https://arm.sputniknews.ru/20230330/hajastany-nvor-makardaki-e-bardzracnum-chekhiaji-het-razmakan-hamagvortsakcutjuny-57428792.html
Հայաստանը նոր մակարդակի է բարձրացնում Չեխիայի հետ ռազմական համագործակցությունը
Հայաստանը նոր մակարդակի է բարձրացնում Չեխիայի հետ ռազմական համագործակցությունը
Sputnik Արմենիա
Երկու երկրների միջև երկկողմ ռազմական համագործակցությունը մինչ օրս կարգավորվում է պաշտպանության նախարարությունների մակարդակով 2010 թվականին ստորագրված... 30.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-30T11:09+0400
2023-03-30T11:09+0400
2023-03-30T11:09+0400
հհ կառավարություն
հայաստան
չեխիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1c/41432190_0:111:1600:1011_1920x0_80_0_0_a5f50f4c4dd49e22f47561c7fb710e9e.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. ՀՀ կառավարության նիստում այսօր ընդունված որոշմամբ` գործադիրը հավանություն է տվել Հայաստանի ու Չեխիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի վավերացմանը։«Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը ստորագրվել էր 2019 թվականի ապրիլի 9-ին և մինչ օրս չի վավերացվել։Ընդունված որոշմամբ կառավարությունը փաստորեն ազդարարում է վավերացման գործընթացի մեկնարկը` այն տեղափոխելով խորհրդարանական փուլ։Համաձայնագրի վավերացումն իրավական հիմք է ստեղծում ռազմատեխնիկական ոլորտում երկու երկրների համագործակցության զարգացման և խորացման համար:Կառավարության ներկայացրած կարծիքի համաձայն` «համաձայնագրի վավերացումը լիովին համապատասխանում է Հայաստանի Հանրապետության ռազմավարական շահերին և դրա իրագործումը հնարավորություն է ընձեռում ընդլայնել ռազմատեխնիկական բնագավառում միջազգային համագործակցությունը և փոխշահավետ փոխգործակցության հնարավորությունները»:Նշենք, որ Հայաստանի ու Չեխիայի միջև երկկողմ ռազմական համագործակցությունը մինչ օրս կարգավորվում է Հայաստանի և Չեխիայի պաշտպանության նախարարությունների մակարդակով 2010 թվականի մարտի 10-ին ստորագրված «Ռազմական համագործակցության մասին» համաձայնագրով։
չեխիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1c/41432190_0:0:1421:1066_1920x0_80_0_0_a416b09cf687e7a87add2be14f926d2e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ կառավարություն, հայաստան, չեխիա
հհ կառավարություն, հայաստան, չեխիա
Հայաստանը նոր մակարդակի է բարձրացնում Չեխիայի հետ ռազմական համագործակցությունը
Երկու երկրների միջև երկկողմ ռազմական համագործակցությունը մինչ օրս կարգավորվում է պաշտպանության նախարարությունների մակարդակով 2010 թվականին ստորագրված համաձայնագրով։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. ՀՀ կառավարության նիստում այսօր ընդունված որոշմամբ` գործադիրը հավանություն է տվել Հայաստանի ու Չեխիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի վավերացմանը։
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը ստորագրվել էր 2019 թվականի ապրիլի 9-ին և մինչ օրս չի վավերացվել։
Ընդունված որոշմամբ կառավարությունը փաստորեն ազդարարում է վավերացման գործընթացի մեկնարկը` այն տեղափոխելով խորհրդարանական փուլ։
Համաձայնագրի վավերացումն իրավական հիմք է ստեղծում ռազմատեխնիկական ոլորտում երկու երկրների համագործակցության զարգացման և խորացման համար:
Համաձայնագիրը նախատեսում է համագործակցություն ուսումնական հաստատություններում, մասնագետների և տեխնիկական անձնակազմի պատրաստում։ Նախատեսվում է, որ հայ-չեխական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում պետք է ստեղծվի ռազմատեխնիկական համագործակցության աշխատանքային խումբ, որի նիստերի անցկացման ժամկետները, կանոնակարգը և աշխատանքների կարգը կսահմանեն կողմերի լիազոր մարմինները:
Կառավարության ներկայացրած կարծիքի համաձայն` «համաձայնագրի վավերացումը լիովին համապատասխանում է Հայաստանի Հանրապետության ռազմավարական շահերին և դրա իրագործումը հնարավորություն է ընձեռում ընդլայնել ռազմատեխնիկական բնագավառում միջազգային համագործակցությունը և փոխշահավետ փոխգործակցության հնարավորությունները»:
Նշենք, որ Հայաստանի ու Չեխիայի միջև երկկողմ ռազմական համագործակցությունը մինչ օրս կարգավորվում է Հայաստանի և Չեխիայի պաշտպանության նախարարությունների մակարդակով 2010 թվականի մարտի 10-ին ստորագրված «Ռազմական համագործակցության մասին» համաձայնագրով։