https://arm.sputniknews.ru/20230330/arcakhum-adrbejany-krakel-e-dashtavajrum-ashkhatvogh-berdasheni-bnakchi-ughghutjamb-57454344.html
Արցախում Ադրբեջանը կրակել է դաշտավայրում աշխատող Բերդաշենի բնակչի ուղղությամբ
Արցախում Ադրբեջանը կրակել է դաշտավայրում աշխատող Բերդաշենի բնակչի ուղղությամբ
Sputnik Արմենիա
Դեպքի մասին տեղեկությունները փոխանցվել է ՌԴ խաղաղապահներին։ 30.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-30T15:58+0400
2023-03-30T15:58+0400
2023-03-30T16:04+0400
արցախ
լեռնային ղարաբաղ
կրակոց
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/1e/57454042_0:35:948:568_1920x0_80_0_0_e8dbcac392d0411d3ae27d2dfbd7df73.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Ադրբեջանը կրակել է դաշտավայրում աշխատող Բերդաշենի բնակչի ուղղությամբ, հայտնում է հայկական կողմը։Գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել է։ Դեպքի մասին տեղեկությունները փոխանցվել է ՌԴ խաղաղապահներին։Սա Արցախում այսօր գրանցված միակ նման դեպքը չէ։ Հայտնել էինք, որ ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի բնակիչները գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս հայտնվել էին հակառակորդի թիրախում։Նման դեպք է գրանցվել նաև այսօր, ժամը 10:40-ի սահմաններում։ Այս անգամ ադրբեջանական կողմի կրակոցների տակ էին հայտնվել Թաղավարդ գյուղի բնակիչները, որոնք կրկին գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս էին եղել։
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/1e/57454042_74:0:875:601_1920x0_80_0_0_fcad26977edc6c8b4b4a11f3789d24e2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, լեռնային ղարաբաղ, կրակոց, ադրբեջան
արցախ, լեռնային ղարաբաղ, կրակոց, ադրբեջան
Արցախում Ադրբեջանը կրակել է դաշտավայրում աշխատող Բերդաշենի բնակչի ուղղությամբ
15:58 30.03.2023 (Թարմացված է: 16:04 30.03.2023) Դեպքի մասին տեղեկությունները փոխանցվել է ՌԴ խաղաղապահներին։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Ադրբեջանը կրակել է դաշտավայրում աշխատող Բերդաշենի բնակչի ուղղությամբ,
հայտնում է հայկական կողմը։
«Մարտի 30-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ այսօր ժամը 10:35-ի սահմաններում, Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի 29-ամյա բնակիչ Հայկ Զարգարյանը, գյուղի վարչական տարածքում իր կողմից շահագործվող «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս է եղել, երբ ադրբեջանական բանակի ծառայողները հարակից մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակ են բացել տրակտորի ուղղությամբ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել է։ Դեպքի մասին տեղեկությունները փոխանցվել է ՌԴ խաղաղապահներին։
Սա Արցախում այսօր գրանցված միակ նման դեպքը չէ։
Հայտնել էինք, որ ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի բնակիչները գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս հայտնվել էին հակառակորդի թիրախում։
Նման դեպք է գրանցվել նաև այսօր, ժամը 10:40-ի սահմաններում։ Այս անգամ ադրբեջանական կողմի կրակոցների տակ էին հայտնվել Թաղավարդ գյուղի բնակիչները, որոնք կրկին գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս էին եղել։