00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
7 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Егор Яковлев. 80-летие освобождения Выборга советскими войсками
15:04
24 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Лето 1944 года: как Германия реагировала на успехи СССР
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀԱՊԿ–ը կարող է ներքաշվել պատերազմի մեջ Հարավային Կովկասում. Տիգրան Աբրահամյան

© Sputnik / Asatur YesayantsՊատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը
Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը  - Sputnik Արմենիա, 1920, 29.03.2023
Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը . Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Քաղաքական գործիչը կարծում է, որ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների խնդիրն է կոնկրետ քայլերով ստիպել Ադրբեջանին հետ կանգնել պատերազմի մտքից։
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Ադրբեջանը տարածաշրջանում նոր ագրեսիա է նախապատրաստում, իսկ դա նշանակում է, որ ՀԱՊԿ-ը նույնպես կարող է ներքաշվել պատերազմի մեջ։ Այս մասին «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ասել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի ծառայությունը։
Նիստում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած հումանիտար ճգնաժամի վերաբերյալ հարցը։
Աբրահամյանն ընդգծել է, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ է ներկայացնում ՀԱՊԿ հիմնադիր անդամ Հայաստանի նկատմամբ, որի չբավարարման դեպքում Ադրբեջանն, ըստ էության, սպառնում է նոր պատերազմով։
«Ալիևն ուղիղ տեքստով է ասում, որ եթե Հայաստանն ուզում է խաղաղ ապրել, ապա պետք է Ադրբեջանի պայմաններով սահմանների դելիմիտացիա իրականացնի։ Դա նշանակում է ՀԱՊԿ անդամ Հայաստանի լայնածավալ տարածքների և բազում բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական ուղիղ վերահսկողություն։ Ալիևի այս սպառնալիքներն ուղեկցվում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սադրիչ գործողություններով»,– նշել է Աբրահամյանը։
Նա հիշեցրել է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած սադրանքներից մեկի ընթացքում ՀՀ տարածքում հայ զինծառայող է զոհվել, իսկ Արցախում Ադրբեջանի դիվերսիայի հետևանքով 3 ոստիկան է զոհվել։
Իսկ օրերս ադրբեջանցիները կրակ են բացել նաև ռուս զինվորականների մեքենայի վրա, ինչի արդյունքում նրանցից երկուսը հոսպիտալացվել են։
Աբրահամյանը շեշտել է, որ Բաքուն ոչ միայն խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, այլև հանդես է գալիս նոր առավելապաշտական պահանջներով` վտանգելով ՀԱՊԿ անդամ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։
«Վերջին շրջանի զարգացումների դինամիկան ցույց է տալիս, որ Ադրբեջանը տարածաշրջանում նոր ագրեսիա է նախապատրաստում, իսկ դա նշանակում է, որ ՀԱՊԿ-ը նույնպես կարող է ներքաշվել պատերազմի մեջ»,– ընդգծել է Աբրահամյանը։
Նա հիշեցրել է 2016 թվականի հոկտեմբերի 14-ի ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը, որում ամրագրված է Արցախի հարցի համատեքստում ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման սկզբունքը: Պատգամավորը նշել է, որ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների խնդիրն է կոնկրետ քայլերով ստիպել Ադրբեջանին հետ կանգնել պատերազմի մտքից։
Լրահոս
0