https://arm.sputniknews.ru/20230330/hajastani-ev-maltaji-ag-nakhararnery-khvosel-en-lgh-pastahavaq-araqelutjun-ugharkelu-masin-57467030.html
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարները խոսել են ԼՂ փաստահավաք առաքելություն ուղարկելու մասին
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարները խոսել են ԼՂ փաստահավաք առաքելություն ուղարկելու մասին
Sputnik Արմենիա
Միջազգային գործընկերների կողմից արված հասցեական հայտարարություններին ու կոչերին համապատասխան գործնական քայլեր են պետք։ 30.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-30T17:40+0400
2023-03-30T17:40+0400
2023-03-30T17:49+0400
հայաստան
մալթա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/1e/57466536_0:167:1601:1067_1920x0_80_0_0_8a88424158c20a5fe2facbd046bb5992.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Առկա խնդիրներն անհրաժեշտ է կարգավորել բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով։ Սա երկուստեք շեշտել են Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարները հանդիպման ընթացքում։ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Մալթայի արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ։Նախարարներն արձանագրել են, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը նշանավորվում է հայկական կողմից Մալթա կատարված առաջին երկկողմ պաշտոնական բարձրաստիճան այցով:Նախարարները պատրաստակամություն են հայտնել զարգացնել և խորացնել երկկողմ հարաբերությունները, երկուստեք ջանքեր գործադրել տարբեր ոլորտներում առկա ներուժն առավելագույնս իրացնելու ուղղությամբ:Քննարկվել են Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգի տարբեր հարցեր, անդրադարձ է արվել նաև տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը։Միրզոյանը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ Հայաստանի տեսլականի մասին։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Հարավային Կովկասում կայունություն ու խաղաղություն կառուցելու հայկական կողմի ջանքերը:Նախարար Միրզոյանը խոսել է նաև Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին։ Նա ընդգծել է միջազգային գործընկերների կողմից արված հասցեական հայտարարություններին ու կոչերին համապատասխան գործնական քայլերի իրականացման կարևորությունը: Շեշտվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ին կայացված որոշման կյանքի կոչման անհրաժեշտությունը։ Անդրադարձ է արվել Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու կարևորությանը:
մալթա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/1e/57466536_82:0:1505:1067_1920x0_80_0_0_acbf6fc196fe5e3aa3af808498ec454a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մալթա
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարները խոսել են ԼՂ փաստահավաք առաքելություն ուղարկելու մասին
17:40 30.03.2023 (Թարմացված է: 17:49 30.03.2023) Միջազգային գործընկերների կողմից արված հասցեական հայտարարություններին ու կոչերին համապատասխան գործնական քայլեր են պետք։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Առկա խնդիրներն անհրաժեշտ է կարգավորել բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով։ Սա երկուստեք շեշտել են Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարները հանդիպման ընթացքում։
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Մալթայի արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ։
Նախարարներն արձանագրել են, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը նշանավորվում է հայկական կողմից Մալթա կատարված առաջին երկկողմ պաշտոնական բարձրաստիճան այցով:
Նախարարները պատրաստակամություն են հայտնել զարգացնել և խորացնել երկկողմ հարաբերությունները, երկուստեք ջանքեր գործադրել տարբեր ոլորտներում առկա ներուժն առավելագույնս իրացնելու ուղղությամբ:
«Անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական համագործակցության ու գործարար կապերի ակտիվացմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության հեռանկարներին»,– նշված է հաղորդագրության մեջ։
Քննարկվել են Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգի տարբեր հարցեր, անդրադարձ է արվել նաև տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը։
Միրզոյանը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ Հայաստանի տեսլականի մասին։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Հարավային Կովկասում կայունություն ու խաղաղություն կառուցելու հայկական կողմի ջանքերը:
Նախարար Միրզոյանը խոսել է նաև Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին։ Նա ընդգծել է միջազգային գործընկերների կողմից արված հասցեական հայտարարություններին ու կոչերին համապատասխան գործնական քայլերի իրականացման կարևորությունը:
Շեշտվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ին կայացված որոշման կյանքի կոչման անհրաժեշտությունը։ Անդրադարձ է արվել Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու կարևորությանը: