https://arm.sputniknews.ru/20230330/hhn-uzum-e-ogtvel-icao-i-gvortsiqakazmic-mher-grigvorjann-yndunel-e-nikvolas-rallvojin-57460972.html
ՀՀ–ն ուզում է օգտվել ICAO-ի գործիքակազմից. Մհեր Գրիգորյանն ընդունել է Նիկոլաս Ռալլոյին
ՀՀ–ն ուզում է օգտվել ICAO-ի գործիքակազմից. Մհեր Գրիգորյանն ընդունել է Նիկոլաս Ռալլոյին
Sputnik Արմենիա
Զրուցակիցները քննարկել են ՀՀ ավիացիոն իշխանությունների և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության համագործակցությունը նոր մակարդակի հասցնելու հարցը։ 30.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-30T16:56+0400
2023-03-30T16:56+0400
2023-03-30T17:12+0400
հայաստան
մհեր գրիգորյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/03/56233983_0:0:701:395_1920x0_80_0_0_872d40aa08faca58d8123ea298afb43b.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) Եվրոպայի և Հյուսիսատլանտյան տարածաշրջանի գրասենյակի տնօրեն Նիկոլաս Ռալլոյին և քննարկել ICAO-ին հասանելի տեխնիկական և ֆինանսական գործիքակազմի՝ ՀՀ կողմից հնարավոր օգտագործման հարցը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։Հանդիպման ընթացքում փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն ոլորտում առկա վիճակը, խնդիրները և գործադիր իշխանության կողմից ոլորտում իրականացվող բարեփոխումները։ՀՀ փոխվարչապետը հանդիպել է Եկատերինբուրգի քաղաքապետի հետԳրիգորյանը տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության ավիացիոն իշխանություններում կատարվող կառուցվածքային փոփոխություների, ոլորտում որակավորված մասնագետներ ներգրավվելու նպատակով ներդրվող մեխանիզմների և ենթակառուցվածքներում իրականացվող ծրագրերի մասին։Զրուցակիցները քննարկել են նաև ՀՀ ավիացիոն իշխանությունների և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության համագործակցությունը նոր մակարդակի հասցնելու հարցը։Նրանք պայմանավորվել են ինտենսիվացնել համագործակցությունը ոլորտային գերատեսչությունների և ICAO-ի միջև։Գործարար շփումներ, համատեղ ծրագրեր. Մհեր Գրիգորյանն ընդունել է Մուրմանսկի մարզպետին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/03/56233983_3:0:626:467_1920x0_80_0_0_8dce1ad1acd84079d80f9e506acfa404.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մհեր գրիգորյան
ՀՀ–ն ուզում է օգտվել ICAO-ի գործիքակազմից. Մհեր Գրիգորյանն ընդունել է Նիկոլաս Ռալլոյին
16:56 30.03.2023 (Թարմացված է: 17:12 30.03.2023) Զրուցակիցները քննարկել են ՀՀ ավիացիոն իշխանությունների և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության համագործակցությունը նոր մակարդակի հասցնելու հարցը։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) Եվրոպայի և Հյուսիսատլանտյան տարածաշրջանի գրասենյակի տնօրեն Նիկոլաս Ռալլոյին և քննարկել ICAO-ին հասանելի տեխնիկական և ֆինանսական գործիքակազմի՝ ՀՀ կողմից հնարավոր օգտագործման հարցը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն ոլորտում առկա վիճակը, խնդիրները և գործադիր իշխանության կողմից ոլորտում իրականացվող բարեփոխումները։
Գրիգորյանը տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության ավիացիոն իշխանություններում կատարվող կառուցվածքային փոփոխություների, ոլորտում որակավորված մասնագետներ ներգրավվելու նպատակով ներդրվող մեխանիզմների և ենթակառուցվածքներում իրականացվող ծրագրերի մասին։
Զրուցակիցները քննարկել են նաև ՀՀ ավիացիոն իշխանությունների և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության համագործակցությունը նոր մակարդակի հասցնելու հարցը։
Նրանք պայմանավորվել են ինտենսիվացնել համագործակցությունը ոլորտային գերատեսչությունների և ICAO-ի միջև։