեցիկ պետություն ունենալն է՝ Հայաստանի Հանրապետություն ունենալն է, որ լավ մարզադահլիճները ՀՀ–ում լինեն սովորական, լինեն մեր բոլոր բնակավայրերում, բոլոր գյուղերում, բոլոր թաղամասերում:
«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլում պարգևները հանձնելուց հետո ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը,
տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքից։ Նշենք, որ մրցաշարն անցկացվել է Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում` Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում:
Արդեն երկրորդ անգամ անցկացվող սեղանի թենիսի մրցաշարով մեկնարկում են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» 2023թ. սիրողական մրցաշարերը: «Այս տարի մրցաշարի խորհրդանիշների փոփոխություն ենք իրականացրել: Արդեն հատուկ Վարչապետի գավաթի համար արտադրված մեդալներ և խորհրդանիշներ ունենք: Սա նաև ցույց է տալիս այս գաղափարի, նախաձեռնության զարգացումը: Այն, ինչ տեսնում ենք մրցահարթակում, շատ բաների մասին է պատմում և խոսում: Մենք տեսնում ենք հաղթանակի կամքը, ոգին, մենք տեսնում ենք հաջողություն, անհաջողություն: Նաև տեսնելով, մասնակցելով է, որ պիտի կարողանանք ապրել այդ ամեն ինչի հետ, հաղթահարել անհաջողությունները, հուսահատությունը, ձևավորել հաղթանակի կամքը և որոշում ունենալ, որ անպայման պետք է հասնենք մեր նպատակին»,–ասել է Փաշինյանը։
Հավելենք, որ սեղանի թենիսի սիրողական մրցաշարն անցկացվել է Երևանում և ՀՀ բոլոր մարզերում, 2 փուլով, մասնակցել է 2 տարիքային խումբ՝18-40 տարեկան ու 41 և բարձր տարիքի կանայք և տղամարդիկ: 1-ին տեղի համար դրամական պարգևատրման չափը կազմել է 1.000.000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500.000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 300.000 ՀՀ դրամ, 4-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ, 5-10-րդ տեղ՝ 50.000-ական ՀՀ դրամ: 1-ին տեղը գրաված մասնակիցներին այս տարի շնորհվել են նաև խորհրդանշական գավաթներ: