00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ասորական համայնքին շնորհավորել է Հաբ-Նիսանի առթիվ

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 01.04.2023
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը երջանկություն, բարօրություն և խաղաղություն է մաղթել ասորական համայնքին։
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչներին Նոր տարվա` Հաբ-Նիսանի առթիվ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Ուրախ եմ, որ Հայաստանի ասորիները պահպանում են իրենց ազգային դիմագիծը, ինքնատիպ ավանդույթներով հարստացնում և ուրույն բազմերանգություն հաղորդում մեր երկրին»,– ասված է վարչապետի ուղերձում։
Նա մաղթել է, որ ասորիների հին ու հզոր մշակույթի ժառանգորդները Հայաստանում պահպանեն, զարգացնեն ու հարստացնեն մայրենի լեզուն ու մշակույթը։
Վարչապետը Հայաստանի ասորական համայնքին, ինչպես նաև աշխարհով մեկ սփռված ասորիներին նաև երջանկություն, բարօրություն և խաղաղություն է մաղթել:
Ասորական հոգևոր ժառանգությունը հուսալի ձեռքերում է. Խզմալյանն ընդունել է Մար Ավա 3-րդին
Լրահոս
0