https://arm.sputniknews.ru/20230330/alaverdium-kiny-tsakhsel-e-pvoghy-ev-gvoghutjun-bemakanacrel-amusiny-zangel-e-vostikanutjun-57464526.html
Ալավերդիում կինը ծախսել է փողը և գողություն բեմականացրել. ամուսինը զանգել է ոստիկանություն
Ալավերդիում կինը ծախսել է փողը և գողություն բեմականացրել. ամուսինը զանգել է ոստիկանություն
Sputnik Արմենիա
Կինը պարբերաբար գումարներ է վերցրել տան դրամապահոցից, հետո կոտրել է դրամապահոցը, խառնել ննջասենյակի իրերը, որպեսի գողության իմիտացիա ստեղծի։ 30.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-30T17:16+0400
2023-03-30T17:16+0400
2023-03-30T18:13+0400
հայաստան
ալավերդի
գողություն
կին
ամուսին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0a/28619499_0:66:1585:958_1920x0_80_0_0_a8b2f1ecfa370c440bbe845c4af9c47f.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Ալավերդի քաղաքում կինը սեփական տնից գումար է վերցրել է և գողություն բեմականացրել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։Ըստ հաղորդագրության` մարտի 28-ին Ալավերդի բնակիչներից մեկը ոստիկանությանը հայտնել է, որ անցած օրվա ընթացքում, երբ իրենք տանը չեն եղել, բացել են տան մուտքի դուռը և, ննջարանի պահարանում դրված գիպսե դրամապահոցները ջարդելով, գողացել են ավելի քան մեկուկես միլիոն դրամ և 16 հազար ռուսական ռուբլի: Դուռը բացել ու փակել են հարմարեցված բանալիով՝ առանց վնասելու կողպեքը։Ոստիկանները պարզել են, որ կատարվածը ոչ թե գողություն է, այլ գողության բեմականացում, իմիտացիա:ՍՊԸ-ի տնօրենը ավտոմեքենայի լուսարձակներ էր գողացել«Ոստիկանություն հաղորդում տված տղամարդու կինը մոտ մեկուկես տարի ամուսնու աշխատավարձից դրամապահոցներում հավաքած գումարներից պարբերաբար գաղտնի հանել է տարբեր գումարներ կամ, ամուսնուն խաբելով, պահոցների մեջ ընդհանրապես գումար չի գցել ու փողը ծախսել է պարտք փակելու կամ կենցաղային այլ հարցեր լուծելու համար»,–ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։Որպեսզի ամուսնու հետ խնդիրներ չառաջանան, կինը խառնել-գետնին է թափել ննջասենյակի իրերը, կոտրել է դրամապահոցները, վերցրել մնացած 100 հազար դրամն ու 16 հազար ռուբլին, իր բանալիով փակել տան դուռն ու մանկահասակ դստեր հետ մեկնել է ամուսնու մոտ՝ նրա հայրական տուն: Հաջորդ օրը ընտանիքով վերադարձել են Ալավերդի, և ոչինչ չկասկածող ամուսինը դիմել է ոստիկանություն:Կինը խոստովանել է արարքը:Բուրաստանի բնակիչը բռնվել է գողության պահին
ալավերդի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0a/28619499_171:0:1600:1072_1920x0_80_0_0_dfdb7120495090d61ec127e5c7bc4ad4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ալավերդի, գողություն, կին, ամուսին
հայաստան, ալավերդի, գողություն, կին, ամուսին
Ալավերդիում կինը ծախսել է փողը և գողություն բեմականացրել. ամուսինը զանգել է ոստիկանություն
17:16 30.03.2023 (Թարմացված է: 18:13 30.03.2023) Կինը պարբերաբար գումարներ է վերցրել տան դրամապահոցից, հետո կոտրել է դրամապահոցը, խառնել ննջասենյակի իրերը, որպեսի գողության իմիտացիա ստեղծի։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Ալավերդի քաղաքում կինը սեփական տնից գումար է վերցրել է և գողություն բեմականացրել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
Ըստ հաղորդագրության` մարտի 28-ին Ալավերդի բնակիչներից մեկը ոստիկանությանը հայտնել է, որ անցած օրվա ընթացքում, երբ իրենք տանը չեն եղել, բացել են տան մուտքի դուռը և, ննջարանի պահարանում դրված գիպսե դրամապահոցները ջարդելով, գողացել են ավելի քան մեկուկես միլիոն դրամ և 16 հազար ռուսական ռուբլի: Դուռը բացել ու փակել են հարմարեցված բանալիով՝ առանց վնասելու կողպեքը։
Ոստիկանները պարզել են, որ կատարվածը ոչ թե գողություն է, այլ գողության բեմականացում, իմիտացիա:
«Ոստիկանություն հաղորդում տված տղամարդու կինը մոտ մեկուկես տարի ամուսնու աշխատավարձից դրամապահոցներում հավաքած գումարներից պարբերաբար գաղտնի հանել է տարբեր գումարներ կամ, ամուսնուն խաբելով, պահոցների մեջ ընդհանրապես գումար չի գցել ու փողը ծախսել է պարտք փակելու կամ կենցաղային այլ հարցեր լուծելու համար»,–ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։
Որպեսզի ամուսնու հետ խնդիրներ չառաջանան, կինը խառնել-գետնին է թափել ննջասենյակի իրերը, կոտրել է դրամապահոցները, վերցրել մնացած 100 հազար դրամն ու 16 հազար ռուբլին, իր բանալիով փակել տան դուռն ու մանկահասակ դստեր հետ մեկնել է ամուսնու մոտ՝ նրա հայրական տուն: Հաջորդ օրը ընտանիքով վերադարձել են Ալավերդի, և ոչինչ չկասկածող ամուսինը դիմել է ոստիկանություն:
Կինը խոստովանել է արարքը: