https://arm.sputniknews.ru/20230329/kievn-u-ankaran-dem-chen-artahajtvel-hacahatikajin-gvortsarqi-erkaradzgmany-57386457.html
Կիևն ու Անկարան դեմ չեն արտահայտվել «հացահատիկային գործարքի» երկարաձգմանը
Կիևն ու Անկարան դեմ չեն արտահայտվել «հացահատիկային գործարքի» երկարաձգմանը
Sputnik Արմենիա
Մարտի 18-ին Ռուսաստանը 60 օրով երկարաձգեց «հացահատիկային գործարքի» ժամկետը։ 29.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-29T10:59+0400
2023-03-29T10:59+0400
2023-03-29T11:00+0400
հացահատիկ
ռուսաստան
ուկրաինա
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
թուրքիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/1a/45782590_0:43:1600:944_1920x0_80_0_0_158a9ec833284ae3fe6f2b3bdf2af019.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Ուկրաինան և Թուրքիան Ռուսաստանին չեն ծանուցել այն մասին, որ իրենք դեմ են 60 օրով «հացահատիկային գործարքի» երկարաձգմանը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։Նա հիշեցրել է, որ մարտի 18-ին Ռուսաստանը 60 օրով երկարաձգել է «հացահատիկային գործարքը»։Նա մատնանշել է ռուսական արտահանումն արգելափակելու հիմնախնդիրը։ Նրա խոսքով` եվրոպական երկրներն ու ԱՄՆ–ն պետք է ընկերություններին նամակ ուղարկեն, որպեսզի նրանք պատժամիջոցներից չվախենան։«Եվ մենք պետք է նշենք, որ գլխավոր քարտուղարն իսկապես փորձել է և փորձում է անել ամեն բան, ինչ իր ուժերում է` ապահովելու համար գործարքի երկու մասերի կատարումը», – պարզաբանել է դիվանագետը։Պարենային (կամ հացահատիկային) գործարքը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ–ի ներկայացուցիչները, ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութի արտահանում է նախատեսում Սև ծովի երեք նավահանգիստներից, այդ թվում` Օդեսայից։ Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում է Ստամբուլի համատեղ համակարգող կենտրոնը։ ՄԱԿ–ում արձագանքել են ՌԴ-ի` հացահատիկային գործարքի վերաբերյալ պահանջներինՊայմանագրի ժամկետը լրանում էր 2022 թվականի նոյեմբերի 18-ին, սակայն ենթադրում էր ավտոմատ երկարացում 120 օրով՝ մինչև մարտի 18-ը` կողմերից որևէ մեկի առարկության բացակայության դեպքում։ՌԴ ԱԳՆ–ում հայտարարել են, որ «նման առարկություններ չեն եղել», միաժամանակ նշելով, որ ռուսական կողմը հնարավոր է համարում ուկրաինական հացահատիկի արտահանման «սևծովյան նախաձեռնության» տեխնիկական երկարաձգում առանց ժամկետների և ծավալների փոփոխության։
ուկրաինա
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/1a/45782590_177:0:1600:1067_1920x0_80_0_0_6ee1fe9928d3ba7b5d79ac692dd85c05.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հացահատիկ, ռուսաստան, ուկրաինա, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), թուրքիա
հացահատիկ, ռուսաստան, ուկրաինա, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), թուրքիա
Կիևն ու Անկարան դեմ չեն արտահայտվել «հացահատիկային գործարքի» երկարաձգմանը
10:59 29.03.2023 (Թարմացված է: 11:00 29.03.2023) Մարտի 18-ին Ռուսաստանը 60 օրով երկարաձգեց «հացահատիկային գործարքի» ժամկետը։
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Ուկրաինան և Թուրքիան Ռուսաստանին չեն ծանուցել այն մասին, որ իրենք դեմ են 60 օրով «հացահատիկային գործարքի» երկարաձգմանը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
Նա հիշեցրել է, որ մարտի 18-ին Ռուսաստանը 60 օրով երկարաձգել է «հացահատիկային գործարքը»։
«Եթե մյուս երկու կողմերը համաձայն չեն դրա հետ, նրանք պետք է տեղեկացնեին մեզ գրավոր, և գործարքն այդքանով ավարտված կլիներ։ Սակայն նման բան տեղի չունեցավ։ Այսինքն, եթե մեզ չեն տեղեկացրել, որ իրենք դեմ են 60 օրով երկարացմանը, այն երկարաձգվում է 60 օրով»,– ասել է Պոլյանսկին։
Նա մատնանշել է ռուսական արտահանումն արգելափակելու հիմնախնդիրը։ Նրա խոսքով` եվրոպական երկրներն ու ԱՄՆ–ն պետք է ընկերություններին նամակ ուղարկեն, որպեսզի նրանք պատժամիջոցներից չվախենան։
«Եվ մենք պետք է նշենք, որ գլխավոր քարտուղարն իսկապես փորձել է և փորձում է անել ամեն բան, ինչ իր ուժերում է` ապահովելու համար գործարքի երկու մասերի կատարումը», – պարզաբանել է դիվանագետը։
Պարենային (կամ հացահատիկային) գործարքը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ–ի ներկայացուցիչները, ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութի արտահանում է նախատեսում Սև ծովի երեք նավահանգիստներից, այդ թվում` Օդեսայից։ Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում է Ստամբուլի համատեղ համակարգող կենտրոնը։
Պայմանագրի ժամկետը լրանում էր 2022 թվականի նոյեմբերի 18-ին, սակայն ենթադրում էր ավտոմատ երկարացում 120 օրով՝ մինչև մարտի 18-ը` կողմերից որևէ մեկի առարկության բացակայության դեպքում։
ՌԴ ԱԳՆ–ում հայտարարել են, որ «նման առարկություններ չեն եղել», միաժամանակ նշելով, որ ռուսական կողմը հնարավոր է համարում ուկրաինական հացահատիկի արտահանման «սևծովյան նախաձեռնության» տեխնիկական երկարաձգում առանց ժամկետների և ծավալների փոփոխության։