https://arm.sputniknews.ru/20230401/hajrusakan-haraberutjunnery-petq-e-nvorvovi-karucel-nakhkin-despan-57541004.html
Հայ–ռուսական հարաբերությունները պետք է նորովի կառուցել. նախկին դեսպան
Հայ–ռուսական հարաբերությունները պետք է նորովի կառուցել. նախկին դեսպան
Sputnik Արմենիա
Հայաստանի նախկին դեսպանը կարծում է, որ հայ–ռուսական հարաբերություններում առկա թերությունները կվերացվեն։ 01.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-01T13:22+0400
2023-04-01T13:22+0400
2023-04-01T13:23+0400
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
արմեն սմբատյան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/1625/05/16250536_0:0:1601:901_1920x0_80_0_0_fd236b363182821bc6b1c8a6f456b733.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Հայ-ռուսական հարաբերությունները վերաիմաստավորման կարիք ունեն։ «Դիվանագիտության նոր ձևեր. արտաքին քաղաքականության մեջ փափուկ ուժի կիրառման ազգային ռազմավարությունները» կլոր սեղանի ժամանակ այս տեսակետը հայտնեց Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան, Իսրայելում դիվանագիտական առաքելության նախկին ղեկավար Արմեն Սմբատյանը։Դիվանագետն ընդգծեց, որ ինքը բավական հանգիստ է վերաբերվում հայ–ռուսական հարաբերություններում առկա «անհարթություններին»։«Մեր հարաբերություններում անհարթություններ միշտ եղել են, կան ու կլինեն։ Բայց պետք է լավատես լինել։ Համոզված եմ, որ դրանք կվերացվեն։ Կարծում եմ, որ փափուկ ուժի միջոցով, մշակույթի, արվեստի և մարդկային հարաբերությունների միջոցով մենք շատ բան կկարողանանք անել», – ասաց Սմբատյանը։ՀՀ–ն չկարողացավ օգտվել ՌԴ–ի հայկական սփյուռքի ներուժից. վարչապետի նախկին խորհրդականՆրա կարծիքով` ցանկացած հայի դեպքում գենետիկորեն, ենթագիտակցական մակարդակում անվտանգության, ինքնապաշտպանության զգացումը կապված է Ռուսաստանի հետ, և որևէ քաղաքական ազդեցություն չի կարող դա փոխել։Ըստ Սմբատյանի` երկկողմանի կապերը բնորոշող կարևոր գործոն է ընդհանուր պատմական հիշողությունն ու մարտական անցյալը։Նշենք, որ կլոր սեղանը կազմակերպել է Վ․ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի համաշխարհային քաղաքականության ֆակուլտետը:Ինչու է հնարավոր դառնում Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը. քաղաքագետը` իրավիճակի մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1625/05/16250536_41:0:1464:1067_1920x0_80_0_0_338c41e6d13efcfd1974d64d9f5a532f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, արմեն սմբատյան, ռուսաստան
հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, արմեն սմբատյան, ռուսաստան
Հայ–ռուսական հարաբերությունները պետք է նորովի կառուցել. նախկին դեսպան
13:22 01.04.2023 (Թարմացված է: 13:23 01.04.2023) Հայաստանի նախկին դեսպանը կարծում է, որ հայ–ռուսական հարաբերություններում առկա թերությունները կվերացվեն։
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Հայ-ռուսական հարաբերությունները վերաիմաստավորման կարիք ունեն։ «Դիվանագիտության նոր ձևեր. արտաքին քաղաքականության մեջ փափուկ ուժի կիրառման ազգային ռազմավարությունները» կլոր սեղանի ժամանակ այս տեսակետը հայտնեց Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան, Իսրայելում դիվանագիտական առաքելության նախկին ղեկավար Արմեն Սմբատյանը։
Դիվանագետն ընդգծեց, որ ինքը բավական հանգիստ է վերաբերվում հայ–ռուսական հարաբերություններում առկա «անհարթություններին»։
«Մեր հարաբերություններում անհարթություններ միշտ եղել են, կան ու կլինեն։ Բայց պետք է լավատես լինել։ Համոզված եմ, որ դրանք կվերացվեն։ Կարծում եմ, որ փափուկ ուժի միջոցով, մշակույթի, արվեստի և մարդկային հարաբերությունների միջոցով մենք շատ բան կկարողանանք անել», – ասաց Սմբատյանը։
Նրա կարծիքով` ցանկացած հայի դեպքում գենետիկորեն, ենթագիտակցական մակարդակում անվտանգության, ինքնապաշտպանության զգացումը կապված է Ռուսաստանի հետ, և որևէ քաղաքական ազդեցություն չի կարող դա փոխել։
Ըստ Սմբատյանի` երկկողմանի կապերը բնորոշող կարևոր գործոն է ընդհանուր պատմական հիշողությունն ու մարտական անցյալը։
Նշենք, որ կլոր սեղանը կազմակերպել է Վ․ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի համաշխարհային քաղաքականության ֆակուլտետը: