https://arm.sputniknews.ru/20230329/rvosselkhvoznadzvory-kusumnasiri-hajastanic-rd-katnamterqi-matakararumneri-sahmanapakumy-57384486.html
«Ռոսսելխոզնադզորը» կուսումնասիրի Հայաստանից ՌԴ կաթնամթերքի մատակարարումների սահմանափակումը
«Ռոսսելխոզնադզորը» կուսումնասիրի Հայաստանից ՌԴ կաթնամթերքի մատակարարումների սահմանափակումը
Sputnik Արմենիա
Հայաստանի կաթնամթերքի վերամշակման ձեռնարկությունները Իրանում արտադրված հումք են օգտագործում։ Իսկ դրանց նկատմամբ «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակող միջոցներ է... 29.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-29T09:46+0400
2023-03-29T09:46+0400
2023-03-29T09:46+0400
ռոսսելխոզնադզոր
կաթնամթերք
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
իրանի իսլամական հանրապետություն
ռուսաստան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/0c/27141291_0:0:1600:901_1920x0_80_0_0_b43a481e230e7cefec46bb423b9b3e97.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. «Ռոսսելխոզնադզորը» կուսումնասիրի Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման սահմանափակումների կիրառման հարցը հայկական կողմի սահմանափակող միջոցների վատ վերահսկողության և խախտումների պատճառով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով գերատեսչության հաղորդագրությանը։Նշվում է նաև, որ հայկական կողմից ստացված տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի կաթնամթերքի վերամշակման ձեռնարկությունները Իրանում արտադրած հումք են օգտագործում, որի նկատմամբ «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակող միջոցներ է կիրառել։Գերատեսչությունը հայտնում է, որ 2023 թվականի մարտի 20-24-ն ընկած ժամանակահատվածում «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների կողմից իրականացրած տեսչական ստուգումների ընթացքում հաստատվել է հայկական արտադրողների կողմից իրանական ձեռնարկությունների (որոնք ՌԴ մատակարարելու իրավունք չունեն) հումքն օգտագործելու փաստը։«Բացահայտված խախտումները վկայում են նաև կաթնամթերքի վերամշակման գործունեության նկատմամբ պետական անասնաբուժական ծառայության կողմից պատշաճ վերահսկողության բացակայության մասին, ինչի հետ կապված ՌԴ անորակ և վտանգավոր արտադրանք ներմուծելու վտանգ է առաջանում», – նշում են «Ռոսսելխոզնադզորում»։ Տուգանվել են «Արզնի կաթնամթերք» և «Ապարանի պանրի գործարան» ընկերություններըԳերատեսչությունը դիմել է ՀՀ անասնաբուժական ծառայություն` խնդրելով կասեցնել Ռուսաստան կաթնամթերքի մատակարարման թույլտվությունը տեսչական ստուգումներ անցած երկու ձեռնարկություններից, ինչպես նաև տեղեկացրել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին ԵԱՏՄ–ում գործող անասնաբուժական օրենսդրությունը խախտելու անթույլատրելիության մասին։Գերատեսչությունում հավելել են, որ «Ռոսսելխոզնադզորին» մտահոգում են առանց ռուսական կողմի հետ համաձայնեցնելու կամ ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու ծառայություններին ուղղված պաշտոնական մերժմանը հակառակ Մաքսային միության ռեեստրներում երրորդ երկրների ձեռնարկությունների ներառման դեպքերը։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/0c/27141291_173:0:1593:1065_1920x0_80_0_0_15e52a2309771344685b2748fce9f2eb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռոսսելխոզնադզոր, կաթնամթերք, եվրասիական տնտեսական միություն (եատմ), իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, հայաստան
ռոսսելխոզնադզոր, կաթնամթերք, եվրասիական տնտեսական միություն (եատմ), իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, հայաստան
«Ռոսսելխոզնադզորը» կուսումնասիրի Հայաստանից ՌԴ կաթնամթերքի մատակարարումների սահմանափակումը
Հայաստանի կաթնամթերքի վերամշակման ձեռնարկությունները Իրանում արտադրված հումք են օգտագործում։ Իսկ դրանց նկատմամբ «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակող միջոցներ է կիրառել։
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. «Ռոսսելխոզնադզորը» կուսումնասիրի Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման սահմանափակումների կիրառման հարցը հայկական կողմի սահմանափակող միջոցների վատ վերահսկողության և խախտումների պատճառով։ Այս մասին հայտնում է
ՌԻԱ Նովոստին` հղում անելով գերատեսչության հաղորդագրությանը։
Նշվում է նաև, որ հայկական կողմից ստացված տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի կաթնամթերքի վերամշակման ձեռնարկությունները Իրանում արտադրած հումք են օգտագործում, որի նկատմամբ «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակող միջոցներ է կիրառել։
««Ռոսսելխոզնադզորը» ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին առաջարկել է մինչև մարտի 31-ը քննարկել Հայաստանից Ռուսաստան այլ արտադրողների կաթնային արտադրանքի հետագա մատակարարման հնարավորությունը։ Խորհրդակցությունների արդյունքում կուսումնասիրվի ՀՀ–ի բոլոր կաթնամթերք վերամշակող ձեռնարկություններից կաթնամթերքի մատակարարումների նկատմամբ սահմանափակումներ կիրառելու հարցը»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը հայտնում է, որ 2023 թվականի մարտի 20-24-ն ընկած ժամանակահատվածում «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների կողմից իրականացրած տեսչական ստուգումների ընթացքում հաստատվել է հայկական արտադրողների կողմից իրանական ձեռնարկությունների (որոնք ՌԴ մատակարարելու իրավունք չունեն) հումքն օգտագործելու փաստը։
«Բացահայտված խախտումները վկայում են նաև կաթնամթերքի վերամշակման գործունեության նկատմամբ պետական անասնաբուժական ծառայության կողմից պատշաճ վերահսկողության բացակայության մասին, ինչի հետ կապված ՌԴ անորակ և վտանգավոր արտադրանք ներմուծելու վտանգ է առաջանում», – նշում են «Ռոսսելխոզնադզորում»։
Գերատեսչությունը դիմել է ՀՀ անասնաբուժական ծառայություն` խնդրելով կասեցնել Ռուսաստան կաթնամթերքի մատակարարման թույլտվությունը տեսչական ստուգումներ անցած երկու ձեռնարկություններից, ինչպես նաև տեղեկացրել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին ԵԱՏՄ–ում գործող անասնաբուժական օրենսդրությունը խախտելու անթույլատրելիության մասին։
Գերատեսչությունում հավելել են, որ «Ռոսսելխոզնադզորին» մտահոգում են առանց ռուսական կողմի հետ համաձայնեցնելու կամ ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու ծառայություններին ուղղված պաշտոնական մերժմանը հակառակ Մաքսային միության ռեեստրներում երրորդ երկրների ձեռնարկությունների ներառման դեպքերը։