00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

ԱՊՊԱ-ի ազատականացումը դրական քայլ է. «Վարորդի ընկեր» ՀԿ–ի նախագահ

Քեյան. ԱՊՊԱ համակարգի ազատականացումը շուկայի զարգացման և նորմալ աշխատանքի հիմքեր է ստեղծում
Բաժանորդագրվել
«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանում ԱՊՊԱ համակարգի ազատականացման թեմային։
Հայաստանում ԱՊՊԱ շուկան ավելի զարգացնելու նպատակով պետությունը որոշել է համակարգը տալ մասնագիտացված կազմակերպությունների տնօրինմանը, ու այդ տեսանկյունից ազատականացումն անշուշտ դրական քայլ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը։
ՀՀ կառավարության այսօրվա նիստում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտնեց, որ ապրիլի 1-ից Հայաստանում կմեկնարկի ավտոապահովագրման սակագների ազատականացված համակարգը։
«Միջազգային փորձն էլ ցույց է տալիս, որ շատ երկրներ անցել են այս ճանապարհով։ Մեր ԱՊՊԱ ընկերություններն ասում են, որ համակարգը հանձնեն իրենց տնօրինությանը, որպեսզի ապահովեն մրցակցություն, առաջարկեն ավելի լավ պայմաններ, իրենք գնահատեն ռիսկերը և առաջարկելով մատչելի գներ` որակյալ կերպով սպասարկեն վարորդներին, որոնց արդարացված պահանջներն ու առաջ քաշած խնդիրներն այս օրենքով կարգավորվում են»,– ասաց Քեյանը։
Նրա կարծիքով` ազատականացումը ենթադրում է, որ յուրաքանչյուր ԱՊՊԱ ընկերություն հետայսու իր չափանիշներով է հաշվարկելու գնագոյացումը և սեփական առաջարկություններով է մտնելու շուկա, այսինքն` առաջնորդվելու է բացառապես իր մոդելով։ Արդեն իսկ կան ապահովագրական ընկերություններ, որոնք որոշել են իրենց հետ առցանց պայմանագրերի կնքման դեպքում վարորդներին առաջարկել 10-15 տոկոս զեղչ։
«Նախկինում գործում էր ապահովագրության համար նախատեսված մեկ միասնական գին, հետայսու նման բան չի լինելու։ Ընկերությունները նախապես համաձայնության գալով ԱՊՊԱ բյուրոյի և ԿԲ–ի հետ` հրապարակելու են իրենց սակագները։ Ամբողջ գործընթացում ռիսկային խմբերը հաշվառելիս հիմնական շեշտը դրվելու է վարորդների անձնական պատմության վրա և ըստ այդմ էլ սահմանվելու են ապահովագրական գները, այսինքն` կարգապահ վարորդների համար կհաստատվեն ավելի նվազ սակագներ»,– ասաց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով ապահովագրության գնման ընթացակարգը բացառապես մրցութային կարգով անցկացնելուն` Քեյանն ընդգծեց, որ ըստ էության մրցույթի կարիք էլ չկա, քանի որ նայելու են, թե ընկերություններից ով է ամենացածր սակագներն առաջարկելու, իսկ եթե լինեն նույն սակագինն առաջարկող մի քանի կազմակերպություններ, ապա ընտրության ժամանակ կկիրառվի, օրինակ, անվանական այբբենական կարգը կամ կառավարությունն ինքը կընտրի համապատասխան մոդելը։
ԱՊՊԱ համակարգն անհրաժեշտություն է, բայց Հայաստանում այն արդյունավետ չի գործում. Խաչատրյան
Իսկ խոսելով այն մասին, թե արդյոք ապահովագրական համակարգում մոնոպոլիզացիա չի լինի և ի հայտ չեն գա այսպես կոչված արտոնյալ ընկերություններ` Քեյանն ասաց, որ կազմակերպություններն այսպես թե այնպես ամբողջական ազատականացում չեն իրականացնելու, որպեսզի ցանկացած պահի ինչ գին ուզեն, այն էլ հրապարակեն։
Նշենք, որ ազատականացված համակարգի գործարկմամբ ՀՀ ավտոսեփականատերերի 56 տոկոսի համար ապահովագրության գինը նվազելու է, 21 տոկոսի համար մնալու է նույնը, մնացած 33-ի համար` թանկանալու։
Լրահոս
0