https://arm.sputniknews.ru/20230330/drvoshi-masin-khvostacvats-orenqy-hastatvec-tuganqneri-chapern-avelacvel-en-57437554.html
Դրոշի մասին խոստացված օրենքը հաստատվեց. տուգանքների չափերն ավելացվել են
Դրոշի մասին խոստացված օրենքը հաստատվեց. տուգանքների չափերն ավելացվել են
Sputnik Արմենիա
ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ներկայացրած դրոշի մասին օրենքում փոփոխությունների մի քանի նախագիծ իշխանությունը նախորդ տարվա ընթացքում մերժել էր`... 30.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-30T12:59+0400
2023-03-30T12:59+0400
2023-03-30T13:12+0400
դրոշ
եռագույն դրոշ
օրենք
հհ կառավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/07/44837652_0:76:1600:976_1920x0_80_0_0_d02f061577dcccbbf0798dbc89b9acf6.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. ՀՀ կառավարությունն ընդունեց «ՀՀ դրոշի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։Օրենսդրական փաթեթը կառավարության նիստում ներկայացրեց արդարադատության նախարար Միքայել Մինասյանը։Նա հայտնեց, որ բացի «Դրոշի մասին» օրենքից փոփոխություններ են արվում նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքում։ Դրանց համաձայն` դրոշին ներկայացվող պահանջների խախտման համար այսօր նախատեսված 30- 50 հազար դրամ տուգանքները կպահպանվեն միայն ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, իսկ պաշտոնատար անձինք կտուգանվեն 50-70 հազար դրամով։Ինչ վերաբերում է «Դրոշի մասին» օրենքին, դրանում որպես ընդհանուր պահանջ պահպանվելու է «բարձրացված Հայաստանի Հանրապետության դրոշը պետք է լինի ամբողջական, մաքուր և չգունաթափված, ընդ որում, դրոշի ներքևի մասը պետք է գտնվի գետնից 2,5 մետրից ոչ պակաս բարձրության վրա» դրույթը։Բայց ի տարբերություն գործող օրենքի, այն տարածվելու է ոչ միայն պետական շենքերի վրա տեղադրված դրոշների վրա, այլև կրթական, մշակութային հաստատությունների և այլ համայնքային շինությունների։Հիշեցնենք` ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ներկայացրած դրոշի մասին օրենքում փոփոխությունների մի քանի նախագիծ իշխանությունը նախորդ տարվա ընթացքում մերժել էր` վստահեցնելով, որ կառավարությունը նման օրենքի նախագիծ մշակում է և շուտով կներկայացնի խորհրդարանի դատին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/07/44837652_177:0:1600:1067_1920x0_80_0_0_2b151997cef8fe76b5090fff826b9411.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դրոշ, եռագույն դրոշ, օրենք, հհ կառավարություն
դրոշ, եռագույն դրոշ, օրենք, հհ կառավարություն
Դրոշի մասին խոստացված օրենքը հաստատվեց. տուգանքների չափերն ավելացվել են
12:59 30.03.2023 (Թարմացված է: 13:12 30.03.2023) ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ներկայացրած դրոշի մասին օրենքում փոփոխությունների մի քանի նախագիծ իշխանությունը նախորդ տարվա ընթացքում մերժել էր` վստահեցնելով, որ կառավարությունը նման օրենքի նախագիծ մշակում է և շուտով կներկայացնի խորհրդարանի դատին։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. ՀՀ կառավարությունն ընդունեց «ՀՀ դրոշի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։
Օրենսդրական փաթեթը կառավարության նիստում ներկայացրեց արդարադատության նախարար Միքայել Մինասյանը։
Նա հայտնեց, որ բացի «Դրոշի մասին» օրենքից փոփոխություններ են արվում նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքում։ Դրանց համաձայն` դրոշին ներկայացվող պահանջների խախտման համար այսօր նախատեսված 30- 50 հազար դրամ տուգանքները կպահպանվեն միայն ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, իսկ պաշտոնատար անձինք կտուգանվեն 50-70 հազար դրամով։
«Վարչական պատասխանատվությունը ներկայիս գործող օրենքով վերաբերում է միայն շենքերի վրա բարձրացված դրոշներին։ Օրինակ` Հանրապետության նախագահի նստավայրի, կառավարության, դատարանների, մարզական, մշակութային կազմակերպությունների և այլ օրենքով սահմանված շենքերի վրա և այլն: Իսկ պաշտոնատար անձանց աշխատասենյակներում կամ ՀՀ այլ վայրերում տեղադրված դրոշներին, կամ օրենքով նախատեսված փոխադրամիջոցների վրա ամրացված դրոշներին ներկայացվող պարտադիր պահանջներ նախատեսված չեն և վարչական պատասխանատվության հիմք հանդիսանալ չեն կարող»,– ասաց Մինասյանը։
Ինչ վերաբերում է «Դրոշի մասին» օրենքին, դրանում որպես ընդհանուր պահանջ պահպանվելու է «բարձրացված Հայաստանի Հանրապետության դրոշը պետք է լինի ամբողջական, մաքուր և չգունաթափված, ընդ որում, դրոշի ներքևի մասը պետք է գտնվի գետնից 2,5 մետրից ոչ պակաս բարձրության վրա» դրույթը։
Բայց ի տարբերություն գործող օրենքի, այն տարածվելու է ոչ միայն պետական շենքերի վրա տեղադրված դրոշների վրա, այլև կրթական, մշակութային հաստատությունների և այլ համայնքային շինությունների։
Հիշեցնենք` ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ներկայացրած դրոշի մասին օրենքում փոփոխությունների մի քանի նախագիծ իշխանությունը նախորդ տարվա ընթացքում մերժել էր` վստահեցնելով, որ կառավարությունը նման օրենքի նախագիծ մշակում է և շուտով կներկայացնի խորհրդարանի դատին։