https://arm.sputniknews.ru/20230330/putini-aqquju-atvomakajani-ararvoghutjany-masnakcelu-masin-hstak-vorvoshum-chka-peskvov-57452692.html
Պուտինի՝ «Աքքույու» ատոմակայանի արարողությանը մասնակցելու մասին հստակ որոշում չկա. Պեսկով
Պուտինի՝ «Աքքույու» ատոմակայանի արարողությանը մասնակցելու մասին հստակ որոշում չկա. Պեսկով
Sputnik Արմենիա
Կրեմլի ներկայացուցիչը հավաստիացրել է, որ Ռուսաստանն արժանապատվորեն ներկայացված կլինի: 30.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-30T15:36+0400
2023-03-30T15:36+0400
2023-03-30T15:37+0400
դմիտրի պեսկով
վլադիմիր պուտին
թուրքիա
ատոմակայան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/07/39480371_0:0:1280:721_1920x0_80_0_0_69a8b4b7270c5a9ce7704056bc606a76.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի - Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիայի «Աքքույու» ԱԷԿ կատարելիք այցի կամ օդատիեզերական ուժերի միջոցառմանը մասնակցելու վերաբերյալ հստակ որոշումներ դեռ չկան։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ապրիլի 27-ին երկիր կատարելիք այցի հնարավորության մասին: Այդ օրը նշանակվել է Մերսինի «Աքքույու» ատոմակայանում վառելիքի բեռնման արարողությունը։Նա ավելացրել է, որ սա շատ կարևոր նախագիծ է Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների և ընդհանուր առմամբ, Թուրքիայում էներգետիկայի զարգացման համար:Միջուկային վառելիքը նախատեսվում է ներմուծել Թուրքիայի «Աքքույու» ԱԷԿ-ի կառուցման հարթակ և տեղադրել այն թարմ միջուկային վառելիքի պահեստում, վառելիքի ներկրման պահից «Աքքույու» ԱԷԿ-ը կդառնա միջուկային օբյեկտ, իսկ Թուրքիան՝ երկիր, որտեղ ատոմային էներգետիկա կա:Ռուսաստանի մասնակցությամբ կառուցվող «Աքքույու» ատոմակայանը Թուրքիայում առաջին ատոմակայանն է։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/07/39480371_143:0:1280:853_1920x0_80_0_0_5dd03c70753a99f985629a8222ed681a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի պեսկով, վլադիմիր պուտին, թուրքիա, ատոմակայան
դմիտրի պեսկով, վլադիմիր պուտին, թուրքիա, ատոմակայան
Պուտինի՝ «Աքքույու» ատոմակայանի արարողությանը մասնակցելու մասին հստակ որոշում չկա. Պեսկով
15:36 30.03.2023 (Թարմացված է: 15:37 30.03.2023) Կրեմլի ներկայացուցիչը հավաստիացրել է, որ Ռուսաստանն արժանապատվորեն ներկայացված կլինի:
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի - Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիայի «Աքքույու» ԱԷԿ կատարելիք այցի կամ օդատիեզերական ուժերի միջոցառմանը մասնակցելու վերաբերյալ հստակ որոշումներ դեռ չկան։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ
Էրդողանը հայտարարել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ապրիլի 27-ին երկիր կատարելիք այցի հնարավորության մասին: Այդ օրը նշանակվել է Մերսինի «Աքքույու» ատոմակայանում վառելիքի բեռնման արարողությունը։
«Դեռ հստակ որոշումներ չեն կայացվել։ Միակ բանը, որ կարելի է ասել, այն է, որ, իհարկե, այսպես թե այնպես, ռուսական կողմն արժանիորեն ներկայացված կլինի և կմասնակցի արարողությանը, որը տեղի կունենա ապրիլի վերջին», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Նա ավելացրել է, որ սա շատ կարևոր նախագիծ է Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների և ընդհանուր առմամբ, Թուրքիայում էներգետիկայի զարգացման համար:
Միջուկային վառելիքը նախատեսվում է ներմուծել Թուրքիայի «Աքքույու» ԱԷԿ-ի կառուցման հարթակ և տեղադրել այն թարմ միջուկային վառելիքի պահեստում, վառելիքի ներկրման պահից «Աքքույու» ԱԷԿ-ը կդառնա միջուկային օբյեկտ, իսկ Թուրքիան՝ երկիր, որտեղ ատոմային էներգետիկա կա:
Ռուսաստանի մասնակցությամբ կառուցվող «Աքքույու» ատոմակայանը Թուրքիայում առաջին ատոմակայանն է։