https://arm.sputniknews.ru/20230329/tsetskrtuq-erevani-akumbneric-mekum-5-dzerbakalvats-ka-57416454.html
Ծեծկռտուք Երևանի ակումբներից մեկում. 5 ձերբակալված կա
Ծեծկռտուք Երևանի ակումբներից մեկում. 5 ձերբակալված կա
Sputnik Արմենիա
Ոստիկանություն ահազանգած քաղաքացին, որը որպես պետական պաշտոնյա է ներկայացել, ասել է, որ իր նկատմամբ հարձակում է կատարվել։ 29.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-29T19:06+0400
2023-03-29T19:06+0400
2023-03-29T19:06+0400
հայաստան
գիշերային ակումբ
ծեծկռտուք
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/09/24399149_0:41:3003:1730_1920x0_80_0_0_522da690293d419f3dcedd062fa5ea38.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Երևանի Բաղրամյան փողոցում գործող «Queen music hall» ակումբում ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ վնասվածքներ է ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։Մարտի 29-ին` ժամը 04։12-ին, ոստիկանությունը քաղաքացուց ահազանգ է ստացել այն մասին, որ իր նկատմամբ հարձակում է կատարվել։ Նա ներկայացել է որպես պետական պաշտոնյա։Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 02։30-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգած քաղաքացին 2 ընկերների հետ մտել է ակումբ։Որոշ ժամանակ անց ակումբի անվտանգության աշխատակիցը մոտեցել է նրանց, նկատողություն արել ակումբի աշխատակցի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար։ Նրանց միջև ծավալված խոսակցությունը վերածվել է վիճաբանության, այնուհետև ծեծկռտուքի, որին մասնակցել են ակումբի ևս 2 այլ աշխատակիցներ։ Արդյունքում ոստիկանություն ահազանգած անձը դեմքի շրջանում ստացել է վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց։Կատարվել է դեպքի վայրի զննություն, ինչպես նաև անհետաձգելի այլ քննչական գործողություններ, միջադեպի բոլոր մասնակիցների ինքնությունը պարզվել է։ Անձի ստացած վնասվածքների առնչությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։Միջադեպի մասնակից 5 անձինք ձերբակալվել են առերևույթ հանցանք կատարելու մեջ հիմնավոր կասկածի հիման վրա։Անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում կատարվածի հանգամանքները լիարժեք պարզելու, միջադեպի մասնակիցների արարքներն անհատականացնելու և դրանց իրավական գնահատական տալու նպատակով։Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։Հայաստանում «օրենքով գող» է կալանավորվել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/09/24399149_272:0:3003:2048_1920x0_80_0_0_300cec1182cb1b8a5e17e9a2975a6d15.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գիշերային ակումբ, ծեծկռտուք, ձերբակալություն
հայաստան, գիշերային ակումբ, ծեծկռտուք, ձերբակալություն
Ծեծկռտուք Երևանի ակումբներից մեկում. 5 ձերբակալված կա
Ոստիկանություն ահազանգած քաղաքացին, որը որպես պետական պաշտոնյա է ներկայացել, ասել է, որ իր նկատմամբ հարձակում է կատարվել։
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Երևանի Բաղրամյան փողոցում գործող «Queen music hall» ակումբում ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ վնասվածքներ է ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի
մամուլի ծառայությունը։
Մարտի 29-ին` ժամը 04։12-ին, ոստիկանությունը քաղաքացուց ահազանգ է ստացել այն մասին, որ իր նկատմամբ հարձակում է կատարվել։ Նա ներկայացել է որպես պետական պաշտոնյա։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 02։30-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգած քաղաքացին 2 ընկերների հետ մտել է ակումբ։
Որոշ ժամանակ անց ակումբի անվտանգության աշխատակիցը մոտեցել է նրանց, նկատողություն արել ակումբի աշխատակցի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար։ Նրանց միջև ծավալված խոսակցությունը վերածվել է վիճաբանության, այնուհետև ծեծկռտուքի, որին մասնակցել են ակումբի ևս 2 այլ աշխատակիցներ։ Արդյունքում ոստիկանություն ահազանգած անձը դեմքի շրջանում ստացել է վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, ինչպես նաև անհետաձգելի այլ քննչական գործողություններ, միջադեպի բոլոր մասնակիցների ինքնությունը պարզվել է։ Անձի ստացած վնասվածքների առնչությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Միջադեպի մասնակից 5 անձինք ձերբակալվել են առերևույթ հանցանք կատարելու մեջ հիմնավոր կասկածի հիման վրա։
Անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում կատարվածի հանգամանքները լիարժեք պարզելու, միջադեպի մասնակիցների արարքներն անհատականացնելու և դրանց իրավական գնահատական տալու նպատակով։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։