https://arm.sputniknews.ru/20230401/turqiajum-kajanaliq-yntrutjunneri-ardjunqy-kvorvoshen-chkvoghmnvorvoshvatsnery-senjar-57541633.html
Թուրքիայում կայանալիք ընտրությունների արդյունքը կորոշեն չկողմնորոշվածները. Սենջար
Թուրքիայում կայանալիք ընտրությունների արդյունքը կորոշեն չկողմնորոշվածները. Սենջար
Sputnik Արմենիա
Հասարակական կարծիքի ուսումնասիրման հետազոտական կենտրոնը մարտին հարցում է անցկացրել Թուրքիայում կայանալիք ընտրությունների թեմայով։ 01.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-01T13:41+0400
2023-04-01T13:41+0400
2023-04-01T13:41+0400
թուրքիա
ընտրություններ
ռեջեփ թայիփ էրդողան
https://cdn.am.sputniknews.ru/img/05/92/059266_0:133:3169:1916_1920x0_80_0_0_17689187a25116e9e7213382aa7ee3f5.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Թուրքիայի նախագահական ընտրություններում որոշիչ դեր կունենան այն մարդկանց քվեները, որոնք այս պահին դեռ չեն կողմնորոշվել իրենց թեկնածուի հարցում, ինչպես նաև «երրորդ ուժի» համախոհների պաշտոնի հիմնական հավակնորդների միջև քվեների հավանական բաշխումը։ Այս հայտարարությունն արել է «MetroPOLL» հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Օզեր Սենջարը` ներկայացնելով հարցման արդյունքները։Հարցումն անցկացվել է մարտին 28 նահանգների 2046 մասնակիցների միջև, սխալմունքը մոտ 2% է կազմել։Հարցվածների 44,6%–ն ասել է, որ կքվեարկեր ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի, իսկ 42%–ը` Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգտին։ Ավելի քան 5%–ն ասել է, որ չի կողմնորոշվել թեկնածուի հարցում, 2,4%–ը պատասխան չի տվել, ևս 5,9%–ը հայտարարել է, որ դեմ է բոլորին։«Ամեն ինչ ակնհայտ է. ընտրությունների արդյունքը կորոշեն Մուհարեմ Ինջեի (ևս մեկ գրանցված թեկնածու. խմբ.) կողմնակիցները և նրանք, ովքեր դեռ չեն կողմնորոշվել` ում օգտին են քվեարկելու», – Twitter–ում գրել է Սենջարը։Պայքարում են անգամ մեկ ձայնի համար. ի՞նչ են քարոզում Թուրքիայի նախագահի թեկնածուներըՆշենք, որ հունվարին անցկացված հարցումը ցույց էր տվել, որ ընտրողների մեծ մասը` մոտ 46%–ը, կողմ է Էրդողանի հաղթանակին։Հիշեցնենք, որ Թուրքիայում խորհրդարանական և նախագահական ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը (եթե դրա անհրաժեշտությունը լինի) նշանակված է մայիսի 28-ին ։Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ առաջադրվելու է երկրորդ ժամկետի համար։ Պետության ղեկավարի գլխավոր ընդդիմախոսը կլինի ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն։Թուրքիայի ընտրություններում անվտանգությունը կապահովեն ՆԳՆ ավելի քան 600 հազար աշխատակիցներ
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/05/92/059266_219:0:2950:2048_1920x0_80_0_0_0e709a92df97b39a380519b8e1c91a27.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, ընտրություններ, ռեջեփ թայիփ էրդողան
թուրքիա, ընտրություններ, ռեջեփ թայիփ էրդողան
Թուրքիայում կայանալիք ընտրությունների արդյունքը կորոշեն չկողմնորոշվածները. Սենջար
Հասարակական կարծիքի ուսումնասիրման հետազոտական կենտրոնը մարտին հարցում է անցկացրել Թուրքիայում կայանալիք ընտրությունների թեմայով։
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Թուրքիայի նախագահական ընտրություններում որոշիչ դեր կունենան այն մարդկանց քվեները, որոնք այս պահին դեռ չեն կողմնորոշվել իրենց թեկնածուի հարցում, ինչպես նաև «երրորդ ուժի» համախոհների պաշտոնի հիմնական հավակնորդների միջև քվեների հավանական բաշխումը։ Այս հայտարարությունն արել է «MetroPOLL» հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Օզեր Սենջարը` ներկայացնելով հարցման արդյունքները։
Հարցումն անցկացվել է մարտին 28 նահանգների 2046 մասնակիցների միջև, սխալմունքը մոտ 2% է կազմել։
Հարցվածների 44,6%–ն ասել է, որ կքվեարկեր ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի, իսկ 42%–ը` Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգտին։ Ավելի քան 5%–ն ասել է, որ չի կողմնորոշվել թեկնածուի հարցում, 2,4%–ը պատասխան չի տվել, ևս 5,9%–ը հայտարարել է, որ դեմ է բոլորին։
«Ամեն ինչ ակնհայտ է. ընտրությունների արդյունքը կորոշեն Մուհարեմ Ինջեի (ևս մեկ գրանցված թեկնածու. խմբ.) կողմնակիցները և նրանք, ովքեր դեռ չեն կողմնորոշվել` ում օգտին են քվեարկելու», – Twitter–ում գրել է Սենջարը։
Նշենք, որ հունվարին անցկացված հարցումը ցույց էր տվել, որ ընտրողների մեծ մասը` մոտ 46%–ը, կողմ է Էրդողանի հաղթանակին։
Հիշեցնենք, որ Թուրքիայում խորհրդարանական և նախագահական ընտրությունները
նշանակված են մայիսի 14-ին։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը (եթե դրա անհրաժեշտությունը լինի) նշանակված է մայիսի 28-ին ։
Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ առաջադրվելու է երկրորդ ժամկետի համար։ Պետության ղեկավարի գլխավոր ընդդիմախոսը կլինի ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն։