https://arm.sputniknews.ru/20230329/kkhmk-nerkajacucichnern-ajcelel-en-adrbejanum-pahvvogh-haj-gerinerin-57387444.html
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին
Sputnik Արմենիա
Այս անգամ նույնպես գերիներին հնարավորություն է ընձեռվել կապ հաստատել հարազատների հետ։ 29.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-29T11:14+0400
2023-03-29T11:14+0400
2023-03-29T14:13+0400
գերի
կարմիր խաչ
բաքու
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
հայ գերիներ, անհետ կորածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1b/44244385_0:93:1601:993_1920x0_80_0_0_20f8de08c1c6f25e2a2c379d3665a2ec.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ներկայացուցիչները կրկին այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։«Հերթական այցելությունը տեղի է ունեցել մարտի սկզբին»,– ասաց նա։ԿԽՄԿ պատվիրակներն այցելել են այն գերիներին, որոնց առկայությունը Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես ճանաչել են։ Այս անգամ նույնպես գերիներին հնարավորություն է ընձեռվել կապ հաստատել հարազատների հետ՝ նամակներ փոխանցել, խոսել հեռախոսով: Կարմիր խաչի ուղեկցությամբ 12 բուժառու Արցախից ՀՀ է տեղափոխվել, իսկ 8–ը` Հայաստանից` ԱրցախԿԽՄԿ ներկայացուցիչները գնահատել են նաև գերիների առողջական վիճակն ու պահման պայմանները։Նշենք, որ նախորդ այցը եղել էր հունվարին։Հիշեցնենք` Բաքուն այս պահին հաստատում է 2020թ. 44-օրյա պատերազմից հետո 33 անձի գերի լինելու փաստը։ Պաշտոնական Երևանը, սակայն, վստահեցնում է, որ նրանց թիվն ավելի շատ է։ Իրավապաշտպանների տվյալներով` ադրբեջանական գերության մեջ է գտնվում 80 անձ։
բաքու
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1b/44244385_0:0:1423:1067_1920x0_80_0_0_40a22d496f632ad7a551a8b636aaa276.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գերի, կարմիր խաչ, բաքու, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայ գերիներ, անհետ կորածներ
գերի, կարմիր խաչ, բաքու, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայ գերիներ, անհետ կորածներ
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին
11:14 29.03.2023 (Թարմացված է: 14:13 29.03.2023) Այս անգամ նույնպես գերիներին հնարավորություն է ընձեռվել կապ հաստատել հարազատների հետ։
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ներկայացուցիչները կրկին այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին։
Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Հերթական այցելությունը տեղի է ունեցել մարտի սկզբին»,– ասաց նա։
ԿԽՄԿ պատվիրակներն այցելել են այն գերիներին, որոնց առկայությունը Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես ճանաչել են։ Այս անգամ նույնպես գերիներին հնարավորություն է ընձեռվել կապ հաստատել հարազատների հետ՝ նամակներ փոխանցել, խոսել հեռախոսով:
ԿԽՄԿ ներկայացուցիչները գնահատել են նաև գերիների առողջական վիճակն ու պահման պայմանները։
Նշենք, որ նախորդ այցը եղել էր հունվարին։
Հիշեցնենք` Բաքուն այս պահին հաստատում է 2020թ. 44-օրյա պատերազմից հետո 33 անձի գերի լինելու փաստը։ Պաշտոնական Երևանը, սակայն, վստահեցնում է, որ նրանց թիվն ավելի շատ է։ Իրավապաշտպանների տվյալներով` ադրբեջանական գերության մեջ է գտնվում 80 անձ։