00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու է ՀԷՑ–ի բաժանորդ դառնալու գումարը կտրուկ թանկացել. Բաղրամյանի մեկնաբանությունը

© Sputnik / Asatur YesayantsԳարեգին Բաղրամյան
Գարեգին Բաղրամյան - Sputnik Արմենիա, 1920, 30.03.2023
Գարեգին Բաղրամյան
Բաժանորդագրվել
Ըստ ՀԾԿՀ նախագահի` ՀԷՑ–ի նոր բաժանորդ դառնալու վճարումներն ավելանալու են միջինը 2-3 անգամ։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Այս տարվա ապրիլի 1–ից էլեկտրական ցանցին միանալու վճարումները թանկացել են Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը` ի պատասխան շրջանառվող տեղեկություններին, որ ՀԷՑ–ի նոր բաժանորդ դառնալու համար մարդիկ պետք է մինչ 700 հազար վճարում կատարեն։
ՀԾԿՀ նախագահը նշեց, որ նոր միացող բաժանորդների համար տարբեր գնային սանդղակներ կան, անհատական բնակարանների կամ սովորական միացումների, բնակավայրում կամ բնակավայրից դուրս գտնվող միացումների համար տարբեր գումարներ են սահմանված։
«Խնդիրն այն է, որ 2008 թվականից հետո միացման վճարները չէին վերանայվել, հիմա երկար քննարկումների արդյունքում վերանայվել է։ Ամբողջ սկզբունքն այն է, որ բոլոր նոր միացող բաժանորդները պետք է սակագների առումով խնդիրներ չստեղծեն մնացած բաժանորդների համար»,– ասաց Բաղրամյանը։
Նրա խոսքով` այդպիսով իրենք փորձել են բալանս վերականգնել։
«Նախկինում ՀԷՑ–ին միանալու համար ծախսվող գումարի 50 տոկոսը բաժանորդն էր փոխհատուցում, մնացած 50 տոկոսը ՀԷՑ–ը կատարում էր ներդրումային ծրագիր, և մնացած բոլոր բաժանորդները բնականաբար փոխհատուցում էին այդ ներդրումները։ Այսօր իրավիճակը փոխվել է, ու նոր միացող բաժանորդը ընդամենը 10 տոկոսն է փոխհատուցում, իսկ մնացած ներդրումները, որ անհրաժեշտ են նոր բաժանորդ դառնալու և ՀԷՑ–ում միացում ապահովելու համար, մնացած բոլոր գոյություն ունեցող բաժանորդներով գրեթե 90 տոկոս ներդրումները մենք ենք փոխհատուցում։ Ընդամենը այդ բալանսն է վերականգնվել»,– ասաց նա։
Ըստ Բաղրամյանի` ՀԷՑ–ի նոր բաժանորդ դառնալու վճարումներն ավելանալու են միջինը 2-3 անգամ։
Հայտնի է, թե ինչ տեսք կունենա «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» ցուցանակը
Լրահոս
0