https://arm.sputniknews.ru/20230329/inchpes-tsaghkats-tsarery-pashtpanel-crtaharutjunic-garnik-petrvosjani-deghatvomsy-57418750.html
Ինչպես ծաղկած ծառերը պաշտպանել ցրտահարությունից. Գառնիկ Պետրոսյանի դեղատոմսը
Ինչպես ծաղկած ծառերը պաշտպանել ցրտահարությունից. Գառնիկ Պետրոսյանի դեղատոմսը
Sputnik Արմենիա
Ինչպես ծաղկած ծիրանենիներն ու կորիզավոր պտղատեսակների ծառերը պաշտպանել ցրտահարությունից։ ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը որոշ... 29.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-29T23:43+0400
2023-03-29T23:43+0400
2023-03-29T23:43+0400
ռադիո
պոդկաստ
ցրտահարություն
գյուղ
ծառ
այգի
գառնիկ պետրոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/1d/57418564_0:107:1498:950_1920x0_80_0_0_ae4b74b664785f576bab5a9fcfd14f01.jpg
Ցրտահարությունից մեր երկրում կանխարգելիչ համալիր և գործուն միջոցներ ցավոք չկան. Պետրոսյան
Sputnik Արմենիա
Ցրտահարությունից մեր երկրում կանխարգելիչ համալիր և գործուն միջոցներ ցավոք չկան. Պետրոսյան
Տարվա այս ժամանակահատվածում ցրտահարություններն անակնկալ չեն։ Հաճախ Արարատյան դաշտում գրանցվում են ջերմաստիճանի կտրուկ անկումներ, ինչի արդյունքում գյուղացիական տնտեսությունները կրում են լուրջ վնասներ, մինչդեռ կանխարգելիչ համալիր և գործուն միջոցներ մեր երկրում ցավոք չկան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը խոսել է հնարավոր ցրտահարության և կանխարգելիչ գործողությունների մասին։Նշենք, որ ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն` հանրապետության հովտային գոտում, այդ թվում` Արարատյան դաշտում, ցածր ջերմաստիճան է սպասվում ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը. օդում՝ 0–ից -2 աստիճան, հողի մակերևույթին՝ -3–ից -4 աստիճան, որը կդիտվի լուսադեմին` ժամը 05։00-07։00 ընկած ժամանակահատվածում։Մարդիկ շատ հաճախ սխալ են պատկերացնում իրենց անելիքը, այնինչ, մասնագետի խոսքով, պետք է շատ պատասխանատու մոտենալ պտղատու այգիներում ծխակույտերի և ծխեցման միջոցով կայուն ծխածածկույթի ստեղծմանը։«Բացասական ջերմաստիճաններ գրանցվում են հիմնականում առավոտյան 5-ից 7–ն ընկած ժամային միջակայքում։ Անհրաժեշտ է հետևել ջերմաչափի սանդղակին ու եղանակային կանխատեսումներին` նախապես պատրաստվելով ծխեցման աշխատանքներին` հաշվի առնելով գերիշխող քամիների ուղղությունը։ Պետք է ծխածածկույթով պատել ոչ թե առանձին, այլ հարևանությամբ գտնվող բոլոր այգիները` կատարելով համատեղ աշխատանք, որովհետև սառը հոսանքները սովորաբար տարբեր ուղղություններով են ներթափանցում»,– նշեց մեր զրուցակիցը։Արդյունավետ միջոց կարող է լինել նաև ոռոգումը, ու թեև ոռոգման սեզոնը դեռ չի սկսվել, սակայն շատ տեղերում նման հնարավորություն կա, ապա պետք է օգտվեն այգիներն առատ ոռոգելու հնարավորությունից։«Մյուս կարևոր խնդիրը վերջին տարիներին ավանդական դարձած սինթետիկ թաղանթների տակ տարբեր բույսերի մշակումն է։ Հաճախ մտածում են, որ այդ թաղանթներն անվտանգ պաշտպանում են մշակաբույսերին ցրտահարությունից, բայց փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ -3, -4 ջերմաստիճանի պայմաններում բույսերն այդուհանդերձ տուժում են։ Պետք է կիրառել տաքացման այլ միջոցներ` օգտագործելով դիզվառելիք կամ գազ»,– ասաց Պետրոսյանը։Անդրադառնալով նաև կարկտահարության վնասաբերությանը` մեր զրուցակիցն ընդգծեց, որ կարկուտի վնասը համեմատելի չէ ցրտահարության հետ, վերջինի բացասական հետևանքներն ավելի ընդգրկուն են, մինչդեռ կարկուտն ունի երակային, հատվածական բնույթ, դրա տիրույթն այդքան մեծ չէ։Նշենք, որ օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` հանրապետության վերոհիշյալ հատվածներում ցածր ջերմաստիճանը մարտի 31-ի երեկոյան և ապրիլի 1-ի գիշերը կուղեկցվի նաև ձյան տեսքով տեղումներով։Քանաքեռ–Զեյթունում էլ ծառահատումներ կլինեն. թեղիները կփոխարինվեն ձիակասկով և սոսիներով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/1d/57418564_128:0:1461:1000_1920x0_80_0_0_53f4c5c932c20eb63c00ef39bd76e196.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պոդկաստ, ցրտահարություն, գյուղ, ծառ, այգի, գառնիկ պետրոսյան, аудио
պոդկաստ, ցրտահարություն, գյուղ, ծառ, այգի, գառնիկ պետրոսյան, аудио
Ինչպես ծաղկած ծառերը պաշտպանել ցրտահարությունից. Գառնիկ Պետրոսյանի դեղատոմսը
Ինչպես ծաղկած ծիրանենիներն ու կորիզավոր պտղատեսակների ծառերը պաշտպանել ցրտահարությունից։ ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը որոշ գաղտնիքներ է ներկայացրել։
Տարվա այս ժամանակահատվածում ցրտահարություններն անակնկալ չեն։ Հաճախ Արարատյան դաշտում գրանցվում են ջերմաստիճանի կտրուկ անկումներ, ինչի արդյունքում գյուղացիական տնտեսությունները կրում են լուրջ վնասներ, մինչդեռ կանխարգելիչ համալիր և գործուն միջոցներ մեր երկրում ցավոք չկան։
Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը խոսել է հնարավոր ցրտահարության և կանխարգելիչ գործողությունների մասին։
Նշենք, որ ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն` հանրապետության հովտային գոտում, այդ թվում` Արարատյան դաշտում, ցածր ջերմաստիճան է սպասվում ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը. օդում՝ 0–ից -2 աստիճան, հողի մակերևույթին՝ -3–ից -4 աստիճան, որը կդիտվի լուսադեմին` ժամը 05։00-07։00 ընկած ժամանակահատվածում։
«Վտանգավոր պայմաններ կարող են ստեղծվել հատկապես ծիրանենիների և կորիզավոր մյուս պտղատեսակների համար, որովհետև ծաղկման փուլում և պտղագոյացման վաղ շրջանում գտնվող ծառերը կարող են զգալիորեն տուժել ցուրտ եղանակից։ Մարդիկ ստիպված կիրառում են ավանդական դարձած միջոցառումները, որոնք ինչ-որ կերպ հնարավորություն են տալիս մի փոքր մեղմել հետևանքները»,– ասաց Պետրոսյանը։
Մարդիկ շատ հաճախ սխալ են պատկերացնում իրենց անելիքը, այնինչ, մասնագետի խոսքով, պետք է շատ պատասխանատու մոտենալ պտղատու այգիներում ծխակույտերի և ծխեցման միջոցով կայուն ծխածածկույթի ստեղծմանը։
«Բացասական ջերմաստիճաններ գրանցվում են հիմնականում առավոտյան 5-ից 7–ն ընկած ժամային միջակայքում։ Անհրաժեշտ է հետևել ջերմաչափի սանդղակին ու եղանակային կանխատեսումներին` նախապես պատրաստվելով ծխեցման աշխատանքներին` հաշվի առնելով գերիշխող քամիների ուղղությունը։ Պետք է ծխածածկույթով պատել ոչ թե առանձին, այլ հարևանությամբ գտնվող բոլոր այգիները` կատարելով համատեղ աշխատանք, որովհետև սառը հոսանքները սովորաբար տարբեր ուղղություններով են ներթափանցում»,– նշեց մեր զրուցակիցը։
Արդյունավետ միջոց կարող է լինել նաև ոռոգումը, ու թեև ոռոգման սեզոնը դեռ չի սկսվել, սակայն շատ տեղերում նման հնարավորություն կա, ապա պետք է օգտվեն այգիներն առատ ոռոգելու հնարավորությունից։
«Մյուս կարևոր խնդիրը վերջին տարիներին ավանդական դարձած սինթետիկ թաղանթների տակ տարբեր բույսերի մշակումն է։ Հաճախ մտածում են, որ այդ թաղանթներն անվտանգ պաշտպանում են մշակաբույսերին ցրտահարությունից, բայց փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ -3, -4 ջերմաստիճանի պայմաններում բույսերն այդուհանդերձ տուժում են։ Պետք է կիրառել տաքացման այլ միջոցներ` օգտագործելով դիզվառելիք կամ գազ»,– ասաց Պետրոսյանը։
Անդրադառնալով նաև կարկտահարության վնասաբերությանը` մեր զրուցակիցն ընդգծեց, որ կարկուտի վնասը համեմատելի չէ ցրտահարության հետ, վերջինի բացասական հետևանքներն ավելի ընդգրկուն են, մինչդեռ կարկուտն ունի երակային, հատվածական բնույթ, դրա տիրույթն այդքան մեծ չէ։
«Եթե կարկուտի տեսքով տեղումներ լինում են վաղ վեգետացիայի շրջանում, ապա հետևանքներն այդքան մեծ չեն, որովհետև պտղատու ծառերը դեռ ձևավորված սաղարթ չունեն, և կարկտի հարվածի մակերեսը փոքր է։ Իսկ եթե նման տեղումներ լինեն վեգետացիայի ավելի ուշ փուլերում, ապա վնասներն ավելի կմեծանան»,– ասաց Պետրոսյանը։
Նշենք, որ օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` հանրապետության վերոհիշյալ հատվածներում ցածր ջերմաստիճանը մարտի 31-ի երեկոյան և ապրիլի 1-ի գիշերը կուղեկցվի նաև ձյան տեսքով տեղումներով։