00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ակադեմիական քաղաք` խնդիրների լուծմա՞ն, թե՞ շենքերի վաճառքի ձև. մասնագետները միակարծիք չեն

Բաժանորդագրվել
Ակադեմիական քաղաքը հիմնելու գաղափարի շուրջ քննարկումները չեն դադարում. գրականագետի կարծիքով` դրա կառուցումը նպատակահարմար չէ, իսկ տնտեսագետը մատնացույց է անում հաշվարկներ չլինելու փաստը։ Իշխանության ներկայացուցիչը վստահեցնում է` քննադատություններն անտեղի են։
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին նախագիծը, այսինքն` ևս մեկ քայլ է արել ակադեմիական քաղաքը հիմնելու ուղղությամբ։
«Ակադեմիական քաղաք» հիմնադրամը պետք է իրականացնի ակադեմիական քաղաքի նախագծումն ու կառուցումը, շենքային ենթակառուցվածքների կառուցումը, մարզադահլիճների, գրադարանների ստեղծումը... Մասնագետները, սակայն, միակարծիք չեն ակադեմիական քաղաքի ստեղծման հարցում և քննարկման ակնկալիք ունեն, որպեսզի իրենց կարծիքը ներկայացնեն։ Sputnik Արմենիան փորձել է պարզել` որքանով է նպատակահարմար ակադեմիական քաղաքի կառուցումը, ինչու ծախսվելիք գումարների մասին կոնկրետ թվեր չեն ներկայացվում, և արդյոք մասնագետները չեն շտապում քննադատություն հնչեցնելիս։
Գրականագետ Սերժ Սրապիոնյանին հետաքրքրում է հարցը, թե ինչքանով է հրատապ ակադեմիական քաղաքը սարքելը, երբ 4 կողմից թշնամին շրջափակել է մեզ և բաց չի թողնում պատերազմի սպառնալիք հնչեցնելու առիթը։

«Ի՞նչ փողերով են ակադեմիական քաղաքը կառուցելու, երբ պետական պարտքը 11 միլիարդի է հասել։ Հայաստանն ուզում են սարքել կիսագրագետ մի երկիր. իշխանությունը գիտական պոտենցիալից սարսափում է այնպես, ինչպես սատանան խունկից։ Գիտնականների խումբը, ի վերջո, մի օր արթնանալու է ընդարմացումից և հաշիվ պահանջի, չէ՞»,–ասում է նա։

Սրապիոնյանի խոսքով` Աշտարակում ակադեմիական քաղաք կառուցելը կարիկատուրա է, ծաղրանք ամբողջ գիտական հանրության նկատմամբ, քանի որ դրա առջևում քաղաքի գերեզմանատունն է, իսկ մեկ կիլոմետր այն կողմ աղբավայր կա։
Նիկոլ Փաշինյանն այցելել է այն տարածք, որտեղ ակադեմիական քաղաք է կառուցվելու. տեսանյութ
Նա նշում է, որ ակադեմիական քաղաքի գաղափարը դեռ ծագել էր նախկին վարչապետների օրոք. նման խոսակցություններ էին եղել Տիգրան Սարգսյանի, Կարեն Կարապետյանի ղեկավարման շրջաններում։ Սակայն, ըստ գրականագետի, վերջիններս կողմ ու դեմ կարծիքները քննարկելուց հետո եկել էին այն եզրակացության, որ առանց այն էլ միջոցներ չունեցող պետությանն այդքան մեծ ծանրություն պետք չէ։ Սրապիոնյանը նշում է` ակադեմիական քաղաքի գաղափարը ո՛չ ուսանողների շահերից է բխում, ո՛չ էլ պրոֆեսորադասախոսական կազմի։
«Եթե ԵՊՀ–ն համաշխարհային մակարդակում լավագույն համալսարանների շարքում միջին տեղ էր գրավում, հիմա այն քանդում են, քանի որ գիտեն` իրենց միակ դիմադրող ուժը կարող են լինել գիտական որոշակի մակարդակ ունեցող մարդիկ։ Բուհերի շենքերը կատարյալ ճարտարապետական կոթողներ են, և սրանց վրա աչք ունեն կա՛մ իրենց սիրած օլիգարխները, կա՛մ էլ դրսից ինչ-որ մեկը։ Դրանք կվաճառեն»,–ասում է Սրապիոնյանը` հավելելով, որ մասնագիտական լուրջ քննարկման կարիք կա, ինչը չի արվում։
Աուդիտորների պալատի նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանն էլ նշում է, որ բոլոր լուրջ դեպքերում` լինի դա պետական, բիզնես նախագիծ կամ նույնիսկ ընտանեկան նախագծեր, որոշումներ են կայացվում հաշվարկից հետո։ Ակադեմիական քաղաքի դեպքում, սակայն, հաշվարկների մասին խոսք չկա։
«Հարցը ոչ թե բյուջեում գումար ունենալու մեջ է, այլ դրա նպատակայնությունն ու վերադարձելիությունը` որքան ժամանակահատվածում ինչքան գումար պետք է ծախսեն, ինչքան ժամանակ հետո որքան վերադարձելիություն կլինի, և այդ գումարը որտեղ պետք է ուղղել։ Բնականաբար, այս հաշվարկները չկան։ Իսկ առանց հաշվարկի որոշում կայացնելը նման է ի սկզբանե ձախողված բիզնես մտածելակերպի»,–ասում է Սարգսյանը։
Նա կարծում է, որ ակադեմիական քաղաքի կառուցման ֆինանսավորման մի մասը կլինեն այժմյան բուհերի շենքերի վաճառքից գոյացած գումարները։ Իսկ ինչ վերաբերում է մասնավոր հատվածի համաֆինանսավորմանը, ապա վտանգներն ակնհայտ են։ Նա նշում է, որ մասնավորին հետաքրքրելու են շահութաբեր արագ վերադարձելի ներդրումները, դրանք կարող են լինել հանրակացարանների, սննդի կետերի, խաղային հրապարակների տեսքով։ Մասնագետը չի բացառում, որ այդ տարածքում պետությունն անհատույց կամ էլ որոշակի գումարի դիմաց տարածք կհատկացնի նաև մասնավոր բուհերին։
«Երբ նոր բուհ են ստեղծում, բայց կրթական համակարգը չեն փոփոխում, աշխատանքի շուկային համապատասխան մասնագիտական առաջարկ չի ներկայացվում բուհերի կողմից, ծրագրերը մնում են նույնը, ապա այս դեպքում պետության ներդրման վերադարձելիությունը խիստ կասկածի տակ է։ Նման պայմաններում ակադեմիական քաղաքի ստեղծման միակ սփոփանքը կարող է լինել այն, որ կողքից այլ գործունեությունները կարող են շահութաբեր լինել, և այդ գումարն ուղղվի պետբյուջե»,–ասում է Սարգսյանը` հավելելով, որ պետությունն այստեղ էլ ունի հավակնոտ մտերիմներ, որոնք ցանկանում են շահութաբեր բիզնեսները հավաքել իրենց ձեռքը։
Իսկ կառուցապատման այն ծավալները, ինչ ներկայացվում է (ըստ Փաշինյանի` այնտեղ կլինի համերգասրահ, տրամվայ կգործի, ֆուտբոլի ազգային ստադիոն կլինի և այլն), բնականաբար, լրացուցիչ բեռ կստեղծի պետբյուջեի համար։ Սարգսյանը նշում է` պետք չէ զարմանալ այս կառավարության գործողություններից և տրամաբանություն փնտրել դրանց մեջ. կարող ենք մտաբերել մետրոյի նոր կայարանի կառուցման հարցը, որը դեռ խոստման տեսքով է։
Հնարավոր է՝ Ակադեմիական քաղաքում ավագ սպայական դպրոց հիմնվի. Փաշինյան
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՔՊ–ական պատգամավոր Նարեկ Բաբայանը, սակայն, նշում է, որ բովանդակային առումով նպատակահարմար է ակադեմիական քաղաքի կառուցումը։ Նրա խոսքով` նախագիծն ինքնին ինչ-որ խնդիրների լուծման համար է, և կան հարցեր, որոնք այլ տարբերակով լուծում չեն ստանալու։
«Մեր բուհերը, պոլիտեխնիկ ինստիտուտը լաբորատորիաներ, մարզական ենթակառուցվածքներ չեն ունենա, այլ ենթակառուցվածքներ` այգիներ և այլն, չեն ունենա, քանի որ դրանց տեղը չկա։ Իսկ մենք որոշել ենք, որ պետք է ունենան։ Երևի կան մարդիկ, որոնք քննադատում են քննադատելու համար, և կան մարդիկ էլ, որոնք շահագրգիռ կողմ են, դրա համար են քննադատում, քանի որ կարող է` իրենց դիրքը կորցնեն»,–ասում է Բաբայանը։
Նա հղում է անում «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու նախագծին, որում ասվում է` այն ստեղծվում է, որպեսզի նախապատրաստի բոլոր աշխատանքները, որոնք պետք է կատարվեն, այդ թվում` բովանդակային փոփոխությունները։ Ըստ Բաբայանի` անհասկանալի է, թե ինչպես են մարդիկ կանխավ քննադատում մի բան, որը դեռ չկա։
Ինչ վերաբերում է ֆինանսական հաշվարկ չլինելուն, ապա նրա խոսքով` դա նորմալ է, քանի որ պիտի հիմնադրամը ստեղծվի, բոլոր աշխատանքներն արվեն, որի արդյունքում նոր հնարավոր կլինի սկսել հաշվարկները։
Հետաքրքրվեցինք, թե ինչ ճակատագիր է սպասում բուհերի` ազատվող շենքերին, և ինչպես է մեկնաբանում դրանց վաճառքի մասին լուրերը։ Բաբայանը բերեց կառավարական 3-րդ մասնաշենքի օրինակը. «Դիցուք, մենք կառավարության համար կառուցում ենք նոր համալիր, և այդ շենքն ազատվում է։ Ի՞նչ պետք է արվի այդ շենքը, չվաճառվի՞։ Եթե կառավարական 3-րդ մասնաշենքի համար վաճառքի հնարավորություն ստեղծվի, իսկ այդ դեպքում դրա շուկայական արժեքը կարող է լինել մինչև 40 մլն դոլար և եթե որևէ ներդրող գնի ու միջազգային ցանցի հյուրանոց սարքի, ի՞նչն է խնդիրը»։
Նա կարծում է, որ լավ կլիներ` հնարավորություն ստեղծվեր, պետական կառույցները նույնպես քաղաքից դուրս տեղափոխվեին, ինչը քաղաքաշինական, բնապահպանական, տրանսպորտի հետ կապված մի շարք հարցեր կլուծեր և քաղաքը բավականին կբեռնաթափվեր։ Իսկ այդ շենքերը հնարավորություն կլիներ, օրինակ, վաճառել, և դրանք կդառնային հյուրանոց կամ այլ մի բան։ Բաբայանի համար զարմանալի է, որ մարդիկ վախվորած խոսում են շենքի վաճառքից, քանի որ եթե շենքերը վաճառվում են, ապա դա տեղի է ունենում աճուրդով ու մրցույթով։
Անդրադառնալով ակադեմիական քաղաք հիմնելու հարցով պրոֆեսորադասախոսական կազմի հետ մասնագիտական քննարկումներին, ապա Բաբայանը վստահեցրեց, որ նման քննարկումներ եղել են, կան և դեռ կլինեն։
Լրահոս
0