00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
51 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի հարավում գտնվող ոսկու հանքն «ափդեյթ» է եղել և լայնածավալ արդյունահանում սկսել

© Photo : GeoProMining ltd official siteՈսկու հանք
Ոսկու հանք - Sputnik Արմենիա, 1920, 30.03.2023
Ոսկու հանք. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
2019 թվականի դեկտեմբերին հանքավայրը ձեռք բերեց տեղական բիզնեսի ներկայացուցիչներից մեկը։ 2020 թվականին երկար ժամանակ չշահագործված հանքն արդիականացվեց, 2021 թվականին փակեցին նախորդ տարիների վնասները, իսկ 2022 թվականին սկսեցին ողջ ծավալով հարկ վճարել։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Հայաստանի հարավում գտնվող «Լիճքվազ–Թեյ» ոսկու հանքում տեխնիկական վերազինում է տեղի ունեցել և հանքաքարի լայնածավալ արդյունահանում է մեկնարկել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին «Լիճքվազ» ՓԲԸ–ի մամուլի ծառայությունից։
Նախորդ սեփականատերերի օրոք հանքավայրը ոչ եկամտաբեր էր համարվում, ու կանոնավոր արդյունահանում այնտեղ չէր իրականացվում։ Դրանցից մեկը՝ Polymetal ռուսական հոլդինգը, սկսեց հանքավայրում բացել հողի վերջին շերտը, սակայն աշխատանքները կասեցվեցին, երբ ընկերությունը Հայաստանում վաճառեց իր ակտիվները։
2020 թվականին հանքավայրում խոշոր ներդրումներ իրականացրին, այդ ժամանակ էլ մեկնարկեց հանքաքարի փորձնական արդյունահանումը։ Ամբողջ ծավալով այն սկսվեց 2021 թվականին, և հանքը վնասաբերից շահութաբերի վերածվեց։
2021 թվականին առաջացած շահույթի զգալի մասը նոր սեփականատերերն ուղղեցին նախորդ տարիների ավելի քան 1.5 մլրդ դրամի վնասները փակելուն։
2022 թվականին ընկերությունը շուրջ 4 մլրդ 370 մլն դրամ հարկ վճարեց կամ 4.6 անգամ ավելի, քան 2021–ին։ Դա տեղի ունեցավ, քանի որ վնասները մարելուց հետո 2022 թվականին ընկերությունը սկսեց շահույթ ստանալ։ Ընդ որում, 2022 թվականին արդյունահանման ծավալները մնացին մոտավորապես 2021 թվականի մակարդակին։
Հարկային մուտքերն ավելացան նաև այն պատճառով, որ ընկերությունը սկսեց ռոյալթի վճարել, ինչպես նաև նոր աշխատողներ ներգրավվեց։
Հանքավայրում արդյունահանվող հանքաքարը նախկինի պես վերամշակվում է Կապանի լեռնահարստացման կոմբինատում, որը պատկանում է Chaarat Gold միջազգային ընկերությանը։
ՀՀ արտահանման մեջ հանքարդյունաբերության ոլորտի մասնաբաժինը 40% է. ԶՊՄԿ–ի գլխավոր տնօրեն
Հիշեցնենք, որ վերոնշյալ Polymetal ընկերության գնահատականի համաձայն` Լիճքվազ–Թեյ հանքի ռեսուրսները կազմում են 474 հազար ունցիա ոսկի (շուրջ 13.4 տոննա), ինչպես նաև մոտ 2.09 մլն ունցիա արծաթ և 15.9 հազար տոննա պղինձ։
Նշենք, որ 2019 թվականի դեկտեմբերին հանքը (որը մինչ այդ կառավարվում էր օտարերկրյա սեփականատերերի կողմից) ձեռք բերեց ՀՀ քաղաքացի Սասուն Ավետիսյանը։
Հավելենք, որ «սեփականատեր» տերմինը հանքավայրերի նկատմամբ կիրառվում է պայմանական, քանի որ, ըստ ՀՀ սահմանադրության, հանքերը պատկանում են պետությանը, իսկ բիզնեսը գնում է ոչ թե բուն հանքերը, այլ որոշակի ժամկետով դրանք շահագործելու իրավունքը։
Լրահոս
0