https://arm.sputniknews.ru/20230330/gvorisstepanakert-tshanaparhi-pvopvokhutjuny-eghel-e-yst-pajmanavvorvatsutjan-pashinjan-57434042.html
Գորիս–Ստեփանակերտ ճանապարհի փոփոխությունը եղել է ըստ պայմանավորվածության. Փաշինյան
Գորիս–Ստեփանակերտ ճանապարհի փոփոխությունը եղել է ըստ պայմանավորվածության. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը հայտարարեց, որ ադրբեջանական որոշ ԶԼՄ–ներում իրավիճակը ներկայացվել է որպես «բլոկբաստեր», սակայն հայկական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ 30.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-30T11:52+0400
2023-03-30T11:52+0400
2023-03-30T11:55+0400
նիկոլ փաշինյան
կոռնիձոր
սյունիք
արցախ
լեռնային ղարաբաղ
ճանապարհ
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0f/56759297_0:167:1600:1067_1920x0_80_0_0_fe2655eb044cc0f651d0a3645692936f.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող երթուղու փոփոխության մասին։ Կառավարության նիստի մեկնարկից առաջ Փաշինյանն ասաց, որ 2022 թվականի օգոստոսին Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Լաչինի միջանցքի երթուղին փոխվել է, գործարկվել է նոր ճանապարհ։Նրա խոսքով` նախօրեին Հայաստանն ադրբեջանական կողմին հայտնել է, որ պայմանավորվածության համաձայն` Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն Հայաստանի տարածքով և սահմանապահ զորքերն այդ հատվածում ստանձնելու են ՀՀ սահմանի պետական պահպանությունը։«Ընդգծեմ, որ սահմանապահ զորքերը տեղակայվելու են ՀՀ սահմանին, այն նույն դիրքերում, որտեղ մինչ օրս պաշտպանության նախարարության ստորաբաժանումներն էին տեղակայված»,– ասաց Փաշինյանը։Նա ընդգծեց` ադրբեջանական ԶԼՄ–ներում տեղեկություն է հայտնվել, որոնք փորձ են անում տեղի ունեցածը ներկայացնել որպես «հերթական բլոկբաստեր»։ Այս մոտեցումը, առնվազն, կառուցողական չէ։Նա հույս հայտնեց, որ գործընթացը կիրականացվի առանց սադրանքների։Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում:Հաղորդագրությունում ասվում է, որ արդեն պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ավտոճանապարհը, որը միանում է 2022թ. օգոստոսին շահագործման հանձնված նոր՝ Կոռնիձոր-Հին շեն ճանապարհին («Բերձորի (Լաչինի) միջանցքին»):
սյունիք
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0f/56759297_0:0:1423:1067_1920x0_80_0_0_6f02689c0a74b0b1878223ee8e9b6079.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, կոռնիձոր, սյունիք, արցախ, լեռնային ղարաբաղ, ճանապարհ, ադրբեջան
նիկոլ փաշինյան, կոռնիձոր, սյունիք, արցախ, լեռնային ղարաբաղ, ճանապարհ, ադրբեջան
Գորիս–Ստեփանակերտ ճանապարհի փոփոխությունը եղել է ըստ պայմանավորվածության. Փաշինյան
11:52 30.03.2023 (Թարմացված է: 11:55 30.03.2023) ՀՀ վարչապետը հայտարարեց, որ ադրբեջանական որոշ ԶԼՄ–ներում իրավիճակը ներկայացվել է որպես «բլոկբաստեր», սակայն հայկական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող երթուղու փոփոխության մասին։ Կառավարության նիստի մեկնարկից առաջ Փաշինյանն ասաց, որ 2022 թվականի օգոստոսին Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Լաչինի միջանցքի երթուղին փոխվել է, գործարկվել է նոր ճանապարհ։
«Քանի որ Լաչինի միջանցքը Հայաստանի Հանրապետությանը կապող ճանապարհն ամբողջությամբ պատրաստ չէր, գործարկվեց ժամանակավոր երթուղի, որը մուտք էր գործում ՀՀ տարածք Կոռնիձորի կամրջով, ապա Ադրբեջանի տարածք, ապա կրկին Հայաստանի տարածք։ Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` այդ երթուղին պետք է գործեր մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը»,– նշեց վարչապետը։
Նրա խոսքով` նախօրեին Հայաստանն ադրբեջանական կողմին հայտնել է, որ պայմանավորվածության համաձայն` Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն Հայաստանի տարածքով և սահմանապահ զորքերն այդ հատվածում ստանձնելու են ՀՀ սահմանի պետական պահպանությունը։
«Ընդգծեմ, որ սահմանապահ զորքերը տեղակայվելու են ՀՀ սահմանին, այն նույն դիրքերում, որտեղ մինչ օրս պաշտպանության նախարարության ստորաբաժանումներն էին տեղակայված»,– ասաց Փաշինյանը։
Նա ընդգծեց` ադրբեջանական ԶԼՄ–ներում տեղեկություն է հայտնվել, որոնք փորձ են անում տեղի ունեցածը ներկայացնել որպես «հերթական բլոկբաստեր»։ Այս մոտեցումը, առնվազն, կառուցողական չէ։
Վարչապետը վստահեցրեց` հայկական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Միակ փոփոխությունն այն է, որ Հայաստանը մտադիր է խնդրո առարկա հատվածի պահպանությունն իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով։ Նույն առաջարկով Երևանը դիմել է նաև պաշտոնական Բաքվին։
Նա հույս հայտնեց, որ գործընթացը կիրականացվի առանց սադրանքների։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում:
Հաղորդագրությունում ասվում է, որ արդեն պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ավտոճանապարհը, որը միանում է 2022թ. օգոստոսին շահագործման հանձնված նոր՝ Կոռնիձոր-Հին շեն ճանապարհին («Բերձորի (Լաչինի) միջանցքին»):