00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Իրանը և ՌԴ–ն ձգտում են տարածաշրջանում հակասությունները հասցնել նվազագույնի. «3+3»–ի մասին

Առաքելյան. Իրանն ու Ռուսաստանը ձգտելու են հակասությունները Հվ. Կովկասում հասցնել նվազագույնի
Բաժանորդագրվել
Իրանագետ Հարութ Արթին Առաքելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հայտարարություններին, որոնք առնչվում են Հարավային Կովկասի անվտանգությանն ու տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացումներին։
«3+3» ձևաչափը կոչված է հարթելու տարածաշրջանում լարված հարաբերություններն ու կարգավորելու առկա խնդիրները։ Առաջարկվող ձևաչափի մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Հարութ Արթին Առաքելյանը
Նրա խոսքով` ձևաչափի նախաձեռնողը եղել է հենց Իրանը, որովհետև այն համահունչ է Թեհրանի արտաքին քաղաքականությանը, որում շեշտվում է, որ տարածաշրջանում առկա խնդիրները պետք է լուծեն առանց կողմնակի միջամտության։
Նշենք, որ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Ադբոլլահիանն այսօր ռուս գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ մոսկովյան հանդիպումից հետո կայացած ասուլիսում հայտարարել է, որ Հարավային Կովկասում առկա լարված իրավիճակը կարող է կարգավորվել «3+3» ձևաչափի շրջանակում և առաջարկել է տվյալ ձևաչափով հաջորդ նիստն անցկացնել Թեհրանում։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավոր է այդ ձևաչափում Վրաստանի և Ադրբեջանի մասնակցությունը, եթե հաշվի առնենք վրացիների արդեն իսկ հայտնի չեզոք վերաբերմունքը և իրանա-ադրբեջանական վերջին սուր զարգացումները` իրանագետն ընդգծեց, որ տվյալ ձևաչափը կոչված է հարթելու հենց լարված հարաբերություններն ու կարգավորելու առկա խնդիրները։
«Վրաստանի ներքաղաքական իրավիճակի և իրանա–ադրբեջանական սրված հարաբերությունների հետևում կանգնած են տարածաշրջանից դուրս գտնվող երկրները, որոնք փորձում են այստեղ հակասություններն ավելի սրել, որպեսզի համագործակցության հնարավորություն չլինի։ Իսկ Իրանն ու Ռուսաստանը ձգտելու են հակասությունները Հարավային Կովկասում հասցնել նվազագույնի ու վերահսկել տարածաշրջանային խնդիրները։ Նրանք համատեղ ուժերով ամեն ինչ անելու են, որպեսզի տարածաշրջանը զերծ պահեն արտատարածաշրջանային միջամտություններից»,– ասաց իրանագետը։
Նրա կարծիքով` շատ կարևոր հանգամանք է այն, որ Իրանը միշտ կտրուկ դեմ է արտահայտվել Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական հաշվեկշռի փոփոխությանը, որովհետև Հայաստանում որոշ լրատվամիջոցներ ու շրջանակներ փորձում են այդ ամենն իջեցնել աշխարհագրական փոփոխությունների մակարդակ։
«Իհարկե այստեղ նկատի ունեն նաև սահմանների անփոփոխելիությունը, բայց պաշտոնական Թեհրանի հայտարարություններն ավելի խորքային են։ Եթե Հայաստանը ճանապարհ բացի թուրանական միջանցքի համար, ապա հաշվեկշիռը կփոխվի ի վնաս Իրանի և Ռուսաստանի։ Սա կարևոր մեսիջ է նաև ՀՀ իշխանությանը, որը պետք է այն ճիշտ ընկալի և հասկանա»,- նշեց իրանագետը։
Խոսելով այն մասին, թե ինչպես Իրանը կարող է զսպել Ադրբեջանի ագրեսիվ պահվածքն ու ռազմատենչ հռետորաբանությունը` Առաքելյանն ասաց, որ Իրանի ռազմական ներկայությունն Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով և ակտիվ զորավարժությունները հենց այն գործոններն են, որոնք կարող են արդյունավետորեն ազդել Ադրբեջանի վրա։
«Բացի այդ, բոլորովին վերջերս իրանական ռազմաօդային ուժերի կործանիչների ժամեր շարունակ տևած թռիչքները նույնպես հստակ մեսիջ էին Ադրբեջանին։ Բաքվում էլ շատ լավ հասկանում են, որ եթե փորձեն Ջերմուկի հատվածում առաջանալ ու ճանապարհ բացել, միևնույն է, չեն կարող լիարժեքորեն իրականացնել իրենց ծրագրերը։ Այդ առումով ամենահարմար ուղին անցնում է Մեղրիով, հայ-իրանական սահմանով, և հենց այդտեղ է իր ուժերը կենտրոնացրել Իրանը` ուժեղացնելով Սյունիքի և Նախիջևանի հետ իր սահմանները, որպեսզի խափանի թուրանական միջանցքի գործարկումը»,– ասաց Առաքելյանը։
Հիշեցնենք, որ «3+2» ձևաչափով առաջին և առայժմ վերջին հանդիպումը (Վրաստանը մինչ օրս հրաժարվում է մասնակցել հարթակի աշխատանքներին- խմբ.) տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում։
Լրահոս
0