https://arm.sputniknews.ru/20230330/surmalu-tvonavatsharn-ajsorvanic-kverabacvi-qtha-57434641.html
«Սուրմալու» տոնավաճառն այսօրվանից կվերաբացվի. ՔՏՀԱ
«Սուրմալու» տոնավաճառն այսօրվանից կվերաբացվի. ՔՏՀԱ
Sputnik Արմենիա
Ընկերությունում իրականացվել են մեծածավալ աշխատանքներ, որի արդյունքում էապես նվազել է հրդեհի առաջացման սպառնալիքը։ 30.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-30T12:01+0400
2023-03-30T12:01+0400
2023-03-30T12:04+0400
«սուրմալու» առևտրի կենտրոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/0f/46729653_0:84:1600:984_1920x0_80_0_0_1c209cf90fec67764564a5f2dae0d5d3.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. «Սուրմալու» տոնավաճառը այսօրվանից կվերաբացվի։ Գործունեությունը կրկին թույլատրելու մասին որոշումն այսօր կայացրել է ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը։Տեսչական մարմինը հայտնում է, որ 2023 թվականի մարտի 23-ից վերահսկողություն է իրականացրել Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Երևանի պահածոների գործարան» փակ բաժնետիրական ընկերությունում՝ («Սուրմալու» տոնավաճառ) նախկին վերահսկողության արդյունքում տրված կարգադրագրի պահանջների կատարումը պարզելու նպատակով։Միևնույն ժամանակ ընկերության տնօրենին տրվել է կարգադրագիր, որով սահմանվել է հստակ ժամանակացույց՝ հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների դեռևս առկա խախտումները սեղմ ժամկետներում վերացնելու վերաբերյալ։Հիշեցնենք, որ մարտի 14-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ` ամբողջությամբ դադարեցվել էր «Երևանի պահածոների գործարան» («Սուրմալու» տոնավաճառ) ՓԲ ընկերության գործունեությունը։Հիշեցնենք նաև, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն տեղի էր ունեցել 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Պայթյունի հետևանքով 16 մարդ է մահացել։Պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասով (հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և 165-րդ հոդվածի 2-րդ մասով (անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելը)։Նախաձեռնված քրեական վարույթով 5 մեղադրյալ կա, որոնցից մեկը «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի (շահագործում է «Սուրմալու առևտրի կենտրոնը) տնօրեն Իրինա Մադաթովան է, մյուսը` փոխտնօրենը, 3-ը՝ տնտեսվարողները, որոնց պահեստային տարածքում առաջացել է պայթյունը:Ընտանիքս ո՞վ է պահելու. «Սուրմալուի» առևտրականները բողոքի ակցիա են անում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/0f/46729653_89:0:1512:1067_1920x0_80_0_0_f9acf0661e57564491bbe8df7ca7b51a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«սուրմալու» առևտրի կենտրոն
«սուրմալու» առևտրի կենտրոն
«Սուրմալու» տոնավաճառն այսօրվանից կվերաբացվի. ՔՏՀԱ
12:01 30.03.2023 (Թարմացված է: 12:04 30.03.2023) Ընկերությունում իրականացվել են մեծածավալ աշխատանքներ, որի արդյունքում էապես նվազել է հրդեհի առաջացման սպառնալիքը։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. «Սուրմալու» տոնավաճառը այսօրվանից կվերաբացվի։ Գործունեությունը կրկին թույլատրելու մասին որոշումն այսօր կայացրել է ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը։
Տեսչական մարմինը հայտնում է, որ 2023 թվականի մարտի 23-ից վերահսկողություն է իրականացրել Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Երևանի պահածոների գործարան» փակ բաժնետիրական ընկերությունում՝ («Սուրմալու» տոնավաճառ) նախկին վերահսկողության արդյունքում տրված կարգադրագրի պահանջների կատարումը պարզելու նպատակով։
Պարզվել է, որ ընկերությունում իրականացվել են մեծածավալ աշխատանքներ, որի արդյունքում էապես նվազել է հրդեհի առաջացման սպառնալիքը, և վերացել է ընկերության գործունեությունը մասնակի կամ ամբողջովին դադարեցնելու հիմքը։
Միևնույն ժամանակ ընկերության տնօրենին տրվել է կարգադրագիր, որով սահմանվել է հստակ ժամանակացույց՝ հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների դեռևս առկա խախտումները սեղմ ժամկետներում վերացնելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ մարտի 14-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ` ամբողջությամբ դադարեցվել էր «Երևանի պահածոների գործարան» («Սուրմալու» տոնավաճառ) ՓԲ ընկերության գործունեությունը։
Հիշեցնենք նաև, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն տեղի էր ունեցել 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Պայթյունի հետևանքով 16 մարդ է մահացել։
Պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասով (հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և 165-րդ հոդվածի 2-րդ մասով (անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելը)։
Նախաձեռնված քրեական վարույթով 5 մեղադրյալ կա, որոնցից մեկը «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի (շահագործում է «Սուրմալու առևտրի կենտրոնը) տնօրեն Իրինա Մադաթովան է, մյուսը` փոխտնօրենը, 3-ը՝ տնտեսվարողները, որոնց պահեստային տարածքում առաջացել է պայթյունը: